Category: Infocom

  • Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտ…

    📌 Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ա…

    ❗️Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
    🔸 Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ:
    📌 Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակությ…

    📌 Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    🌨 Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
    🌫 Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությո…

    ‼️ 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությունը, որոնք նշանակվել են ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից։
    ✍️ Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    📌 Ըստ հրամանի՝ մինչև փետրվարի 1-ը հոգևոր ծառայությունը պետք է իրականացվի ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։

  • Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պա…

    🇦🇿🇺🇸 Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։
    🗣️ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախագիծը, որը գտնվում է իր ավարտական փուլում։
    🔸 Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Ազատության աջակցության ակտի»՝ Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղղումը չեղյալ համարելու կարևորությունը։ |factor.am|

  • Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթ…

    🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
    📣 Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
    📌 Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավո…

    📣 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։
    🗣 «Տեղի է ունեցել առանձնազրույց զինծառայողի հետ։ Ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։
    📌 Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:
    [ՀՀ ՄԻՊ]

  • ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապա…

    🏥 ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապահովագրության մասին մի շարք մանրամասներ ներկայացրեց:
    🔻 Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից:
    🔻 Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ակտիվացնել ապահովագրությունը ARMED համակարգում, ապա այցելում է պոլիկլինիկա, և նրա բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը։
    🔻 Եթե անձը չի հասցրել ակտիվացնել համակարգը, բայց տեղի է ունենում դեպք, և նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է հաստատում, և անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը:

  • Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։…

    Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

  • Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» …

    Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» Իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — մոդեռնիզացիայի փորձերն Իրանում, և ինչպես դրանց հաջորդեց Իսլամական հեղափոխությունը…»