Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ
իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։Մի կողմ դնենք
ստամոքսատնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։
Ովքե՞ր են լրացնելու աշխարաքաղաքական առումով
«դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ի՞նչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության և Պարսկաստսնի մրցակցության վայր, և
հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։
Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։Սա է նորից կրկնվելու, իսկ
Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում …։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից