Category: Infocom

  • Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրում…

    Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2
    🤖 12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։
    🚁🛩 Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։
    🔍 Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6
    🕒 Ամեն օր՝ 15։00-21:00
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬 Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    — բացահայտելու գիտության գաղտնիքները,
    — հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    — մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

    #infocom #ինֆոքոմ #փոքրումեծՀարցեր
    12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։
    Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի…

  • Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում, …

    🇦🇲🇬🇧 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում, որը կապված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջինիս գրառման հետ։ Քննադատության հիմնական պատճառն իր հոդվածն է, որտեղ Լամին գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։
    🔸 Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե արդյոք փոխվել է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ նախարարի կողմից արծարծված թեմայի վերաբերյալ: Դեսպանությունը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս մասով։
    🔸 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես պատասխանել է The Daily Telegraph-ի այն հարցին, թե արդյոք Լամիի խոսքերը վկայում են, որ Լոնդոնի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն կա։ «Միացյալ Թագավորությունն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մենք երկու կողմերին կառուցողական երկխոսության կոչ ենք անում և կշարունակենք աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու նրանց ձգտմանը»,- ասել են ԱԳՆ-ից։|hetq.am|

  • ՌԴ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը…

    🇷🇺🇺🇦 ՌԴ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ, հայտարարել է Մարիա Զախարովան։
    🔸 Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»: Նա նշել է, թե առանց Ռուսաստանի և «հաշվի առնելու նրա շահերը» անհնար է հասնել «արդար և կայուն կարգավորման»։|azatutyun.am|

  • Իսրայելցի զինվորականները ներխուժել են կատարական Al Jazeera հեռուստաալիքի՝ Հորդա…

    🇮🇱 Իսրայելցի զինվորականները ներխուժել են կատարական Al Jazeera հեռուստաալիքի՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալա քաղաքի գրասենյակ։ Նրանք հրամայել հեռուստաընկերության գրասենյակը փակել 45 օրով:
    📌 Reuters գործակալությունն էլ գրում է, որ դրանից հետո եթերն ընդհատվել է։|hetq.am|

  • Իրանի Թաբաս քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթունի հետևանքով առնվազն 30 հանքա…

    🇮🇷 Իրանի Թաբաս քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթունի հետևանքով առնվազն 30 հանքափոր է զոհվել, 17-ը՝ վիրավորել։ Հայտնում է իրանական Tasnim լրատվական ընկերությունը։ 🔸 Ածխահանքում վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան մեթան գազի պայթյունի հետևանքով։

  • Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութում, պայթյուններ են լսվել հարավայ…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութում, պայթյուններ են լսվել հարավային արվարձանում։ Reuters-ի հաղորդմամբ՝ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ նպատակային հարված են հասցրել քաղաքին: 🔸 Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել…

  • Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։   📌 Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

  • Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, նր…

    🇫🇷 Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, նրանց թվում երեք հայազգի նախարար կա։
    📌 Աստրիդ Փանոսյան-Բուվեին նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման, իսկ Անտուան Արմանին՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար։ Երեքն էլ Մակրոնի կուսակցության անդամներ են։ |azatutyun.am|

  • Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն ձերբակալել են Ե…

    ❗️Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն ձերբակալել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանում և ՌԴ-ում հետախուզման հիմքով։ Ըստ բլոգերի՝ իրենից պահանջել են, որ նրանց հետ գնա աշխատասենյակ, որից ինքը հրաժարվել է։ Նրա խոսքով իրենից…