Category: Infocom

  • Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել …

    📷 Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
    📣 Տարածվող տեղեկության համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Այսօր տարածած հայտարարությամբ ռեստորանը նշել է․
    🗣 «Իրավիճակի մասին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավապահ մարմիններին դիմելու հարցում»։
    🖇 Ահազանգի վերաբերյալ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

  • Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամնե…

    📌 Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են նաև որպես նվեր․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
    🗣️ «Այս գործողությունները ակնհայտ ոչ իրավաչափ են և ոտնահարում են մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։
    🖇️ Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում:
    ‼️ Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին և հասանելի կլինեն հանրությանը: 📌 ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ և ծանոթացել քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ…

  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախո…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
    📌 Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Կձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղ…

    ‼️ Կձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
    🔸 ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ՆԳՆ, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:
    [ՀՀ ԿԳՄՍՆ]
    ՄԻՊ Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի։

  • Որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ պայմանավորված «Էրեբունի-Եր…

    ‼️ Որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ:
    🔻 Հոկտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 24:00-ն՝ Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները,
    🔻 ժամը 10:00-20:00-ն՝ Թումանյան — Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Infocom pinned «CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27 Ctrl Z-ի քսանյոթերորդ …

    Infocom pinned «CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27 Ctrl Z-ի քսանյոթերորդ թողարկման հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։»

  • Ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ՀՀԿ-ականները այժմ ՔՊ ցուցակում են: Այս հարցին «Ին…

    ❓ Ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ՀՀԿ-ականները այժմ ՔՊ ցուցակում են: Այս հարցին «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ժամանակ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ՏԻՄ ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակների առաջին համարներին և մի հետաքրքիր օրինաչափություն նկատել․ 19 համայնքում ՔՊ-ի կամ ՔՊ-ի հետ դաշինքների առաջին համարներից 5-ը ՀՀԿ նախկին անդամներ են, 1-ը, չնայած պաշտոնապես ՀՀԿ-ական չի ներկայացել, բայց երկու անգամ (2012-2016թթ․) համայնքապետ է ընտրվել՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելով, 2-ը, չնայած նախկինում ինքնաառաջադրվել են, բայց ՀՀԿ-ի ժամանակներում պաշտոնավարել են որպես համայնքապետեր։
    💬 Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բերել է Գորիս և Ապարան համայնքների օրինակները. «2 համայնքների ժողովուրդը գնացել, բացարձակ մեծամասնությամբ ընտրել են ուրիշ կուսակցությունների, ուրիշ կուսակցությունների առաջնորդների, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ 55% ընտրում ա ՔՊ-ին խորհրդարանական ընտրություններում, և 15-20%՝ էն քաղաքական ուժերին, որ էդ համայնքների գործող ղեկավարները ներկայացնում են, մի քանի ամիս հետո տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, և պատկերը հայելային փոխվում ա։ (…)
    🔸 Ինչ են ասում էդ մարդիկ մեզ, կոնկրետ ինձ, ասում են՝ մենք ձեր քաղաքական կողմնակիցներն ենք, բայց ՏԻՄ-ում մենք ուրիշ հայացք ունենք, մենք իրավունք ունե՞նք էդ հայացքն ունենալու, թե՞ չունենք։ Բնականաբար, ասում ենք՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր ա, ունեք։ Ասում են՝ դե ձեր հայացքներով մեզ մի հակադրեք իրար, այսինքն՝ ՔՊ-ն էն քաղաքական ուժն ա, որին մենք հավատում ենք, եւ մեզ մի դրեք էն իրավիճակի մեջ, որ ՔՊ-ն դառնա էն քաղաքական ուժը, որի դեմ մենք քվեարկեք»։

  • Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պա…

    ‼️ Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին և հասանելի կլինեն հանրությանը:
    📌 ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ և ծանոթացել քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում:
    [ՀՀ քննչական կոմիտե]
  • Փաշինյանը «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդմանն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահ…

    ‼️ Փաշինյանը «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդմանն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքին:
    🔻 Նա նշել է՝ մինչև ադրբեջանցի զինվորին հայտնաբերելը չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ նա ՀՀ տարածք է անցել. «Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, [բնակչությանը] այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս»:
    🔻 Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորի՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակմանը, նա ասել է. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք, ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու»:
    🔻 Նա նշել է՝ լեգենդները, որ դիվերսիա է եղել, 3 հոգի են եղել կամ 10 հոգի, «բացարձակ անհեթեթություն են». «Նախ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը, երբ մեր իրավապահները մոտեցել են, դիմադրություն ցույց չի տվել»:
    Կարդալ ավելին

  • Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտա…

    🇪🇺 Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
    📌 Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։
    🗣 «Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», – ասել է Կոսը։ |azatutyun.am|