Category: Infocom

  • Սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել երկրի նախկին ղեկավար Բաշ…

    🇸🇾 Սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել երկրի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադին՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում «ռազմական հանցագործությունների» և «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» մեղադրանքով։
    📌 Նույն գործով մահապատժի է դատապարտվել նաև Ասադի մորական կողմից զարմիկ Աթեֆ Նաջիբը, որը Դարաայի հարավային նահանգում ղեկավարել էր այն բռնաճնշումները, որոնք հանգեցրել էին ապստամբության, ապա՝ քաղաքացիական պատերազմի։|civilnet.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությ…

    🔶 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։
    📌 Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։
    🔹 Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։
    [ՀՀ կառավարություն]

  • «TRIPP-ը ևս գազամուղի է վերաբերում․ այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIP…

    🔶 «TRIPP-ը ևս գազամուղի է վերաբերում․ այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
    🔹Պատգամավորն ընդգծեց, որ թեև սա դեռևս տեսական դիտարկում է, սակայն գործնականում այն իրականացնելը բարդ չէ:
    🗣 «Իհարկե, սա շատ տեսական միտք է, որը ես հիմա էս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել»,- ընդգծեց Խանդանյանը։ |factor.am|

  • Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանա…

    📌 Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք հանվե՞լ է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը:
    🗣 «Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը կապ չունի, որքան էլ խոսեք այդ մասին, որքան էլ շահարկեք»,-ասաց նա: |1lurer.am|

  • Օգոստոսի 11-ին Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայ…

    📌 Օգոստոսի 11-ին Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։
    👮 Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
    🔹 Դեպքի հանգամանքները պարզվում են։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետական-իրավական հարցերի մշտական հա…

    🔶 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին:
    📌 Թեկնածուին հարցեր ուղղելու ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ջուլհակյանին խնդրեց ներկայացնել դիրքորոշումը Քննչական կոմիտեի՝ Արգամ Աբրահամյանի գործի մանրամասները հաղորդագրության միջոցով տարածելու վերաբերյալ։
    🗣 «Եթե դուք ինձնից ուզում եք այդ բառը լսել, ապա, այո, դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ մենք ունենում ենք խնդիր հայտարարություններում՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված»,- ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ այստեղ պետք է տեսնել ոչ թե դիտավորություն, այլ պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր։
    🔶 Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում…

  • Հայաստանը մինչև 2026-ի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանը միա…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը մինչև 2026-ի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ |civilnet.am|
    📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին…

  • Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների …

    🚫 Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը:
    📌 Կարգելվեն նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝
    ▪️տարաներ,
    ▫️ափսեներ,
    ▪️բաժակներ,
    ▫️բաժակի կափարիչներ,
    ▪️գդալներ,
    ▫️պատառաքաղներ,
    ▪️դանակներ,
    ▫️ըմպելու և խառնելու ձողիկներ։
    🔺 Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։
    [Շուկայի վերահսկողության տեսչական մարմին]

  • Կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը: |1lure…

    📌Կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը: |1lurer.am|
    ⚖️ Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի և համայնքապետարանի 5 նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի համար։ 📌 Վերոնշյալ անձինք համայնքային…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից պահանջելու է փոխհատուցում վճ…

    🇺🇸 🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից պահանջելու է փոխհատուցում վճարել:
    🔹️ Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցելու Իրանի պահանջներին։
    🗣 «Դա հետաքրքիր գաղափար է, որովհետև այժմ ես նույն կերպ Իրանից փոխհատուցում եմ պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել և ծանր վիրավորել են իրենց ճանապարհամերձ ռումբերով և բազմաթիվ հակամարտություններով», — Truth Social-ում գրել է նա։ |azatutyun.am|
    🇮🇷🇴🇲 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը: 📌 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին…