Category: Infocom

  • «ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկ է հրապարակել տոմսային փաթեթների սակագն…

    🚍 «ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկ է հրապարակել տոմսային փաթեթների սակագների վերաբերյալ:
    📣 ««Չենք վճարելու» նախաձեռնությունը կարծում է, որ Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգ ունենալը այլընտրանք չունի։ […] Մենք առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար։ Այս սակագները մատչելի կլինեն գրեթե բոլորի համար, իսկ թիրախային զեղչային արտոնությունները կմեղմեն նաև խոցելի խմբերի միանգամյա վճարելու բեռը»,- նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

  • Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտի տոմսային փաթեթներին վերաբերող որոշման մե…

    🚌💰 Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտի տոմսային փաթեթներին վերաբերող որոշման մեջ փոփոխությունները: 🗣 Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց փոփոխվեղ կետերը. 👵 Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության…

  • ԱԺ-ն քննարկեց նախագիծը, որի ընդունման դեպքում ոստիկանությունը կպահանջի և կստանա…

    👮🎥 ԱԺ-ն քննարկեց նախագիծը, որի ընդունման դեպքում ոստիկանությունը կպահանջի և կստանա տեսագրություններ, ինչպես նաև 24/7 հասանելիություն կունենա հետևյալ տարածքների՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին՝
    🔸 ՀՀ պետական համակարգի մարմիններ,
    🔸 ՏԻՄ-եր,
    🔸պետական և համայնքային կազմակերպության մարմիններ և հիմնարկներ,
    🔸ավտոկայանատեղիներ,
    🔸օդանավակայաններ,
    🔸պետական սահմանի անցման կետեր:
    📍 Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարարել էր, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից: ՆԳՆ-ն հայտնել էր, որ քննարկվում է խնդրի փուլային լուծման տարբերակ, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

  • Ցավոք, ներկայումս ընդհատված և սառեցված է տրանսպորտային հաղորդակցությունների ապա…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Ցավոք, ներկայումս ընդհատված և սառեցված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, եթե կարելի է այդպես ասել: ‼️ Իհարկե…

  • Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների գո…

    🚌🚇🚎 Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների գումարային քանակը եղել է 9 միլիոն 562 հազար՝ օրական միջինը 308 500։
    🗣 Այս մասին ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Մեկնարկել ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: Քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին…

    ❗️ Մեկնարկել ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
    🇦🇲🇪🇺 Քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը:
    💬 «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշված է օրենքի նախագծում:

  • Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակ…

    👨🏻‍⚖️ Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել տնային կալանքը՝ բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք։ Ի վերջո, 15 զինծառայողների մահվան մեջ Ձեր մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու պատասխանատվությունն իմ ուսերին է։ Եթե պաշտպանն ու մեղադրողը սխալվելու հնարավորություն ունեն, ես դա չունեմ, ես իրապես ուզում եմ հավատալ, որ որեւէ օր ինձ խաբված չեմ զգա»,– ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։
    🗣 «Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր»,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։
    📎 Կարդալ ավելին

    Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. Աշխատավարձերի վերանայ…

    📣 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. 💰 Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024թ. սեպտեմբերին։ […] Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը…

  • Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագ…

    🇦🇲🇫🇷 Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր։
    📌 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
    🗣 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]
  • Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագա…

    🇦🇲🇫🇷 Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: