Category: Infocom

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անի…

    🇦🇲🇮🇳 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
    📣 Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
    🗣 Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

  • Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ ՀՀ ԱԺ նախ…

    🇦🇲🇮🇷 Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    🤝ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
    [ՀՀ Ազգային ժողով]

  • Infocom pinned «CTRL Z` Արման Բաբաջանյանի հետ | Episode 2 Ctrl Z-ի երկրորդ թողա…

    Infocom pinned «CTRL Z` Արման Բաբաջանյանի հետ | Episode 2 Ctrl Z-ի երկրորդ թողարկման հյուրն է Արման Բաբաջանյանը, որի հետ Ինֆոքոմի Z սերնդի լրագրողները զրուցում են քաղաքական գործիչների նկատմամբ երիտասարդների անվստահության, չծառայելու պատճառների, թերթը փակելու պահանջների…»

  • Չեխիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիանե…

    🇨🇿 Չեխիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիաների՝ հաջակցություն երկրի նախագահ Պետր Պավելին։ Ըստ կազմակերպիչների՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 80-90 հազար մարդ։
    📌 Չեխիայի նախագահի և նոր ձևավորված կառավարության միջև սուր հակասություն է ստեղծվել։ Նախագահը հրաժարվել է շրջակա միջավայրի նախարար նշանակել Ֆիլիպ Տուրեկին, քանի որ վերջինիս «նախկին հայտարարությունները անհամատեղելի են ժողովրդավարական երկրում նախարարի պաշտոնի հետ»։
    📌 Ըստ նախագահի՝ ԱԳ նախարարը փորձել է ճնշում գործադրել իր վրա այս հարցում: |azatutyun.am|

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստ…

    🇷🇺🇦🇿🇦🇲 Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
    📌 Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով:
    🔸 Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն՝ մոտ 19 900 տոննա հացահատիկ:

  • Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային…

    🇮🇷🇺🇸 Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին:
    🗣 Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։
    🔸 Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։
    |civilnet.am|

  • CTRL Z` Արման Բաբաջանյանի հետ | Episode 2Ctrl Z-ի երկրորդ թողարկման հյուրն է Արմ…

    CTRL Z` Արման Բաբաջանյանի հետ | Episode 2
    Ctrl Z-ի երկրորդ թողարկման հյուրն է Արման Բաբաջանյանը, որի հետ Ինֆոքոմի Z սերնդի լրագրողները զրուցում են քաղաքական գործիչների նկատմամբ երիտասարդների անվստահության, չծառայելու պատճառների, թերթը փակելու պահանջների, Հոկտեմբերի 27-ի, Նաիրի Հունանյանի հետ զրույցի, սպանության սպառնալիքի և Սերժ Սարգսյանի կողմից անվտանգության տրամադրման, Մարտի 1-ի, իշխանությունների արբանյակ կուսակցություն լինելու մեղադրանքների, Միքայել Մինասյանի հետ հարաբերությունների, TRIPP-ի, իշխանություն-Վեհարան դիմակայության և այլ թեմաներով։

    CTRL Z` Արման Բաբաջանյանի հետ | Episode 2

    #infocom #ինֆոքոմ
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    Ctrl Z-ի երկրորդ թողարկման հյուրը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։
    00:00 — Անոնս
    02:52 — Կադրից դուրս
    03:40 — Քաղաքականության և քաղաքական…

  • Ադրբեջանի և Իրանի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ադրբեջանական …

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի և Իրանի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել։
    📌 Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը «վերահաստատել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա».
    🗣 «Մեր ժողովուրդներն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր։ Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և ընդգծել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։ |azatutyun.am|

  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն: [Հ…

    ⚽️ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն: [ՀՖՖ]

  • Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտ…

    📌 Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։