Category: Infocom

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչակ…

    🇺🇸🇮🇶 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (խմբ․ — ISIS) առաջնորդին ոչնչացնելու մասին:
    🗣 «Նրա թշվառ կյանքն ընդհատվել է ԻՊ-ի մեկ այլ անդամի հետ՝ Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ: Խաղաղություն՝ ուժի միջոցով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։
    🔸 Ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացման մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, նշելով՝ սպանվածը ԴԱԻՇ-ի թիվ 2 ղեկավար էմիր Աբդալլահ Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆային՝ «Աբու Խադիջա» մականունով: |armenpress.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է Կուրսկի շրջանում ու…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։
    📌 Զելենսկու այս հայտարարությունը հնչում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։
    🔸 Հազարավոր ուկրաինացի զինվորներ 2024-ի օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք: Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար: Օրերս Ռուսաստանը հայտարարեց, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր։ |azatutyun.am|

  • «Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ …

    🗣 «Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար», — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 
    🔸 Նա նշում է՝ վտանգը մեծ է, որ շուտով Հայաստանի իշխանությունները զիջումներ են անելու՝ միջազգային հայցերից հրաժարվելու, Մինսկի խմբի լուծարման և այլ հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման:
    📌 «Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը», — նշված է Բեգլարյանի հայտարարությունում։

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բան…

    📌 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։
    🗣 Նա ընդգծել է, որ ոգևորված է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է ջանքերին, որ ուղղված են բոլոր չլուծված խնդիրների լուծմանը։ |1lurer.am|

  • ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բա…

    📢 ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։
    🗣 «Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։|armenpress.am|

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․
    🗣 «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։
    📌 Պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում  մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»։ |factor.am|

  • Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվա…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ 
    🗣 «Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- ասել է Զախարովան։ |armenpress.am|

  • Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կար…

    🇨🇳🇦🇲🇦🇿 Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
    🗣 «Չինաստանի կառավարությունը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։
    🔸 Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ նպաստելով տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանն ու բարգավաճմանը»։ |1lurer.am|

  • ՀԱՊԿ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բա…

    🗣️ ՀԱՊԿ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ 

    📌 «Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։ |armenpress.am|

  • Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը …

    🇷🇺 Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
    📌 Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։
    📌 Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի»։