Category: Infocom

  • Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ …

    🪧🇹🇷 Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են։
    📌 HalkTV-ի հաղորդմամբ՝ այսօր Էսքիշեհիրում բախումներ են տեղի ունեցել երթ նախաձեռնած համալսարանականների և ոստիկանների միջև։ Ոստիկանները բարիկադներ են կանգնեցրել և թույլ չեն տվել անցնել։ Դրան հաջորդած ծեծկռտուքն ավարտվել է փաստաբանների միջամտությամբ, և բարիկադը հանվել է։ |factor.am|

  • Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չ…

    ⚖️ Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ․ Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյան
    🔸 «Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով
    🔸 Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն)
    🔸 Որևէ ոստիկան չի հարցաքննվել
    🔸 Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր)
    🔸 Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)», — նշել է փաստաբանը։

  • Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ ՀՀ կառավարությունը նմա…

    🇦🇲🇺🇳 Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա։
    📌 ՀՀ կառավարությունը նման որոշում ընդունեց հերթական նիստում։ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։ |armenpress.am|

  • Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է: Մասնակիցները պահանջում են հասնել հայ գե…

    🔸 Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է: Մասնակիցները պահանջում են հասնել հայ գերիների ազատ արձակմանը, որոնք անօրինական հետապնդման են ենթարկվում Ադրբեջանում։
    🗣 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը իշխանություններին մեղադրել է այս հարցում ցուցաբերած անգործության մեջ. «Մենք կշարունակենք թեման պահել օրակարգում ոչ միայն ակցիայի միջոցով, այլև քաղաքացիների հետ հանդիպումներով: Իշխանությունները հակված են մոռացության մատնել թեման»: |news.am|

  • Հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» անցակետը մարտի 21-31-ը կբացվի՝ ՀՀ անուն…

    🇦🇲🇹🇷🇸🇾 Հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» անցակետը մարտի 21-31-ը կբացվի՝ ՀՀ անունից Սիրիային ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով:
    Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

  • Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում. ՀՖՖ Ա…

    ⚽️ 📑 Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում. ՀՖՖ
    🇦🇲🇬🇪 Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 21:00-ին:

  • Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ադրբեջանական կողմը շար…

    ‼️ Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ադրբեջանական կողմը շարունակում է մեղադրել հայկական կողմին սահմանային կրակոցների մեջ:
    📣 ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ. Նիկոլ Փաշինյան
    🗣️ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման», — գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։

  • Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր կնքե…

    Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր կնքեցին
    Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և առաջադեմ ցանցային լուծումների ներդրմամբ Team-ը մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ: Դրանք արդեն սկսվել են Տավուշի մարզում և Երևանում, իսկ մինչև տարեվերջ ընկերությունը խոստանում է շեշտակիորեն բարելավել նաև հանրապետական ճանապարհների բջջային ծածկույթը։
    Համագործակցության արդյունքում Team Telecom Armenia-ն մոտ ապագայում պատրաստ կլինի նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը։ Կապի թողունակությունն ու արագությունը կավելանան, իսկ բաժանորդները կստանան առավել կայուն և բարձրորակ ծառայություններ։
    2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման մեջ։ Միաժամանակ, շարունակվելու է տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը։
    #վճարովի_բովանդակություն

    Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր կնքեցին

    #infocom #ինֆոքոմ
    Team Telecom Armenia-ն և Ericsson-ը ռազմավարական համագործակցության հուշագիր ստորագրեցին։
    Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և առաջադեմ ցանցային լուծումների ներդրմամբ Team-ը մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման…

  • Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ին…

    🗣 Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը։ |tert.am|