♟🇦🇲 ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
🍅Օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը․ արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 🗣«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել դրա ընթացքին», -նշել է Պապոյանը։ [Էկոնոմիկայի նախարարություն ]
🔸 Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։ 📌 Նիստի ընթացքում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
🥉🤼 Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մարզիկին՝ դառնալով բրոնզե մեդալակիր Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Firebird AI-ի հովացման համակարգը, ներդրումները և ընձեռած հնարավորությունները․ զրույց Ալեքսանդր Եսայանի հետ Firebird AI կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն «Ինֆոքոմի» հետ զրույցում խոսում է՝ 🔸 կենտրոնի ընձեռած տեխնոլոգիական և տնտեսական հնարավորություններից, 🔸խոստացված և հնարավոր ներդրումներից, 🔸տվյալների կենտրոնի հովացման համակարգից, 🔸 կենտրոնի գործարկման ընթացքում էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումից, 🔸շրջակա միջավայրի համար հնարավոր ռիսկերի շուրջ մտահոգություններից։ 🔗Կարդալ հարցազրույցը
🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նախատեսված չէ։ 📌 Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։ 🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել փոխըմբռնման հուշագրով նախատեսված իր պարտավորությունները, այդ թվում՝ չի վերացրել ծովային շրջափակումը։ |azatutyun.am|
🇦🇲🇺🇸 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ 📌 Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ [Ազգային ժողով]
🇦🇲🇺🇸 Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։ 🔸 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։ 🔸 Իսկ ԱԳ նախարար…
‼️ Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։ 📣 «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- հայտնում են ՆԳՆ-ից: