Category: Infocom

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբ…

    ❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։

    📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել իր …

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասն գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
    🗣 «Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ շատ լավ հեռախոսազրույցը։ Այն տևեց մոտ մեկ ժամ։ Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսված է»։ |factor.am|

  • Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմո…

    🇦🇲🇧🇷 Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
    🤝 Նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված մի շարք հարցեր և նախաձեռնություններ։
    🗣 Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, …

    ❄️ Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    🔸 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա: Կայացել է …

    🇦🇲🇧🇷 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա:
    🔸 Կայացել է Հայաստանի Միրզոյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաս…

    ❗️ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։
    📝 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է …

    🇦🇲🇦🇿 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։

    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ]

  • Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշեն 6-րդ փողոցի 6…

    🗣 Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեի հանրակացարանի բնակիչները: Ասում են՝ Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ խոստացել էր, թե ընտրվելուց հետո իրենց կտեղափոխի վթարային շենքից, բնակարաններով կապահովի։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։ Նրանք պահանջում են հանդիպում Ավինյանի հետ:
    💬 Նրանց հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը: Նրա խոսքով հարցի շրջանակում հատկացումները պետք է անի ՀՀ կառավարությունը, քանի որ այն վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանի, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։
    ❗️ Բնակիչներին պատասխանը չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։ |arm.sputnikarmenia.am|

  • Դոնալդ Թրամփի հրամանագրով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռ…

    🇺🇸 Դոնալդ Թրամփի հրամանագրով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի։ 📌 Հրամանագիրը թիրախավորում է նաև այնպիսի հաստատություններ…

  • ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ …

    💬 ՀՀ օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը, որի մասին ՀՀ-ն հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
    ‼️ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 
    [ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ի պատասխան ՀՀ-ի՝ ուժային սցենարի պատրաստվելու վերաբերյալ ադրբեջանական կողմից մեղադրանքների] |armenpress.am|