Category: Infocom

  • Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը։ «Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և …

    ⚖️ Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը։
    🗣 «Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարած Վ.Ս.-ն ձերբակալվել է»,- հայտնել են Քննչական կոմիտեից: |1lurer.am|

  • Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Ալեքսեյ Լիխ…

    🇦🇲🇷🇺 Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։
    📣 Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ նա մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։
    💭 Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։
    📌 Վարչապետն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
    ⚛️ Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան 📣 «Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի…

  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Հատուկ քննչական ծառայությունում տարբեր պա…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Հատուկ քննչական ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ալիկ Գևորգյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել`

    🏘 12 անշարժ գույք,
    🚙 2 տրանսպորտային միջոց,
    📃 իրավաբանական անձում մասնակցություն,
    💵 65 մլն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

  • Հոկտեմբերի 5-ից ՌԴ-ում և Վրաստանում Հայաստանի դեսպանությունները ժամանակավորապես…

    ‼️ Հոկտեմբերի 5-ից ՌԴ-ում և Վրաստանում Հայաստանի դեսպանությունները ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով:
    🔸 Սա կապված է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական (բիոմետրիկ) համակարգի ներդրման հետ։

  • Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դ…

    🇮🇷 Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դուրս գալու առաջարկը, հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը:
    🗣 Նրա խոսքով՝ խորհրդարանը կքննարկի նաև պայմանագրից հնարավոր դուրս գալու միջազգային ասպեկտները՝ նշելով, որ վստահություն չունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և դրա ներկայիս տնօրեն Ռաֆայել Գրոսիի նկատմամբ: Նիքզադը պնդել է, որ Գրոսսին անցկացնում է միայն պաշտոնական ստուգումներ և բացասական զեկույցներ է հրապարակում Իրանի վերաբերյալ: |azatutyun.am|

  • Սաշա Կատվալյանը հերքում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյան…

    💬 Սաշա Կատվալյանը հերքում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցրած պնդումները և պատրաստվում է դատական հայց ներկայացնել:
    🔸 «Իմ կողմից նիստի ընթացքում տվյալ աշխատակցին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Չի հնչել նաև նրա կողմից նշված «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։ Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից իր վարքագծի պատճառով։ (…)
    🔸 2026թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բյուջեով նախատեսված երկու միջոցառում՝ «Ռոք ֆեստ» և «Գիտելիքի և դպրության օր» միջոցառումները դիտավորության կամ անգործության արդյունքում չեն իրականացվել։ Միևնույն ժամանակ, այդ միջոցառումները 2025թ. հենց տվյալ բաժնի կողմից ներկայացվել էին 2026թ. բյուջեի մշակութային միջոցառումների շրջանակում ընդգրկվելու համար»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը:
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ վերջինս հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին՝ «Ազատությանը» պատմել է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին ս…

    ‼️ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ վերջինս հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին՝ «Ազատությանը» պատմել է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:
    🗣 «Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում»,- պատմել է Դավթյանը:
    📑 Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետը անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, ՏԿԵՆ, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:
    🔗 Կարդալ ավելին

  • Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյի…

    🇦🇲🇲🇪 Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3 հաշվով։
    📸 Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
    🇦🇲🇱🇻 Հայաստանի հավաքականը տանը հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ 2-0 հաշվով։ ⚽️ ՈՒԵՖԱ ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային հանդիպմանն աչքի ընկան Գևորգ Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը։ 📌 Սեպտեմբերի 28-ին կկայանա Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։

  • Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել։ Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հ…

    🇾🇪 Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել։
    📄 Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հայտարարվում է «հութիների կողմից էսկալացիային դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու, հանրապետական կարգը պաշտպանելու, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։
    📌 Ոորոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև դրա ընդունման պատճառների վերացումը։ |shantnews.am|
    🇾🇪 Հութիները գրավել են Եմենի՝ Կարմիր ծովի ափի վերջին հատվածը՝ ավարտելով 18-ժամյա հարձակումը, որը նրանց լիակատար վերահսկողություն է տալիս Կարմիր ծովի ամբողջ ափամերձ գծի նկատմամբ: Քանի որ կառավարական ուժերն արդեն հեռացել էին նավահանգստային Մոչա քաղաքից, հութի…

  • Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, Բանգկոկում ջրհեղեղ…

    🇹🇭 Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, Բանգկոկում ջրհեղեղից տուժել է շուրջ 700 հազար բնակիչ։ Այս մասին հաղորդել է Reuters-ը։
    📌 Կառավարության սեպտեմբերի 28-ի տվյալներով՝ Բանգկոկում տուժել է մոտ 329 հազար տնային տնտեսություն։
    💦 Քաղաքում տեղումները թուլացել են, և որոշ ճանապարհներ կրկին անցանելի են, սակայն մի շարք թաղամասերում ջուրը դեռ չի հեռացել։ |armenpress.am|