Category: Infocom

  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային հատվածում ե…

    ❗️ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային հատվածում են։ Տեղում «Լուրեր»-ի թղթակիցն է։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է․ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ …

    🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է․ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որոնցով Ադրբեջանը հարուստ է, թե հեռանալ։
    🗣 Այսպիսով, սա նրանց ընտրությունն է։ Դա նրանից չէ, որ մենք ուզում ենք, որ նրանք հեռանան, կամ, ինչպես մեզ մեղադրում է Հայաստանը, մենք էթնիկ զտումներ ենք կազմակերպում։ Ոչ, մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս: Ինչպե՞ս կարող են նրանք ապրել մեր տարածքում որպես Հայաստանի քաղաքացի՝ առանց որևէ օրինական թույլտվության, կամ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», որը ոչ ոքի կողմից ճանաչված չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ սա լեգիտիմ մոտեցում է, ինչը համահունչ միջազգային պրակտիկային», – նշել է նա։
    🔗Կարդալ ավելին

  • Փաշինյանը Եվրոնյուզին տված հարցազրույցում հայտարարել է՝ հայ-ադրբեջանական բանակց…

    🗞️ Փաշինյանը Եվրոնյուզին տված հարցազրույցում հայտարարել է՝ հայ-ադրբեջանական բանակցություններում ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը։
    ❗️Օրինակ, բրյուսելյան հարթակի առումով մենք սեղանի շուրջ որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ:
    📌 Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:

  • Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդ…

    Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ [Միջազգային իրավական հարցերով…

  • Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղին…

    🚌 Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում (35, 74 համարի ավտոբուսներում) մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: [Երևանի քաղաքապետարան]
    🔗Կարդալ ավելին

  • Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը:…

    🚌 Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը:
    🔸 Հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվում են նոր ավտոբուսներով: [Երևանի քաղաքապետարան]

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար…

    📝 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

  • Ձերբակվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմ…

    🎶👨‍💼Ձերբակվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։
    📌 Քրեական վարույթով պարզվել է, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: [Գլխավոր դատախազություն]
    🔗 Կարդալ ավելին

  • Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլ…

    ❗️Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:
    📌 Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։ [Արցախի ՊՆ]

  • Արցախի ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Ա…

    ❗️Արցախի ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
    🔸 «Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։
    🔸 Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա», – նշված է հայտարարության մեջ։