Category: Infocom

  • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը իր դիմումի համաձայն ա…

    📝 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
    [ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն] |news.am|

  • Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացո…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։
    Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
    Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կբացվի մարտի 1-ին, եւ այն կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։ |azatutyun.am|

  • Ափոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացվ…

    ⚖️ Ափոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները:
    📢 Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:
    🔸 ՄԻՊ մանդատին վերաբերող հարցերը հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ: Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ:
    [ՄԻՊ գրասենյակ]

  • «Հաղթանակ» թաղամասի բնակիչները այսօր փակել էին թաղամասի խաչմերուկը՝ նշելով՝ իրե…

    🪧 «Հաղթանակ» թաղամասի բնակիչները այսօր փակել էին թաղամասի խաչմերուկը՝ նշելով՝ իրենց սեփականության իրավունքը իրացնել չեն կարողանում։ Թաղամասի բնակիչները տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնում հողերի կարգավիճակը փոխելու հետ կապված քաշքշուկներից մինչև գերեզմանատան հետ կապված խնդիր։
    🗣 «Կառավարությունը ինչ-որ միջազգային նորմով հաստատել է, որ յուրաքանչյուր գերեզմանատուն, որը չունի պարսպապատ հատված, 300 մետր շառավղով արդեն սանիտարական գոտի է, բայց դրան հարակից հատվածները բնակիչների հողատարածքներ են, որոնք չեն կարող շահագործել, հողի նշանակությունը փոխել, վաճառել կամ մեկ այլ գործարք իրականացնել, ասում են, ապրելը վտանգավոր է»,-ասաց բնակիչներից մեկը: Նրանք նշում են, որ իրենց լուծում չի առաջարկվում, և չկա պատասխանատու մարմիններում մեկը, որ կհասկանա իրենց խնդիրը։
    📣 Երևանի քաղաքապետարանից անդրադարձել են ակցիային՝ նշելով, որ գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022-ից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։ Նշում է, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար։

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Ե…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ Նիկոլայ Վալուևին․ նրա մուտքն Ադրբեջան արգելված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
    🗣 Երկրի ԱԳՆ-ն «անընդունելի է որակել Վալուևի վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին»։
    📌 Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, առաջարկել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։

  • Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ…

    ⚖️ Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:
    💬 «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան։ Ակցիայի…

    👥 Տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան։
    🔸 Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մի քանի օր առաջ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որից հետո ՔՊ պատգամավոր Թունյանը հայտարարել էր, որ օրենքը փոփոխելու հավանականությունը զրո է․ «Բայց հիմա մեր գործողությունները պետք է հասնեն նրան, որ ընդհանրապես օրենքը հետ քաշեն։ Ոչ մի օգուտ չտվեց, բայց օգուտ կլինի մեր մեծ խմբով հավաքվելու դեպքում»։
    🔸 Նա նշեց, որ իրենց պահանջները սխալ են մեկնաբանում․ «Նենց են ասում՝ կողքից լսողը կմտածի, թե չենք ուզում հարկ վճարել։ Նման բան չկա, մենք հարկեր վճարում ենք, մենք այդ գայլերի ոհմակից ենք վախենում, որ հարձակում է լինելու հասարակ քաղաքացու վրա, որ ինքը պաշտպանված չէ։ Բոլորս գիտենք, որ մանր ու միջին բիզնեսն աշխատում է իր ընտանիքի կարիքները հոգալու համար, ավել բան չի տնտեսում»:

  • Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ս…

    🇷🇺 Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին
    💬 «Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ հայկական ու ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի լինի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք աջակցել առաջընթացին, և մենք դեմ ենք նրան, որ կնքվեն որևէ հապճեպ փաստաթղթեր, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ուզում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս շուտ մղել խաղաղության պայմանագրի կնքմանը որևէ արևմտյան հարթակում»,- ասել է Գալուզինը: |factor.am|

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. Աշխատավարձերի վերանայմա…

    📣 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է.
    💰 Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024թ. սեպտեմբերին։ […] Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
    🏥 Փետրվարի 17-ին կհայտարարվի բաց մրցույթ և կընտրի նոր [բժշկական] ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
    🔸 Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025թ. ավարտը։
    ❗️ Ընկերությունը կոչ է անում վերադառնալ աշխատանքի:
    📌 Նշենք, որ այսօր առավոտյան ԶՊՄԿ-ի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցները հայտարարել էին, որ ժամը 12:00-ին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կոմբինատի մոտ։

  • Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրվա…

    🇹🇷 Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները՝ սիոնիստական ​​լոբբիի ճնշման ներքո, ուշադրության և քննարկման արժանի չեն. սա կատարյալ անհեթեթություն է, դրանք ջուր ծեծելու փորձեր են:
    💬 Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    🇺🇸 Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։ |civilnet.am|