Category: Sputnik Armenia

  • «Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ժողովրդավարությունից, սակայն ինչից խոս…

    «Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ժողովրդավարությունից, սակայն ինչից խոսում են՝ դրանից էլ շեղվում են»։

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Փաշինյանի երեկվա այցը Բրյուսել, ապա Փարիզ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Այն, որ Սամվել Կարապետյանը արդեն քաղաքականության մեջ է, հասկանալի դարձավ այն պա…

    «Այն, որ Սամվել Կարապետյանը արդեն քաղաքականության մեջ է, հասկանալի դարձավ այն պահից, երբ ԱԱԾ մեկուսարանից իրար հետևից քաղաքական ու ծրագրային բովանդակությամբ նամակներ էին դուրս գալիս փաստաբանների միջոցով, ապա նրա ազատության պայքարին նվիրված հավաքին հնչեցվեց նրա հայտարարությունը, որ ժամանակն է, որ նոր քաղաքական ուժ ձևավորվի։ Սամվել Կարապետյանը կարող է նոր իրավիճակ ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում»։

    Գործարարի՝ քաղաքական ուժ ձևավորելու երեկվա հայտարարության մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ասուլիս ․ Համազգային թատրոնը թատերաշրջանը կսկսի նոր շենքում «Պենելոպե» ներկայացմ…

    Ասուլիս Համազգային թատրոնը թատերաշրջանը կսկսի նոր շենքում «Պենելոպե» ներկայացմամբ, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Մոսկվայում։ «Պենելոպեն» համատեղ միջազգային նախագիծ է Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։
    Համազգային թատրոնը մոսկովյան Չեխովի անվան միջազգային փառատոնին մասնակցելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու 2026 թվականին Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնին
    Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս և ավելիի մասին են խոսել ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը, Համազայինի դերասաններ Ալլա Սահակյանը և Վարշամ Գևորգյանը։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «ՀԷՑ-ը կարճ ժամկետում պետականացնելու Փաշինյանի հայտարարությունը պոպուլիստական է»…

    «ՀԷՑ-ը կարճ ժամկետում պետականացնելու Փաշինյանի հայտարարությունը պոպուլիստական է»․ Արսեն Թավադյան
    Փոփոխությունները, որոնցով իշխանությունը հայտարարել է, որ պետք է կարճ ժամկետում իրականցնի ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը, արդեն ուժի մեջ են։ Բայց, հարցն այն է, որ հուլիսի 9-ին ուժի մեջ մտած Էներգետիկայի և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքների փոփոխությունները, որևէ կապ չունեն ազգայնացման հետ, որովհետև դրանք չեն ենթադրում ՀԷՑ-ի բաժնետոմսերի, ենթակառուցվածքների և ակտիվների փոխանցում պետությանը։
    Փաստաբան, իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը նշում է, որ այդ նպատակը դրված չէ նույնիսկ օրեսնդրական փոփոխությունների հիմնավորման մեջ:

    «Օրենսդրական փոփոխությունները տալիս են հնարավորություն, որ պետությունը ժամանակավոր կառավարի ՀԷՑ–ը, ընդ որում՝ աղճատված, որովհետև ժամանակավոր կառավարչին անցնելու է միայն գործադրի ֆունկցիան, այն էլ՝ ժամանակավոր։ Մնացած բոլոր ֆունկցիաների հետ խզում է տեղի ունենալու, և ամենակարևորը՝ սա չի ենթադրում գույքի փոխանցում ՀՀ–ին»,– պարզաբանում է իրավաբանը։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Հայաստանցիների արձագանքը կամ դրա բացակայությունը իշխանություններ…

    «Աբովյան time»․ Հայաստանցիների արձագանքը կամ դրա բացակայությունը իշխանությունների գործողություններին, ծավալած ու մասնակցած գործընթացներին, այդ թվում և աշխարհաքաղաքական գործընթացներին, ավելի շատ պայմանավորված է հստակ ձևակերպված այլընտրանքի բացակայությամբ․ մարդիկ հոգնել են միայն քննադատություն լսելուց, մարդիկ ուզում են ստանալ պարզ պատասխաններ այն բոլոր գործընթացների վերաբերյալ, որոնք տեղի են ունեմ։ Օրինակ՝ պե՞տք է բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այո՞, թե ոչ, ինչի շուրջ է պետք բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ են կարմիր գծերը, որոնք Հայաստանը իրավունք չունի խախտել և այլն։
    Եվ այստեղ ընդդիմությունը ունի շատ մեծ աշխատելու պարտավորություն, որ ձևավորի այլընտրանքային հստակ առաջարկ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Հայաստանցիների արձագանքը կամ դրա բացակայությունը իշխանություններ…

