Category: Infocom

  • Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են: ԱՄՆ զինված ուժերը շարունակե…

    🇺🇸🇮🇷 Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են:
    🔻 ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխել «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»: IRNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
    🔻 ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին: |azatutyun.am|

  • Սիրիայի անցումային խորհրդարանը կիրակի անցկացրել է իր առաջին նիստը՝ սկսելով աշխա…

    🇸🇾 Սիրիայի անցումային խորհրդարանը կիրակի անցկացրել է իր առաջին նիստը՝ սկսելով աշխատանքը նոր սահմանադրության պատրաստման և ապագա ժողովրդավարական համակարգի հիմքերի ստեղծման ուղղությամբ՝ տասնամյակների ավտորիտար կառավարման ավարտից հետո։
    📌 Երկրի նոր ղեկավարությունը 2024թ․ դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո լուծարել էր նախկին խորհրդարանը և ընդունել ժամանակավոր սահմանադրական հռչակագիր, որը նախատեսված է հնգամյա անցումային շրջանի համար։ |news.am|

  • Հորմուզի նեղուցով նավարկությունն այս պահին անհնար է։ Այս մասին հայտնում է IRNA …

    🇮🇷 Հորմուզի նեղուցով նավարկությունն այս պահին անհնար է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը` մեջբերելով Պարսից ծոցում նավագնացության ապահովման վարչության հայտարարությունը։
    📢 «Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների պատճառով՝ Հորմուզի նեղուցով անցումն այս պահին անհնար է։ Կայունության և անդորրի վերականգնումից հետո բոլոր ստացված հայտերը կդիտարկվեն հերթականության կարգով, և կտրամադրվեն անհրաժեշտ թույլտվությունները»,- նշված է հայտարարությունում։
    🇺🇸🇮🇷 Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ 📣 «ԱՄՆ զինված ուժերը իրենք դիրքում են և պատրաստ են ապահովելու նավագնացության…

  • Երևանում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի ե…

    ☀️ Երևանում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
    [Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն]

  • Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապար…

    🇺🇸🇮🇷 Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
    📣 «ԱՄՆ զինված ուժերը իրենք դիրքում են և պատրաստ են ապահովելու նավագնացության ազատության անխափանությունը՝ ի հեճուկս Իրանի կողմից դրսևորվող անհիմն ագրեսիայի, ոտնձգությունների, սպառնալիքների և կամայական հայտարարությունների։ Իրանը չի վերահսկում նեղուցը։ Նավագնացությունն իրականացվում է բնականոն հունով»,- նշված է հայտարարությունում։
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։ 🇨🇾 Ըստ ամերիկյան…

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է վարչա…

    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հրաժարականի մասին։
    📌 Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։
    🗣 «Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել նախարարների կաբինետը»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։ |factor.am|

  • Կանադայի Տորոնտո քաղաքում փողոցային փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքո…

    🇨🇦 Կանադայի Տորոնտո քաղաքում փողոցային փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ոստիկանության տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։
    👮 Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել միջադեպի հանգամանքները։ Հրաձիգների որոնումները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու հրազեն։ |armenpress.am|

  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծա…

    🌳 Եղվարդի խճուղում ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։
    🚙 Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։
    🚨 Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Պատանիների աշխարհի առաջնությունում Ալեն Զուրաբյանը դարձավ արծաթե մեդալակիր։[Հայ…

    🥈 Պատանիների աշխարհի առաջնությունում Ալեն Զուրաբյանը դարձավ արծաթե մեդալակիր։
    [Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա]

  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել: Տարբեր աստիճանի մարմն…

    🚨 Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել:
    🏥 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ։
    📌 Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]