Category: Infocom

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը մեկնարկ…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը մեկնարկել է մոտ մեկ ժամ առաջ։ 🔸 Զրույցը դեռ ընթացքի մեջ է և լավ է ընթանում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դան Սքավինոն։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապե…

    📝 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։
    🔸 «Ազատություն»-ը ավելի վաղ գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։
    📌 Ըստ հանձնաժողովի՝ համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300 000 դրամով։

  • Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն…

    🇦🇲🇦🇿 Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։
    📌 Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում խոսել են տասից ավելի տուժողի կարգավիճակ ստացած անձինք։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։

  • 2020 թ․ հոկտեմբերի 10-ին «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց զորքի կազմում մարտակա…

    ❗️ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց զորքի կազմում մարտական առաջադրանքի է ուղարկվել 1 ամսվա ժամկետային զինծառայող Սարգիս Խաչատրյանը.
    ⚖️ «Մի զինվոր ինձ ասաց, որ իրենց հրամանատարը՝ Վահե Սահակյանը, ասել է՝ ով լավ տղա է, թող առաջ գա։ Այդպես իրենց վաշտից 18 նորակոչիկ մեկ քայլ առաջ է եկել․․․ Իմ տղան ինձ զանգել է հոկտեմբերի 10-ին, հարց է տվել՝ մամ, ճի՞շտ է, որ 5 հազար զոհ ունենք։ Մինչեւ հիմա մտածում եմ՝ ամսի 10-ին իմ էրեխեն էդ հարցը խի՞ է տվել (նկատի ունի՝ պատերազմի այդ փուլում ինչպե՞ս է շրջանառվել է պատերազմի ավարտին եղած զոհերի թիվը,-հեղ․),- դատարանում պատմեց զինվորի մայրը։
    🗣 Երբ նա կապ է հաստատել այդ հրամանատարի հետ, վերջինս ասել է․ «Ես իմ վաշտի 18 զինվորի տվել եմ 7-րդ վաշտին, իրենց տարել են Ջրական, ու իրենք չկան։ Ասում եմ՝ այսի՞նքն չկան, ապրա՞նք են, որ տվել եք․․․ Ասում է՝ տիկին, ինձ էլ չզանգես, ու անջատում է»։ Հաջորդ անգամ, երբ զանգել է, պատասխանն ավելի կոպիտ է եղել․ «Լսի, արա՛, ինձ էլ չզանգես, կարողա՞ ջոգել ես՝ տղուդ հերն եմ, պիտի իմանամ՝ տղադ ուր ա»։
    📎 Կարդալ ավելին

    «Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

  • Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա …

    🇷🇺🇺🇸 Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում: Այս մասին հայտնում է Bloomberg -ը` հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։
    🗞 Նույն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։
    📞 Այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: |azatutyun.am|

  • Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մա…

    🚌 Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը
    📌 Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունն ընդունելուց հետո իշխանության ներկայացուցիչները, «Հանրապետություն» խմբակցության հետ, լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։
    📌 Հիշեցնենք, որ նախաձեռնությունը «Մայր Հայաստան» խմբակցությանն էր, որը քաղաքապետարան էր ներկայացրել նաև քաղաքացիների 17 հազար ստորագրություն:

  • Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, կողմ է քվեարկել…

    🇨🇭 Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը։
    🗣 «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախաձեռնությանը 46 անդամներից 29-ը կողմ է քվեարկել։ Նախագիծը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
    Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։|civilnet.am|

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների …

    📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։
    📍 «Գյումրու ղեկավարի պաշտոնակատար և ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Մինասյանի առաջարկությամբ հարցը ներառվել է պետբյուջեի ֆինանսավորման ծրագրում։
    📍 Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին»,- ասվում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

  • Խաղաղությունը չվտանգող Սահմանադրություն. «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչ…

    ‼️ Խաղաղությունը չվտանգող Սահմանադրություն. «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպիսին պետք է լինի նոր Սահմանադրությունը, որ ունենա տարածաշրջանային նշանակություն, ասել է ՀՀ արդարադատության նախարարը։
    🗣️ «Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»,- նշել է Սրբուհի Գալյանը։
    📍 Նա չի պարզաբանել թե գործող Սամանադրությունն ինչպես է խոչընդոտում խաղաղությանը։

  • Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստան…

    ‼️ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ 📣 ՀՀ վարչապետի աշխատակազմը, վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման…