Category: Infocom

  • Դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորիս մոտ տպա…

    ‼️ Դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն: Ես էլ եմ խոսել այն մասին, որ Հայաստանում գոյություն ունի հայեցողական արդարադատություն:
    🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդարադառնալով հարցին, թե ինչու են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանք հնչեցնելու համար կալանքի տակ, մինչդեռ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, որոնք բռնության կոչեր են հնչեցնում, շարունակում մնալ ազատության մեջ:
    💬 «Պետք է ոլորտային իրավասու մարմինները ցույց տան, թե ինչով հատեց սահմանը, որ մենք դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա, և չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ: Սա նաև իմ պահանջն է՝ բացառել հայեցողական ստանդարտները և ցույց տալ այս չափանիշները, որ նաև հանրային հաղորդակցության տեսանկյունից պարզ լինի»,- ասաց նա:

  • Առաջարկվում է սահմանափակել պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնո…

    Առաջարկվում է սահմանափակել պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
    🔸 Նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ՝ 1-ինում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին։ Դրանք են՝ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։
    🔸 2-րդում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։
    🔍 Վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ |civilnet.am|

  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Դավոսում հանդիպում է ունեցել Ադրբ…

    🇪🇺🇦🇿 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Դավոսում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
    🗣 Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ Կոսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին և Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին: |tert.am|

  • Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջո…

    🗣 Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջոցներից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
    💬 Շնորհակալություն հայտնելով Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար՝ Պուտնը նշել է, որ Մոսկվան կպատասխանի, երբ երկրի ԱԳՆ-ն կքննարկի փաստաթղթերը և կխորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Հուն…

    🇦🇲 🇨🇭 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։
    🔸 Հունվարի 22-ին Դավոսում վարչապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Infocom pinned «CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0 Ctrl Z-ի զրոյական թողա…

    Infocom pinned «CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0 Ctrl Z-ի զրոյական թողարկման հյուրն է լրագրող Պետրոս Ղազարյանը, որի հետ Ինֆոքոմի Z սերնդի լրագրողները զրուցում են երիտասարդների քաղաքական հետաքրքրվածության, հարցազրուցավարի կարևոր հմտությունների, նոր սերնդի սոցիալական…»

  • Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան…

    💵 Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին
    🗣 «2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլ ծախսերի ֆոնդը կրճատել ենք 6,5 միլիարդ դրամով։ Սա արվել է այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը ինքնուրույն գտնի անարդյունավետ ծախսերը, ավելորդ հաստիքներն ու միավորները, որոնց վրա պետական միջոցներ են ծախսվում։ Ծախսերի կրճատումից հետո ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության պիլոտային համակարգ, որը փորձարկման փուլում է և ապագայում նախատեսվում է այն օրենսդրորեն ամրագրել»։
    📣 Ըստ Փաշինյանի՝ առհասարակ այս որոշման նպատակը պետական ինստիտուտների ուժեղացումն է և որակյալ կադրերի արտահոսքը կանխելը։ |1lurer.am|

  • Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի…

    📣 Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Խաչատրյանը։

  • Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ի…

    🌡️ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
    ❄️ Երևանում հունվարի 23-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության առանձին շրջաններում ձյուն կտեղա նաև հունվարի 24-ի գիշերը։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    [«Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»]

  • CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0Ctrl Z-ի զրոյական թողարկման հյուրն է լրա…

    CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0
    Ctrl Z-ի զրոյական թողարկման հյուրն է լրագրող Պետրոս Ղազարյանը, որի հետ Ինֆոքոմի Z սերնդի լրագրողները զրուցում են երիտասարդների քաղաքական հետաքրքրվածության, հարցազրուցավարի կարևոր հմտությունների, նոր սերնդի սոցիալական հարթակների, քրինջվելու, Հանրային հեռուստաընկերությունում ստեղծագործական ազատության, Սերժ Սարգսյանի թիկնապահից ստացած հուշաթերթի, իշխանություններին լոյալության, հյուրերի ցանկում ընդդիմադիրների փոքր քանակի, հարցազրույցի չհրավիրվողների և հարցազրույցից խուսափողների, հյուրերի վերաբերյալ հեգնական գրառումների, եկեղեցու, անհարմար լռության, լրագրողական էթիկայի և այլնի մասին։

    CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    Ctrl Z-ի զրոյական հաղորդման հյուրը լրագրող Պետրոս Ղազարյանն է։
    00:00 — Անոնս
    01:58 — Կադրից դուրս
    03:36 — Երիտասարդները և քաղաքականությունը
    05:43 — 2018-ի հեղափոխությունը
    06:45 — Ի՞նչ հմտություններ պետք է ունենա հարցազրուցավարը…