Category: Sputnik Armenia

  • Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը՝ ռուբլու փոխարժեքի …

    Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը՝ ռուբլու փոխարժեքի մասին
    Անցած մի քանի օրերի ընթացքում հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում նկատվեց ռուսական ռուբլու արժևորում։ Ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի` ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավական կարևոր դեր ունի․ այս արժևորումը շուկայի խաղացողները հիմնականում պայմանավորում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծմամբ։
    Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ համամիտ է Կենտրոնական բանկի նախագահի գնահատականի հետ․ կարծում է՝ ռուսական արժույթի ամրացման հիմնական պատճառը դրան նպաստող տեղեկատվական հոսքերն են, մասնավորապես` ԱՄՆ–ի և ՌԴ նախագահների ուղիղ շփումները և Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավորությունը։
    Վարդան Արամյանը խոսել է նաև կառավարության թողարկած վերջին եվրապարտատոմսերի նշանակության, կառավարության ֆինանսատնտեսական քաղաքականության նկատմամբ հանրության անվստահության պատճառերի մասին։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում է. նա Փաշինյանի հետ ներկա կգտնվի Հա…

    ⚡️Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում է. նա Փաշինյանի հետ ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը
    Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։
    @ArmeniaSputnik

  • 2:1 և 1։1․ մարզական մեկնաբանները կանխատեսում են Հայաստան-Վրաստան այսօրվա ֆուտբոլ…

    2:1 և 1։1․ մարզական մեկնաբանները կանխատեսում են Հայաստան-Վրաստան այսօրվա ֆուտբոլային հանդիպման հաշիվը
    Դա կլինի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը։ Մերոնց խնդիրն է դուրս գալ B լիգա, վրացիներինը՝ դուրս չմնալ B լիգայից։
    «Ուրիշ նորություններում» ֆուտբոլային մեկնաբան, լրագրող Ռոբերտ Մարկոսյանն ասել է՝ ակնկալում է իհարկե մեր թիմի հաղթանակը, կանխատեսում է 2։1 հաշվով, բայց նշում է՝ հաղթանակի դեպքում հաշիվը էլ կարևոր չէ։ Զրույցին միացած Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը կանխատեսում է խաղի ավարտը ոչ-ոքի՝ 1։1, և պատասխան հանդիպմանը՝ նույնպես:
    Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպտի համար սա կլինի առաջին հանդիպումը․ Ռոբերտ Մարկոսյանը նշում է՝ շատ կարճ ժամանակ է, ինչ մարզիչը ստանձնել է այդ պաշտոնը, ուստի եթե լավ խաղանք՝ չարժե ընկնել էյֆորիայի մեջ, եթե վատ՝ պետք չէ հուսահատվել։
    📌Նախկինում երկու երկները հանդիպել են 7 անգամ: Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կընդունի Վրաստանի ազգային թիմին. պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտին 23-ին Թբիլիսիում:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մեծ թվով վրացի երկրպագուներ հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում են. նրա…

    Մեծ թվով վրացի երկրպագուներ հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում են. նրանք գալիս են Երևան ՝ մասնակցելու Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1-ին խաղին
    Այսօր Հանրապետական մարզադաշտում ժամը 21:00-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։
    @ArmeniaSputnik
  • Абовян TIME: Что представляет собой согласованный текст мирного договора между А…

    Абовян TIME: Что представляет собой согласованный текст мирного договора между Арменией и Азербайджаном? На какие уступки пошли стороны и чего ожидать в будущем в регионе Южного Кавказа?
    На эти темы автор подкаста Арман Абовян побеседовал с главой фракции “Честь имею” Айком Мамиджаняном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ասուլիս. Ի՞նչ թերություններ ունի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման համակարգը Առաջ…

    Ասուլիս. Ի՞նչ թերություններ ունի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման համակարգը

    Առաջին եռամսյակը դեռ չավարտված՝ ՊԵԿ-ը հայտնեց, որ անհատներին հատկացված անմաքս քվոտայի 90%-ն արդեն սպառվել է։ Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրամոբիլների շուկայում, ո՞րն է այս եռուզեռի պատճառը, և ինչո՞ւ է դիլերների մի մասը քվոտաների բաշխումն անարդար համարում:
    Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և այլ հարցերի շուրջ խոսել են Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը և նույն խմբի անդամներ Տիգրան Թովմասյանն ու Շողեր Շահբազյանը։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Չգիտեմ, թե որտեղից է ԿԲ-ն վերցրել վիճակագրությունը. Անդրանիկ Հարությունովը՝ Երևա…

    Չգիտեմ, թե որտեղից է ԿԲ-ն վերցրել վիճակագրությունը. Անդրանիկ Հարությունովը՝ Երևանում անշարժ գույքի գների նվազման մասին
    Կենտրոնական բանկի նախագահը նախօրեին հայտարարեց, որ Երևանում անշարժ գույքի գները նվազել են: Մարտին Գալստյանը դա բացատրեց հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտով․ մարդիկ շտապել են ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքները ու այդ պատճառով էլ դեկտեմբերին դրանք հասել են պիկին։
    Եվ քանի որ մարզում դեռ շարունակում է գործել հարկերի վերադարձի ծրագիրը, անշարժ գույքի գներն աճում են։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովն այս պնդումներում էական է համարում, թե ինչ վիճակագրության վրա են դրանք հիմնված և ինչ ժամանակաշրջանի հետ են համեմատվում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն ու Պուտինը մոտ մեկ ժամ է՝ հեռախոսազրույց են ու…

    ❗️Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն ու Պուտինը մոտ մեկ ժամ է՝ հեռախոսազրույց են ունենում, և «ամեն ինչ լավ է ընթանում»:
    @ArmeniaSputnik

  • Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը մ…

    Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերանայել արձանագրությունները և դրանց կից ձայնագրությունը. դատավորը բավարարել է այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին։
    @ArmeniaSputnik

  • Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրա…

    ⚡️Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ կառավարության հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ–ի` 3 օր շարունակ տարածած ապատեղեկատվության մասին
    ▪️ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
    ▪️Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
    ▪️2025 թ. հունվարին ՀՀ–ն գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, հակառակ ուղղությամբ և ՀՀ հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
    ▪️Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, ասված է հայտարարության մեջ։
    @ArmeniaSputnik