Category: Infocom

  • Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջևի հայտարարութ…

    🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իբր օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա, ասել է.
    🗣️ «Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը»:
    📌 Միրզոյանը նշեց՝ կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ ադրբեջանական կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել:
    🗣️ «Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնում ապագայում ևս հանդես չգալ միմյանց նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը: Բոլոր այն վեճերով, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ կողմերը պետք է գնան հաշտեցման»։ |armenpress.am|

  • Այժմ ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղություն հաստատելու, ստորագրելու և …

    🇺🇸 Այժմ ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղություն հաստատելու, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը և սկիզբ դնելու Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին:
    📌 Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ:
    [ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ողջունելով Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար]

  • Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախ…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
    📌 Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
    📌 Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
    [ՀՀ կառավարություն]

  • Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ…

    🪧 Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ՝ պահանջելով միջազգային ատյաններից հետ չկանչել դատական հայցերը։

    🗣 «Մենք կառավարությանը չենք տվել լիազորություն՝ թշնամիներին հաճոյանալու համար նման որոշումներ կայացնելու. մեզ նորից ձեռնունայն են թողնելու։ Դեռ 2020 թվականից Բաքվում մնացած գերիներ ունենք, նոր գերիներ էլ ունենք։ Միջպետական հայցերից հրաժարվում են, մեզ ի՞նչ երաշխիք են տալու, մեր իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանելու. մենք չունենք այս հարցերի պատասխանները», — բողոքի ակցիայի ժամանակ ասել է անհետ կորածի հարազատ Տաթևիկ Սոհոյանը։ |news.am|

  • ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտա…

    💵 ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում» |hetq.am|
    🔸 ԱՆԻՖ-ի մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի (կամ 6,9 մլն դոլար) հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել:

    Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:
    🗣 Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաեւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:

  • ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնականացմա…

    🇪🇺 ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնականացման համար․ ԵՄ հայտարարությունը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին
    🔸 «Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։
    🔸 ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու փորձաքննություն, եթե կողմերը դիմեն դրա համար», — նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հայտարարության մեջ։ |factor.am|

  • ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա է տեղի ունենում․ քաղաքացիները կառույցից պ…

    🪧 ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա է տեղի ունենում․ քաղաքացիները կառույցից պահանջում են այցելել Բաքվում պահվող հայերին, մասնակցել «դատավարություններին»։
    🗣 Ակցիայի ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջալուր չի լինի, սակայն այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից մինչև Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը:
    📣 Առաքելյանն ընդգծեց՝ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում են հայ գերիների առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատականներ տալ և գործողություններ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ներկա գտնվել կեղծ դատավարությանը, քանի որ դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայից, եւ չկա այլ տեղեկատվություն, թե գերիներն ու վկաները ինչ ցուցմունքներ են տալիս: |tert.am|
    📸 Լուսանկարը՝ Civilnet-ի

  • Տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար տուգանքի օրինագիծ է ներկայացվել հանրային…

    📣 Տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար տուգանքի օրինագիծ է ներկայացվել հանրային քննարկման:
    💰 Ըստ նախագծի՝ Երևանում ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները կենթարկվեն տուգանքի 15 000 դրամի չափով։ Արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթևեկելու դեպքում տուգանքը կկազմի 18 000 դրամ։
    Նշվում է, որ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն այն՝ ստուգելու նպատակով:
    💬 Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ կարող են որոշակի փոփոխություններ լինել, մինչ նախագիծը կքննարկվի ԱԺ-ում: |civilnet.am|

  • «Ի՞նչ է զիջել Ադրբեջանը համաձայնեցված համաձայնագրին հասնելու համար»,- ՀՀ ԱԳ նախ…

    «Ի՞նչ է զիջել Ադրբեջանը համաձայնեցված համաձայնագրին հասնելու համար»,- ՀՀ ԱԳ նախարարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որին ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ տեքստում նշված է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
    🗣 Նա կոչ արեց ընդդիմությանը, որ նրանք որոշեն, թե որ կողմի զիջումն է սա, ինքը սա համարում է «էական ձեռքբերում»:
    Վարդանյանը դարձյալ հարցրեց. «Ո՞ր պահանջն է, որ սկսել եք բանակցել, և այդ պահանջը դուրս է եկել»:
    💬 Միրզոյանը պատասխանեց, որ պետությունների մասին խոսելիս ճիշտ չի համարում չափել պահանջների քանակով՝ հավելելով, որ դա էլ իր տեղն ունի. «Առաջարկում եմ՝ ուրիշ բանի վրա կենտրոնանալ. հենց էս տեքստով խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ և խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք և թաղվենք»:

  • ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը: «Հայաստանի …

    📣 ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել համաձայնագրի վերջնական տեքստը:
    🔸 «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ ՀՀԿ-ն հայտարարում է, որ
    📍 Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,…
    📍 անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,
    📍 վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,
    📍 ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը…»,- ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում: