🇦🇲🇦🇿 Օրերս POLITICO-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը չի բացառել հնարավոր էսկալացիայի սցենարը.
🗣️ «Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում ՀՀ սահմանի երկայնքով, ՀՀ-ն նույնպես պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկի, բայց կարծում եմ՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է արձանագրել, որ ՀՀ-ն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը ՀՀ սահման և ԼՂ շփման գծի ամբողջ երկայնքով։
📌 Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր տանելն է, և ՀՀ-ն պատրաստ է նման քայլի»,- ասել է Փաշինյանը։