Category: Infocom

  • Մարտի 23-24-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ …

    🌊 Մարտի 23-24-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պե…

    ‼️ Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան:
    🗣 Այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Վարդանյանը քննադատում էր Հրայր Թովմասյանին, որը, ՀՀԿ անդամությունից հրաժարվելով, ՍԴ էր գնացել, իսկ հիմա ինքն է նույնն անում:
    💬 «Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ [այնքան] նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդական են, ըստ էության լինելով Սահմանադրության «այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուահանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ, և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ: Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում»,- ասաց Վարդանյանը:
    Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

  • Հասարակական կազմակերպությունները դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի …

    ‼️ Հասարակական կազմակերպությունները դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը։
    🔸 «Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։ (…)
    🔸 Պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից… (…)
    🔸 Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց»,- ասվում է հայտարարության մեջ:
    Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

  • Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թո…

    ‼️ Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան
    🗣 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների) բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։ Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Թորոսյանը:

  • Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 66 մարդ, կան վիրավորն…

    🇨🇴🛩 Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 66 մարդ, կան վիրավորներ, ևս չորս մարդ որոնվում է:
    🗣 Պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը X-ում նշել է, որ վթարը տեղի է ունեցել Պերուի սահմանին, երբ ինքնաթիռը մեկնում էր Պուերտո Լեգուիզամոյից: |azatutyun.am|
    Լուսանկարը՝ AFP

  • Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի հետ խոսել է Իրանի դեմ պատերազմի մասին։ Իսրա…

    🇮🇱🇺🇸 Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի հետ խոսել է Իրանի դեմ պատերազմի մասին։
    🇮🇷 Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը կարծում է՝ Իսրայելի և Ամերիկայի ռազմական հաջողությունները Իրանում կարող են հանգեցնել համաձայնագրի, որը կիրականացնի պատերազմի նպատակները՝ միաժամանակ պաշտպանելով Իսրայելի կենսական շահերը։
    ❗️Տեսաուղերձում նա ընդգծել է, որ Իսրայելը կպաշտպանի իր շահերը ցանկացած հանգամանքներում՝ շարունակելով հարձակվել Իրանի, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի և Լիբանանում Իրանի կողմից աջակցվող այլ ուժերի վրա։ |azatutyun.am|

  • 8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծ…

    8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծեր ներկայացնելուց
    Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր հնգամյա գործունեության ընթացքում ընդունել է 2144 օրենքի նախագիծ։ Եվս 43-ն օրակարգում են, 61-ը՝ դեռևս օրակարգում ընդգրկված չեն, իսկ 41 նախագիծ խորհրդարանը չի ընդունել։ Ընդհանուր 2289 օրենսդրական նախագծից միայն 279-ի հեղինակներն են պատգամավորները, 34-ը ներկացրել են խմբակցությունները, իսկ մնացած 1976-ը՝ Կառավարությունը։ Այլ կերպ ասած՝ Ազգային ժողով մտած օրենսդրական նախագծերի շուրջ 87%-ի «մատակարարը» եղել է Կառավարությունը։
    Պատգամավորի առանցքային իրավունքներից է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը, սակայն 64 պատգամավոր այդ իրավունքից չի օգտվել։ Ներկայացված 279 նախագծերը հեղինակել են 70 պատգամավորներ։
    Մանրամասները՝ այստեղ

    ԱԺ 8-րդ գումարման օրենսդրական ճանապարհը․ ովքեր ձեռնպահ մնացին նախագծեր ներկայացնելուց — Infocom

    8-րդ գումարման խորհրդարանի օրենսդրական ճանապարհը․ ովքեր են ձեռնպահ մնացել նախագծեր ներկայացնելուց Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր հնգամյա գործունեության ընթացքում ընդունել է 2144 օրենքի նախագիծ։ Եվս 43-ն օրակարգում են, 61-ը՝ դեռևս օրակարգում ընդգրկված…

  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել է Իրանի շուրջ բանակցությունները Իսրայելի վարչապետ…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել է Իրանի շուրջ բանակցությունները Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ:
    🗣️ Վենսը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։ |tert.am|

  • Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոց…

    💡 Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
    🔸 Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և…

    🇦🇲🇦🇿 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և հնդկացորեն։
    🫘 Նշվում է, որ ուղարկվելու է չորս վագոն պարարտանյութ և մեկ վագոն հնդկացորեն։