Category: Makaryan News

  • Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անե…

    ❗️⚡️Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի» սեփականատիրոջ միջև
    Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չհերքեցին միջադեպի մասին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին, մեր նշած «Մարտինի ռոյալ» սրճարանում, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, այս պահին ձերբակալված անձ չկա։ Զարմանալի է, որ մեր աղբյուրները պնդում են, որ այդ օրը նշված սրճարանում ծեծկռտուքից զատ նաև կրակոցներ են հնչել, անգամ նշում են, թե ով և ինչ տեսակի զենքով է կրակել (ՏՈԶ տիպի հրազենից), իսկ իրավապահ մարմիններից ասում են՝ որևէ կրակոց չի հնչել, վարույթն էլ նախաձեռնվել է ընդամենը խոլիգանության հատկանիշներով։ Իսկ թե ինչու մինչ այս պահը որևէ անձ ձերբակալված չէ կամ որևէ ենթադրյալ խուլիգան հայտնաբերված չէ այս գործով, կարելի է, թերևս, կռահել։ Ի վերջո, այս միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի երկու ամենախոշոր սուպերմարկետների սեփականատերերը, հատկապես մի կողմում բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանն է, մյուս կողմում ոչ պակաս խոշոր գործարար Արամ Արամյանը, որը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Տեր Մեսրոպ քահան Արամյանի եղբայրն է, և ասացին` նրանք ամեն ինչ արել են, որ ծածկադմփոց արվի գործը, մամուլով և իրավապահ մարմինների հաղորդագրություններով որևէ կերպ այս մասին չբարձչաձայնվի, չլուսաբանվի, որ այդպես գործը մարվի՝ գնա։
    Մանրամասն` հոդվածում 👇
    https://makaryannews.am/4309.html

    Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի»…

    MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արա…

  • Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Վարդանյանի հարցից հունից դուրս եկավ ու սկսեց իրեն համեմ…

    Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Վարդանյանի հարցից հունից դուրս եկավ ու սկսեց իրեն համեմատել Էյնշտեյնի հետ 😀

  • Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը…

    Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը թմբուկ էր խփում վրացիների համար, բեռնատարների վարորդներն իրենց խնդիրները լուծում են լրիվ այլ ձևով
    Եթե MakaryanNews-ին այս տեղեկությունը չհայտնեին, կարելի էր կարծել, թե երեկ երկօրյա աշխատանքային այցով Վրաստան մեկնած ու վրացիների համար թմբուկ խփած Նիկոլ Փաշինյանն ու նրա հզոր նախարար Գևորգ Պապոյանն են կարգավորել խնդիրը։ Բայց՝ ոչ․ հայ վարորդներն իրենք են իրենց համատեղ ջանքերով, փաստացի՝ վրացի մաքսավորներին լուռ դիմադրություն ցույց տալով և նրանց փաստի առաջ կանգնեցնելով՝ իրենց հարցերը լուծել։ Հակառակ պարագայում, հիմա Նիկոլ Փաշինյանը, իր հետևից էլ՝ Գևորգ Պապոյանը, ամեն անգամ հայ-վրացական դարավոր բարեկամության կենացը խմելուց առաջ և հետո լայվ էին մտել ու հերոսաբար պատմել, թե ինչպես իրենք գնացին, վրացիների հետ բանակցեցին և միանգամից կարգավորեցին խնդիրը։ Մինչդեռ, նրանք, իրականում, այս ընթացքում վրացական կողմի հետ ոչ մի խնդիր էլ չեն կարգավորել, ավելին՝ ամեն անգամ վրացի պաշտոնյաների հետ այս հարցերի շուրջ բանակցելուց հետո խնդիրն էլ ավելի է խորացել։ Վրացի մաքսավորները, ըստ էության, փողի համը առել են ու չեն ուզում հրաժարվել հայ գործարարների հաշվին կտրուկ հարստանալու գայթակղիչ հնարավորությունից։
    https://makaryannews.am/4302.html?fbclid=IwY2xjawQVHtlleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEecMStsA3qhno—vJofD4Awd4w4CosFx73cFT2QQlxeECQXnsfAMpGKpc4iw8_aem_IxArPfOgRq7E-FdmfUhOZg

    Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը թմբուկ էր խփում վրացիների համար, բեռնատարների…

    Փետրվարի 12-ից վրացական սահմանին կանգնած հայկական բեռնատարների վարորդները սկսել են հատել վրաց-հայկական սահմանն ու մուտք գործել Հայաստան։ Դրա համար էլ մի քանի օրն է՝ նրանց ձայնը չի լսվում, այլևս մամ…

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր մահվան մասին լուրերից հետո հայտնվել…