    «Աբովյան time»․ Հայաստանցիների արձագանքը կամ դրա բացակայությունը իշխանությունների գործողություններին, ծավալած ու մասնակցած գործընթացներին, այդ թվում և աշխարհաքաղաքական գործընթացներին, ավելի շատ պայմանավորված է հստակ ձևակերպված այլընտրանքի բացակայությամբ․ մարդիկ հոգնել են միայն քննադատություն լսելուց, մարդիկ ուզում են ստանալ պարզ պատասխաններ այն բոլոր գործընթացների վերաբերյալ, որոնք տեղի են ունեմ։ Օրինակ՝ պե՞տք է բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այո՞, թե ոչ, ինչի շուրջ է պետք բանակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ են կարմիր գծերը, որոնք Հայաստանը իրավունք չունի խախտել և այլն։
    Եվ այստեղ ընդդիմությունը ունի շատ մեծ աշխատելու պարտավորություն, որ ձևավորի այլընտրանքային հստակ առաջարկ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Հայաստանով անցնող ճանապարհի կամ «միջանցքի»՝ ինչպես էլ կոչվի, արտ…

    «Աբովյան time»․ Հայաստանով անցնող ճանապարհի կամ «միջանցքի»՝ ինչպես էլ կոչվի, արտապատվիրակումը երրորդ երկրի ինչ-որ մասնավոր ընկերության կնշանակի՝ արտապատվիրակվում է Հայաստանի Հանրապետության սուվերենության մի մասը։
    Թեև վիճահարույց «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության արտապատվիրակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա՝ կա միայն արտահոսք ադրբեջանական մամուլում և ՀՀ ԱԳ փոխնախարարի մի խոսք, որը, ըստ ԱԳՆ-ի, խեղաթյուրվել է, այդուհանդերձ սոցցանցերի հայկական տիրույթում մտահոգությունները ավելի են բորբոքվել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների բովանդակության անհայտության, ոչ հստակության հետ։
    Այս առումով, Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումը չփարատեց հայերի մտահոգությունը, այլ ավելի խորացրեց անվստահությունը և առաջացրեց նոր հարցեր։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Սրբազան պայքարի» անդամների խցերում խուզարկությունները հեռահար նպատակ ունեն»:S…

    ««Սրբազան պայքարի» անդամների խցերում խուզարկությունները հեռահար նպատակ ունեն»:

    Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը հստակեցրել է, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանի տեղեկությունները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից են։
    📌Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է այսօր, որ «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ այդ գործով կալանավորվածների խցերում խիստ, երբեն դաժան խուզարկությունների նպատակը նախկին ու նոր կալանավորվածների միջև հակասություն ձևավորելն է, որ նախկինները սկսեն հանդիմանել, թե մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել։ Վահան Հովհաննիսյանը գրում է, որ նման ծրագրի հեռահար նպատակը մյուս կալանավորների միջոցով հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոխելն է:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ով մերժում է Կաթողիկոսի անունը` մերժում է իր մկրտությունը». Տեր Արարատ քահանա Պ…

    «Ով մերժում է Կաթողիկոսի անունը` մերժում է իր մկրտությունը». Տեր Արարատ քահանա Պողոսյան

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և անձամբ Կաթողիկոսի նկատմամբ արտահայտելու համար օգտագործում են ավազանի անունները․ Գարեգին Երկրորդին և արքեպիսկոպոսներին դիմում են ավազանի անուններով` ընդգծելով, թե իրենց գործողություններն ուղղված են անձերի, ոչ թե Եկեղեցու դեմ։ Մինչդեռ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը անձնական վիրավորանքից բացի նաև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Տեր Արարատ քահանա Պողոսյանի ձևակերպմամբ` ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում իրականում գոյու…

    «Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում իրականում գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։ Նա անդրադարձել է Հայաստանից արտահանումների կրճատմանը, ինչպես նաև վերլուծել է դեպի ՌԴ արտահանվող ապրանքների արգելիքի պատճառները։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM