Category: Infocom

  • Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի…

    🚧 Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։
    ❗️Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում 118-ը, 40 բացակա կա։ Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
    🗣 «Քննությունը մեկնարկել է 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։ Գործընթացն անպայմանորեն դիմորդի շահերից պետք է լինի, որովհետև նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում և օգտվել միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից (ամառայինից բացի խմբ)»,- նշել է նա։ | armeniasputnik.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի,…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների հիմնական թեման եղել է տարածքային խնդիրը, հայտնում է Reuters-ը:
    🗣 «Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել այս պատերազմը, որն ինքն է սկսել», – նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը պարբերաբար կապի մեջ է ուկրաինացի բանակցողների հետ, բայց դեռ վաղ է եզրակացություններ անել ուրբաթ օրվա բանակցություններից։ |azatutyun.am|

  • Ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճան…

    📌 Ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    🚧 Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
    🛤 Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    🔸Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավոր…

    🇦🇲 🇺🇸 Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
    🤝 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
    🔸 Որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը:
    📌 Աշխատանքային խումբն անդրադարձ է կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նո…

    🇦🇲🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ուղիղ բեռնափոխադրման երթուղիները կարող են սպառնալ երկրի տարանցիկ գործառույթներին:
    🗣️ Հնարավոր տարանցիկ կորուստների մասին խոսակցությունները նա անվանել է «դատարկ ենթադրություններ»։
    🫱🏼‍🫲🏽 Վրաստանի վարչապետը ողջունել է երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ |factor.am|

  • Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ. Reuters Այս մասին լրա…

    🇮🇷 Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ. Reuters 📣 Այս մասին լրատվամիջոցին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը՝ պնդելով, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։ |azatutyun.am|

  • Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն ընդուվեց առաջին ընթեր…

    Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն ընդուվեց առաջին ընթերցմամբ: 📌 Նախագիծը ՔՊ առաջարկությամբ և ԱԺ որոշմամբ քննարկվելու է հատուկ ընթացակարգով, ուստի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց:

  • Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթու…

    🚌 Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի, իրենց դիմումների համաձ…

    ‼️ Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի, իրենց դիմումների համաձայն, վերադարձել են Հայաստան:
    🔸 Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
    🗣 Թորոսյանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»:

  • ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է: ՔՊ մի խումբ պատգամավորներ…

    🔸 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է: ՔՊ մի խումբ պատգամավորներ փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ ընտրական օրենսգրքում՝ դիտորդական առաքելությունների մասով:
    «Առաջարկվում է հստակեցնել, թե ինչ չափանիշների պետք է բավարարի ՀՀ-ում գրանցված հկ-ն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ընդգծվում է նաև այդ հկ-ների և հիմնադրամների գործունեության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը»,- նշվում է հիմնավորման մեջ: