Category: Infocom

  • Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցու…

    🔸 Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
    📌 Որոշումը կայացվել է Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստի ժամանակ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    [Քաղաքացիական պայմանագիր]

  • CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27Ctrl Z-ի քսանյոթերորդ թողարկման հյուրն է…

    CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27
    Ctrl Z-ի քսանյոթերորդ թողարկման հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z՝ Նիկոլ Փաշինյանի հետ | Episode 27
    Ctrl Z-ի քսանյոթերորդ թողարկման հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    00:00 — Անոնս
    03:22 — Ինչպե՞ս ադրբեջանցի զինծառայողը մտավ Շաքի գյուղ
    12:45 — Ո՞վ է պատասխանատու ոչ մարտական պայմաններում…

  • Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ …

    🦠 Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, այսօր հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
    📌 Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
    🗣 «Իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թոքային ժանտախտն է նրա մահվան պատճառը», — Ժնևում ասուլիսի ժամանակ ասել է Լինդմայերը՝ ընդգծելով, որ կնոջ աշխատավայրը «վտանգավոր ախտածիններ, ներառյալ՝ ժանտախտը հետազոտող ինստիտուտ է Սիբիրի մի հատվածում, որտեղ վայրի կենդանիների մոտ բնականաբար ժանտախտ պատահում է»:
    🔬 ԱՀԿ խոսնակը հայտնել է, որ «համաձայն թեստերի արդյունքների՝ կոնտակտներից որևէ մեկի մոտ ախտածիններ կամ վտանգավոր ինֆեկցիաներ չեն հայտնաբերվել»: |azatutyun.am|
    🦠Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ամյա կին։ 😷 Մահացածի հետ շփում ունեցած ընդհանուր առմամբ 197 մարդ է նույնականացվել։ Նրանցից 189-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ վերջիններիս մոտ դեռեւս հիվանդության նշաններ չկան։…

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծա…

    📣 ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    🗣 «Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին ՀՀ-ում։ Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- գրել է Երիցյանը ֆեյսբուքի իր էջում։

  • Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, պայմանական վաղաժամկետ ազ…

    ⚖️ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Միհրան Պողոսյանից։
    📌 ՔԿԾ պետը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Մինասյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին, ինչը մերժվել էր։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել, ինչը Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է, ըստ այդմ, Մինասյանն ազատ է արձակվել։
    ⚖️ [«Սիսական» ջոկատի հրամանատար] Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ 📌 Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային…

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդ…

    ⚖️ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` պետական բյուջեին առերևույթ վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Այդ մասին նա այսօր հայտնել է ԱԺ–ում հայտարարությունների ժամին։
    📌 Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք ընկերություններին, որոնք, ըստ մեղադրանքի` կապարակնքվել են, քանի որ իբր հարկեր են թաքցրել։
    🔸 Խամոյանը միայն երեք ընկերությունների մասով հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` տեղեկանալու նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 2025 թ. սեպտեմբերին, որքա՞ն հարկ են վճարել պետբյուջե։ Պարզվել է, որ միայն այս երեք ընկերությունները միասին 100 մլն դրամից ավելի հարկ են վճարել բյուջե։
    🗣 «Գործող իշխանությունները հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող քաղաքականություն են վարում։ Ստացվում է` ՊԵԿ–ի և քննչական կոմիտեի ապօրինի գործողությունների արդյունքում պետական բյուջեն զրկվել է 100 մլն դրամից»,– ընդգծել է պատգամավորը։ |arm.sputniknews.ru|

  • Այսօր առավոտյան Ստամբուլում դպրոցականը դանակով հարձակվել է հասակակիցների վրա և …

    🇹🇷 Այսօր առավոտյան Ստամբուլում դպրոցականը դանակով հարձակվել է հասակակիցների վրա և վիրավորել նրանցից 3-ին:
    ‼️ Քիչ առաջ հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժած աշակերտուհիներից մեկը մահացել է:
    📌 Բոլոր աշակերտներին միջադեպից հետո տարհանել էին դպրոցից։ Հարձակվողին բռնել ու հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։ Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել դպրոցականների միջև կոնֆլիկտի պատճառով: |arm.sputniknews.ru|

  • Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղ…

    🎞 Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին բռնություն է կիրառել։
    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
    💬 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը 24news-ին հայտնել է, որ աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. «Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

  • ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%: Այս մասին Ստրասբուրգ…

    🇪🇺📈 ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%:
    🗣 Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    📌 Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել ՌԴ գազի գնումներից, ինչպես նաև ցանկանում է միավորել ու իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ |armenpress.am|

  • Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգե…

    🇱🇹 Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկությունը երեք ամիս հետո։
    🗣 «Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարումը վերացնում է անվտանգության ոլորտում իրավաբանական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից»,- հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։
    🇷🇺💬 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս զարգացումներին, հայտարարել է. «Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար, եթե Լիտվան վերացնի իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը»: