Category: Infocom

  • ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպո…

    📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ազգային վճարը ժամանակին փոխանցելու հարցում»,- նշել է Գալուզինը։ |news.am|

  • Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 111 մարդ,…

    ❗️🇨🇴 Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 111 մարդ, ևս 87-ը վիրավորվել են․ հայտարարվել է արտակարգ դրություն։
    📣 Կոլումբիայի նոր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան նշել է, որ կառավարության բոլոր հնարավորություններն ուղղված են մարդկանց կյանքը փրկելուն, տուժած համայնքներին աջակցելուն և անհրաժեշտ օգնություն տրամադրելուն։ |factor.am|
    ▪️Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ 📣 Երկրի իշխանությունները նաև զգուշացնում են հետցնցումների հնարավորության մասին։ |factor.am|

  • ԱՄՆ-ն Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հ…

    🇺🇸🇦🇲🇦🇿ԱՄՆ-ն Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը, նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
    📣 «Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
    📌 Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։
    🔗 Կարդալ ավելին

  • Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շե…

    ❗️Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
    🚑 Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
    📌 Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
    👮 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Գազայի բնակիչներ…

    🇺🇸🇮🇷 Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Գազայի բնակիչներին պատճառված վնասների և մարդկային կորուստների համար, գրել է Դոնալդ Թրամփը:
    🇺🇸🇮🇷 Իրանի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում, հինգ ամիս տևած ռազմական հակամարտության ընթացքում իրենց պատճառված վնասի համար, չնայած դա երբեք չի նշվել մեր բանակցություններից կամ հանդիպումներից որևէ մեկում, X-ում գրել է Դոնալդ Թրամփը: 📣 «Հիմա ես նույնպես…

  • Իրանի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում, հինգ ամիս տևած ռազմական հակա…

    🇺🇸🇮🇷 Իրանի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում, հինգ ամիս տևած ռազմական հակամարտության ընթացքում իրենց պատճառված վնասի համար, չնայած դա երբեք չի նշվել մեր բանակցություններից կամ հանդիպումներից որևէ մեկում, X-ում գրել է Դոնալդ Թրամփը:
    📣 «Հիմա ես նույնպես փոխհատուցում եմ պահանջում Իրանից՝ այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են։
    🔸 Փոխհատուցում պետք է վճարվի նաև վերջին 50 տարվա ընթացքում սպանված հարյուր հազարավոր ցուցարարների ընտանիքներին, վերջին 5 ամսվա ընթացքում սպանված 52,000 մարդկանց համար»,-նշել է ԱՄՆ նախագահը։ |tert.am|

  • Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Երկրի իշխանություն…

    ▪️Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։
    📣 Երկրի իշխանությունները նաև զգուշացնում են հետցնցումների հնարավորության մասին։ |factor.am|
    🇨🇴 Կոլումբիայում 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: 🎞 Հրապարակված կադրերում երևում է երկրաշարժի պատճառած ավերածությունները։

  • Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին գործուղում է Ղազախստան (Ալմ…

    🇦🇲🇰🇿 Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին գործուղում է Ղազախստան (Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Որոշման մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

  • Կոլումբիայում 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հրապարակված կ…

    🇨🇴 Կոլումբիայում 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
    🎞 Հրապարակված կադրերում երևում է երկրաշարժի պատճառած ավերածությունները։

  • Կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը։ Վերահսկողության …

    🚫 Կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը։
    🔍 Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։
    🔬 Առկա սննդատեսակների նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության. արդյունքները կհրապարակվեն:
    [ՍԱՏՄ]
    🏥 «Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են տեղափոխվել երեք անձ: 🍟🍤 Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր…