Category: Infocom

  • Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրա…

    🪧 Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրապետության հրապարակում։
    📌 Մինչ հանրահավաքի մեկնարկը Հայրիկյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
    🗣 «Եթե մարդիկ մտածում են, որ այս իշխանությունները վատն ու չարն են, ապա ինչու են ուզում մեկ տարի սպասել մինչև հերթական ընտրությունները։
    🔸 Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն», – ելույթում նշեց Հայրիկյանը։ |news.am|

  • Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպ…

    🤝 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
    📌 Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]

  • Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դ…

    🇷🇺 Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
    🗣 «Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, մենք խոսում ենք ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք որևէ երկրի որևէ բան չի կարող թելադրել, մենք դա չենք պատրաստվում անել։
    📌 Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգային, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն այլ հարց կա, եւ դա բոլորին քաջ հայտնի է», – ասել է Պեսկովը։

  • Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյ…

    ❗️Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խումբը։ 🗣 «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի…

  • ՀՀ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար…

    ՀՀ վարչապետի որոշմամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

  • Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Իրանի առաջին փոխնախագահ …

    🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
    🚧 Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ դիտարկվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
    📍 Ադրբեջանի վարչապետը Թեհրանում է՝ մասնակցելու Կասպիական երրորդ տնտեսական համաժողովին։ |factor.am|

  • ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցե…

    🔸 ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։
    🇹🇷🇦🇿 Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում, արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին, Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
    🇦🇲‼️ Նա ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։

  • Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառա…

    🪖 Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: 🔸 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Կիևը չի տեղեկացվել ՌԴ և ԱՄՆ…

    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Կիևը չի տեղեկացվել ՌԴ և ԱՄՆ միջև առաջիկա բանակցությունների մասին։ 🗣 «Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում ենք արդյունք չունեցող։ Մենք չենք կարող…

  • Այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն …

    📌 Այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։
    ⚖️ Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։ |factor.am|