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր մահվան մասին լուրերից հետո հայտնվել է հանրության առջև
    Փաստորեն ողջ է)
    ⚡️Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով:

  • Շրի Լանկայի ափերի մոտ Իրանի ռազմածովային ուժերի «Դենա» ֆրեգատը խորտակվել է սուզա…

    ⚡️Շրի Լանկայի ափերի մոտ Իրանի ռազմածովային ուժերի «Դենա» ֆրեգատը խորտակվել է սուզանավի հարձակման հետևանքով։
    ▫️Անհետ կորել է առնվազն 101 մարդ, 1-ը զոհվել է, 78-ը՝ վիրավորվել։
    Reuters

  • 66 կողմ, 20 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի…

    ⛪️ 66 կողմ, 20 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության։

  • Shut up. Փողոցում պարելով հայտնի դարձած տիկտոկերը, որ անգլերեն է սովորել ու բնակ…

    Shut up. Փողոցում պարելով հայտնի դարձած տիկտոկերը, որ անգլերեն է սովորել ու բնակվում է Դուբայում, դժգոհում է, թե ինչու են տարածում` իբր Դուբայում անվտանգ չէ, իրավիճակը վատ է:
    «Եվրոպայում անվտա՞նգ է, Ռուսաստանում, ԱՄՆ-ում անվտա՞նգ է»,- իր «դուբայսկի» անգլերենով ինչ-որ մարդկանց վրա մուննաթ է գալիս Մերի Բաբայան անունով տիկտոկերը:

  • Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունիԸստ ԶԼՄ-ների՝ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրե…

    Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի
    Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն՝ Մոջթաբային։

  • Քուվեյթի բնակիչները կատապուլտ եղած ամերիկացի օդաչուին շփոթել են իրանցու հետ`Մար…

    Քուվեյթի բնակիչները կատապուլտ եղած ամերիկացի օդաչուին շփոթել են իրանցու հետ`
    Մարտի 2-ին Քուվեյթի տարածքում խոցվել է ամերիկյան կործանիչ, սակայն օդաչուն կարողացել է փրկվել և անվտանգ վայրէջք կատարել։ Տեղացիները նրան սկզբում իրանցի են համարել և սկսել են սպառնալ մետաղյա խողովակով։
    Տեսանյութում լսվում է, թե ինչպես է օդաչուն բղավում․ «Հետ գնացեք։ Հետ գնացեք։ Կանգ առեք»։ Խողովակով մի տղամարդ մոտենում է նրան և պատրաստվում է հարվածել, սակայն երբ օդաչուն ասում է «American» և ցույց է տալիս իր տարբերանշանները, նրան հանգիստ են թողնում։
    Խոցված ինքնաթիռը երեք F-15E Strike Eagle կործանիչներից մեկն էր, որոնք խոցվել էին «բարեկամական կրակով»՝ այսինքն սեփական կողմի կողմից արձակված կրակով։ Ամերիկացի զինվորականների հաստատմամբ՝ դրանք խոցվել են դաշնակից Քուվեյթի զինված ուժերի կողմից։

  • Ես, որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, ու երկու տարբեր BMW, իսկ զրահապատ ես հիմա է…

    Ես, որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, ու երկու տարբեր BMW, իսկ զրահապատ ես հիմա էլ չունեմ. Ալեն Սիմոնյանը` իր մեքենաների մասին
    Հ.Գ. Մեռա ասելով` Ալեն Սիմոնյանի BMW-ն, որ 2019 թվականի սիմյոռկա է, ԶՐԱՀԱՊԱՏ ՉԷ, հասարակ մեքենա է, որից քաղաքում ով ասես` ունի: Բայց էլի` զրահապատ հա, զրահապատ… համարյա` իմփիչմենթ հա իմփիչմենթ: 😀
    Հարգելի´ գործընկերներ, ԱԺ նախագահին` ով ուզում է նա լինի, զրահապատ մեքենա չի հատկացվում: ԱԺ նախագահներից, կարծեմ, միայն Արմեն Խաչատրյանին են զրահապատ մեքենա տվել` իր դեմ մահափորձից հետո: Էլի BMW էր, բայց 1999-2000 թվերի արտադրության, E38 թափքով: Դա հետո, կարծեմ, Գագիկ Խաչատրյանին էր մի որոշ ժամանակ սպասարկում` էլի մահափորձի պատճառով, դրանից հետո մինչ օրս ԱԺ նախագահների համար զրահապատ մեքենա ձեռք չի բերվել:
    Ի դեպ, Ալենի BMW-ն արդեն լավ մաշվել ու հնացել ա` փոխելու ժամանակն ա: Էնպես որ, հաջորդ ԱԺ նախագահը, որ գա, թող փոխի` վախտն ա 😜