Category: Infocom

  • Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։ Նիկո…

    🇦🇲🇺🇸 Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։
    🔸 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։
    🔸 Իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

  • Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև․ Վահագն Ալեք…

    ‼️ Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև․ Վահագն Ալեքսանյան
    «Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տեռորիզմի նախապատրաստության գործով, որ Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, Դուք նրան արդար անվանելո՞ւ էիք»,- Վահագն Ալեքսանյանը այս հարցն ուղղեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին։
    💬 «Ես անթույլատրելի եմ համարում Բագրատ Սրբազանի կոնտեքստում Բեն Լադենի հետ համեմատությունը: Կարծում եմ՝ բացարձակապես կոռեկտ չի: Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալի»,- պատասխանեց Գալստյանը։
    📌 Ալեքսանյանը արձագանքելով ասաց. «Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ: Իմ կրոնական ազատություններն էլ վիրավորվում են, երբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է ջիհադիստի պես»: |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմո…

    🎒 Սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով։
    📣 «Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։ Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա (հոկտեմբերի 19-30-ը՝ խմբ․)»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

  • Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթ…

    🇷🇺🇺🇦 Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է թռչել։
    🔸 Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ այս պահին նա չի հայտնել՝ միայն նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
    🛬 Ժամանակավորապես դադարեցվել է Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ |azatutyun.am|

  • ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը ԱՄՆ Ներկայացուցի…

    🇦🇲🇺🇸 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
    📌 Կարգադրության մեջ նշվում է, որ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանին է հանձնարարված ընդունել պատվիրակությանը։
    [Ազգային ժողով]

  • Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կեն…

    🇷🇺 Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ընդդիմադիր կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
    ⚖️ «Յաբլոկո»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են այս վճիռը բողոքարկել Գերագույն դատարանի նախագահությունում։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ: 📌 Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի…

  • Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել…

    🥇🤼 Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։

  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պա…

    🔸 Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ ՀՀ նախագահի հրամանագրով։
    📌 Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։

  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբեր…

    ⚖️ Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին։
    🎞 Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է՝ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում Էջմիածին-Երևան երթուղայինի 72-ամյա վարորդի, 39-ամյա կարգավարի և ուղևորի միջև։
    📌 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում…

    🔍 «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկուսում խախտումներ են հայտնաբերվել
    📌 Երևանի Աբելյան փողոց 6/12 մասնաճյուղում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչի արդյունքում սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
    📌 Կասեցվել է նաև Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
    [ՍԱՏՄ]