Category: Infocom

  • ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը խոսել է…

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը խոսել է այն մասին, թե «ինչու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այդքան կարևոր»։
    🗣 «Նայեք քարտեզին՝ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն աներևակայելի հարուստ են։ Այժմ նրանց միակ մուտքը համաշխարհային շուկա հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե ​​մենք կարողանանք երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ։ Սա կնվազեցնի նաև կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այսպիսով, սա այն է, որ թույլ տանք երկրներին ընտրել իրենց ճանապարհները դեպի համաշխարհային շուկաներ»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։
    🇷🇺 Օ’Բրայենը նշել է, որ Ռուսաստանը փորձում է համոզվել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան գործընթացում, տեղի ունենա իր պայմաններով․ «Կարծում եմ, որ, ճիշտն ասած, երկու երկրներն էլ որոշ չափով տարակուսած են նրա (Ռուսաստանի) ներկայությունից», — նշել է նա։
    📌 Նրա խոսքով՝ Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները․ «Սա հանգեցրել է լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Այսպիսով, մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ |factor.am|

  • ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության հ…

    🇪🇺 ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության համաձայնագիրը. Politico
    🗞 Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
    🗣 Միշելը նաև նամակ է գրել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», և առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է:
    🇦🇲🇦🇿 «Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի հնարավորության սահմաններում ամենը՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար», — ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: |azatutyun.am|

  • Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել էին BMW X3 3.01 և HONDA FTT…

    🚘 Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել էին BMW X3 3.01 և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով HONDA-ի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
    🛣 Ըստ ՔԿ-ի՝ BMW-ի վարորդը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա»-ի նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։
    📌 Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ հատել է ՀՀ սահմանը: Միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

  • Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցութ…

    🎞 Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար:
    👧 Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:

    [ՄԻՊ հայտարարությունը]

  • Իսմայիլ Հանիեի սպանությունը չի ազդի շարժման ղեկավարության քաղաքականության վրա, …

    🔍 Իսմայիլ Հանիեի սպանությունը չի ազդի շարժման ղեկավարության քաղաքականության վրա, ՀԱՄԱՍ-ը կպատասխանի Իսրայելին այդ գործողության համար։
    🗣️ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ալժիրում խմբավորման ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը։ |factor.am|

  • Թեհրանում սպանվել է պաղեստինյան «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ի…

    🇮🇷🇵🇸 Թեհրանում սպանվել է պաղեստինյան «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
    🔸Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում: Ըստ Mehr-ի՝ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։
    🔸 Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է: |azatutyun.am|

  • «Փյունիկը» 3։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» ակումբին Երևանյան…

    ❗️«Փյունիկը» 3։1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» ակումբին

    ⚽️ Երևանյան թիմից երկու գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն, մեկ գոլ խփեց Սերժ Դեբլեն։ «Փյունիկը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:

  • «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղու…

    🔸 «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը.մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Եթե «Հեզբոլլահը» չարձագանքի, հակամարտությունն ավարտված է:
    [Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |tert.am|

  • Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել …

    📌Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պ…

    🇦🇲🇨🇾 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
    🤝 Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան: [ՀՀ ԱԳՆ]