Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:
    🗣 «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում ընտրություններում հաղթի… (…) Նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ՝ դա իրողություն է՝ ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը երեկ ՔՊ քարոզարշավն ամփոփող տեսանյութում:
    💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում. «Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»:

  • Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում…

    🇦🇲🇷🇺 Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում են Ռուսաստանի կողմ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց.
    🔻 «Երկրի անուն եք տալիս (ՌԴ՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է:
    🔻 Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»:
    Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է:

  • Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ (Ադրբեջանի…

    🔸 Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ (Ադրբեջանի՝ խմբ.) հետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է և բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են՝«շատ լավ, դա ձեր ներքին գործն է, մենք չենք բանակցում դրա շուրջ, պարզապես տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։
    🔸 Մենք սա ընդունում ենք ի գիտություն և ասում ենք՝ լավ, ափսոս, քանի որ մենք էլ շատ այլ խնդիրներ կարող ենք տեսնել, և դրա լավագույն լուծումը խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի բոլոր տարընթերցումներին Այս հարցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից և չեն համընկնում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստին] |armenpress.am|

  • Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դ…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայք:
    🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ դրա մասին հանրային հայտարարելու անհրաժեշտություն չի եղել:

  • ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամեր…

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։
    📣 «ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ այլ շահերը արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և/կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում: Հորդորում ենք հետևել մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության ուղեցույցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ |armenpress.am|

  • Լարսը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապա…

    🚛 Լարսը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
    ❄️ Պատճառը առատ ձյունն է։ |arm.sputniknews.ru|

  • Իրանն ամբողջությամբ կփակի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, …

    🇮🇷 Իրանն ամբողջությամբ կփակի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու իր սպառնալիքներն իրագործի։
    🔸 Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում: |azatutyun.am|
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։ 🗣 «Եթե Իրանը առանց որևէ սպառնալիքի ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը այս պահից 48 ժամվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածեն և կոչնչացնեն…

  • Մարտի 22-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջա…

    📌 Մարտի 22-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։
    ⚖️ Դատապարտյալը պատիժը կրում էր ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը։
    👮 Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
    [ՀՀ ՔԿԾ]

  • Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջից այսօր մետրոյով տեղի ունեց…

    🔸 Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջից այսօր մետրոյով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
    🗣 «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի, հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություն էր, և ես նաև մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություններից հասկացա իմ ասածների մեջ ամեն ինչ էնպես չի եղել, ինչպես երևի պետք ա լիներ»,- հայտարարել է Փաշինյանը՝ ասելով, թե 2023թ․-ի իրադարձություններին մինչև այսօր չի կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ։
    📌 «Հարգելի տիկին Մոսիյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ այլ տեղում նորից հանդիպելու և հանգիստ խոսելու»,- ասել է Փաշինյանը։
    🗣 «Բացառված է, որ ես այդպիսի բան ասեմ, ես այդպիսի բան չէի կարա ասեի։ Եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բան ընենց չեմ ասել, ներողություն եմ խնդրում»։ 🔸 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ նա զոհվածի դստերը…

  • Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝…

    ⚖️ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։
    🔸 Առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ «համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարեր 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ Արմեն Ավինյանը բողոքարկել էր այս վճիռը։
    📌 Վերաքննիչ դատարանը քննելով քաղաքապետի հոր դիմումը, նրա օգտին որոշում էր կայացրել։ |hetq.am|
    ⚖️ Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր: 📌 Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետի հորը 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին…