Category: Infocom

  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «նավատորմը» շարժվում է դեպի Իրան. Reuters «Մենք շ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «նավատորմը» շարժվում է դեպի Իրան. Reuters
    🗣 «Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում… Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🛳 ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին փոխանցել են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն «USS Abraham Lincoln» ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ: |azatutyun.am|

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալու…

    ⛪️⚖️ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։
    🔻 Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
    🔻 Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ասատրյանին մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ |hetq.am|

  • Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ու…

    🇦🇲🇨🇭 Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
    🫱🏼‍🫲🏽 Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները և ծրագրերի իրականացման հեռանկարները։
    [ՀՀ կառավարություն]
  • Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մա…

    💵 Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ 📣 Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ…

  • Infocom pinned « Միացյալ Արաբական Էմիրություններում հունվարի 23-ին և 24-ին տեղի …

    Infocom pinned «🇺🇦🇺🇸🇷🇺 Միացյալ Արաբական Էմիրություններում հունվարի 23-ին և 24-ին տեղի կունենա Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին եռակողմ հանդիպումը։ 🔸 Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական…»

  • Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ տեղափոխվել է հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրե…

    📣 Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ տեղափոխվել է հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ 🗣 «Բժիշկը Սամսոնյանի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է հիվանդության և հացադուլի բոլոր հետևանքները, ցուցել անհապաղ հոսպիտալացում», — ասել է փաստաբան Ռուբեն…

  • Դավոսում ընթանում է Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմ…

    ✍️ Դավոսում ընթանում է Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը։ Փաշինյանը նույնպես ստորագրեց փաստաթուղթը։

  • ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը մեղադրվում է վա…

    📣 ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
    ⚖️ Հետապնդում է հարուցվել ստորաբաժանման պետի ու ևս 3 անձի նկատմամբ։
    📌 ՊՆ պաշտոնատար անձը կալանավորվել է։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե] |arm.sputniknews.ru|

  • Դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորիս մոտ տպա…

    ‼️ Դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն: Ես էլ եմ խոսել այն մասին, որ Հայաստանում գոյություն ունի հայեցողական արդարադատություն:
    🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդարադառնալով հարցին, թե ինչու են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանք հնչեցնելու համար կալանքի տակ, մինչդեռ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, որոնք բռնության կոչեր են հնչեցնում, շարունակում մնալ ազատության մեջ:
    💬 «Պետք է ոլորտային իրավասու մարմինները ցույց տան, թե ինչով հատեց սահմանը, որ մենք դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա, և չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ: Սա նաև իմ պահանջն է՝ բացառել հայեցողական ստանդարտները և ցույց տալ այս չափանիշները, որ նաև հանրային հաղորդակցության տեսանկյունից պարզ լինի»,- ասաց նա:

  • Առաջարկվում է սահմանափակել պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնո…

    Առաջարկվում է սահմանափակել պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
    🔸 Նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ՝ 1-ինում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին։ Դրանք են՝ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։
    🔸 2-րդում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։
    🔍 Վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ |civilnet.am|