Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների պատճառը…

    💡 Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների պատճառը համարում է նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումը:
    🗣 «[Վերջին] 6 ամսվա ընթացքի պրոցեսները եթե տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի, և ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում: […]
    📌 Ռոմանոս Պետրոսյանի, իր գործընկերների և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը: |armenpress.am|

  • Կառավարությունը հաստատեց 2026թ. վարժական հավաքների ժամկետները՝ 2026թ. փետրվարի …

    Կառավարությունը հաստատեց 2026թ. վարժական հավաքների ժամկետները՝
    🔻 2026թ. փետրվարի 3-ից ապրիլի 10-ը ներառյալ.
    🔻 2026թ. մարտի 31-ից հունիսի 19-ը ներառյալ.
    🔻 2026թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ.
    🔻 2026թ. հունիսի 9-ից օգոստոսի 14-ը ներառյալ.
    🔻 2026թ. օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ.
    🔻 2026թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ.
    🔻 2026թ. սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը ներառյալ:

  • Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանա…

    🇦🇲🇦🇿 Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
    🗣 Նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում միայն հաստատել է տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ |armenpress.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «Միացյալ Նահանգները դուրս բերել 66 միջազգա…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «Միացյալ Նահանգները դուրս բերել 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը»։
    📑 Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցելը և ֆինանսավորել ՄԱԿ-ի 31 և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 մարմինների։ Այդ կառույցների շարքում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի Միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը և այլն։ |armenpress.am|

  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առ…

    ⛪️ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
    🗣 Ըստ նրա՝ խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանի որոշումը՝ «միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին»․
    🔸 «Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,- նշել է Փաշինյանը։

  • Հունվարի 7-ի առավոտից Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ քրդերի գլխավորա…

    📣 Հունվարի 7-ի առավոտից Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում։ 🗣 Չնայած դրան, ըստ «Գանձասար» պարբերականի, Սիրիական…

  • Քաղաքական բևեռացումը Հայաստանում և աշխարհում․ հունվարի 12-ի #գիտարբուք -ը «Մենք …

    Քաղաքական բևեռացումը Հայաստանում և աշխարհում․ հունվարի 12-ի #գիտարբուք -ը «Մենք ընդդեմ նրանց․ բևեռացում ներքին և միջազգային քաղաքականություններում» թեմայով է։
    Քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — քաղաքական բևեռացումը համեմատական քաղաքագիտության մեջ և դրա ազդեցությունը (ապա)ժողովրդավարացման վրա,
    — քաղաքական բևեռացվածությունը Հայաստանում․ «ամեն ինչ կյանքի ու մահվան հարց է, հետևաբար ամեն ինչ ներելի է»,
    — միջազգային բևեռացվածության անոմալիա՞․ ինչու են Ռուսաստանն ու Իրանը հանդուրժում արևմտյան ազդեցության աճը Հարավային Կովկասում։
    Հանդիպում ենք երկուշաբթի՝ հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 մարդ 2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյա…

    🧑‍🏫 Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 մարդ 2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյակում մուտք է գործել դպրոց և աշխատում է որպես ուսուցիչ․ ԿԳՄՍ նախարար
    🗣 «Այդ ուսուցիչների 80 տոկոսը մինչև 40 տարեկան են: Սա նշանակում է, որ այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում: Այն մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի: Այդ ուսուցիչները գալիս են համալրելու նաև մեր ուսուցչական համակազմի շարքերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ընթացքում:

  • Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայո…

    🇦🇲🇸🇾 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: 📞 Հյուպատոսարանից հայտնում են, որ հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր…

  • Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի …

    Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են