Category: Infocom

  • 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությո…

    ‼️ 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությունը, որոնք նշանակվել են ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից։
    ✍️ Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    📌 Ըստ հրամանի՝ մինչև փետրվարի 1-ը հոգևոր ծառայությունը պետք է իրականացվի ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։

  • Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պա…

    🇦🇿🇺🇸 Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։
    🗣️ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախագիծը, որը գտնվում է իր ավարտական փուլում։
    🔸 Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Ազատության աջակցության ակտի»՝ Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղղումը չեղյալ համարելու կարևորությունը։ |factor.am|

  • Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթ…

    🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
    📣 Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
    📌 Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավո…

    📣 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։
    🗣 «Տեղի է ունեցել առանձնազրույց զինծառայողի հետ։ Ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։
    📌 Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:
    [ՀՀ ՄԻՊ]

  • ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապա…

    🏥 ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապահովագրության մասին մի շարք մանրամասներ ներկայացրեց:
    🔻 Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից:
    🔻 Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ակտիվացնել ապահովագրությունը ARMED համակարգում, ապա այցելում է պոլիկլինիկա, և նրա բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը։
    🔻 Եթե անձը չի հասցրել ակտիվացնել համակարգը, բայց տեղի է ունենում դեպք, և նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է հաստատում, և անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը:

  • Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։…

    Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

  • Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» …

    Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» Իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — մոդեռնիզացիայի փորձերն Իրանում, և ինչպես դրանց հաջորդեց Իսլամական հեղափոխությունը…»

  • Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա: «Ես անձամ…

    🇺🇸🇷🇺 Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա:
    🗣 «Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», — ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🇺🇦💬 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանը Կիևի և այլ քաղաքների վրա ձմեռային եղանակի պատճառով մեկ շաբաթ չկրակելու մասին պայմանավորվածությունը կկատարի: |azatutyun.am|

  • Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ դեկտեմբերին ձեռք բերված հաշաձայնությունը այսօր ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
    🔸 Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին։

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ …

    🇮🇷🇹🇷 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
    🗣️ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային՝ հայտնելու լուրի մասին։ |news.am|