Category: Sputnik Armenia

  • Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը կընդգ…

    Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստում։
    Երևանում սպասում են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
    Ստամբուլի կալանավորված քաղաքապետը պայքարի կոչ է արել։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Աբովյան time»․ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջացրեց, …

    «Աբովյան time»․ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց․ ինչու՞ չի հրապարակվում «խաղաղության պայմանագրի» տեքստը, ինչ է իրականում թաքնված հայ-ադրբեջանական գործընթացների ներքո։
    Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռանկյունու գործընթացներին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Անիրավ տնտեսի» առակով Քրիստոսը հորդորում է երկրի վրա ունեցածն օգտագործել երկնքո…

    «Անիրավ տնտեսի» առակով Քրիստոսը հորդորում է երկրի վրա ունեցածն օգտագործել երկնքում կարողություն ունենալու համար. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
    Մեծ պահքի 4-րդ կիրակին «Անիրավ տնտեսի» կիրակին է։ Առակը գրված է միայն Ղուկասի Ավետարանում և այն բազմաշերտ ընկալում ունի։ Ճարպիկ տնտեսը կարողանում է տիրոջ բարեհաճությանն արժանանալ իր ճարպկությամբ։ Որպեսզի գործից ազատվելուց հետո նա գնալու տեղ ունենա` կանչում է տիրոջից պարտք վերցրածներին, հանցավոր համաձայնության է գալիս նրանց հետ և փոխում մուրհակները` պակասացնելով նրանց պարտքը։ Եվ այս ամենի մեջ անհասկանալի է, թե ինչու է տերը գովում տնտեսին։
    Առակի մեկնության համար դիմել ենք Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի և սփյուռքի ու դաշն…

    «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի և սփյուռքի ու դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կամուրջները վերականգնել, ինչպես նաև նորերը կառուցել․ Sputnik Արմենիայի մամուլի սրահում նորաստեղծ նախաձեռնության մասին են հայտարարել համահիմնադիրները՝ Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը, Ռաֆայել Հունանյանը։
    Արման Աբովյանի խոքով՝ Հայաստանն ու սփյուռքը այժմ շատ կարևոր փուլում են, որտեղ որոշվում է՝ մենք կլինենք, թե ոչ։ Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ նախաձեռնությունը ապակուսակցական է, և վստահեցրեց՝ քաղաքական, կուսակցական նպատակներով առաջնորդվելով ոչինչ չի փոխվի․ նախկինում եղած փորձը դա ցույց է տվել։
    Նախաձեռնության համահիմնադիրները պարզաբանեցին՝ շատ քննարկումներ են ունեցել և տարբերակել են 3 հիմնական ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերությունները, ներհայկական համերաշխությունն ու ներդաշնակությունը և սփյուռքը, ապա բացատրեցին՝ ինչու են տարանջատել հենց այս ուղղությունները և ինչպես են աշխատելու։
    🎦ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Դաունի համախտանիշի միջազգային օրը կայացել է «Արևի աշխարհ» երգի տեսահոլովակի պրեմ…

    Դաունի համախտանիշի միջազգային օրը կայացել է «Արևի աշխարհ» երգի տեսահոլովակի պրեմիերան։
    Երգը գրվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու՝ Մոնթեի համար, որը դաունի համախտանիշ ունի, այնուհետև դարձել է արև-երեխաներին համախմբող մի ստեղծագործություն, կոչ մարդկությանը, որ արև-երեխաները մեր մի մասնիկն են ու բոլորս պետք է նրանց հետ ճանապարհ անցնենք՝ ամուր բռնելով նրանց ձեռքը, որպեսզի մշտապես ժպտան։
    «Ավետը մի ծրար բերեց ինձ, ասաց, որ գիշերը չի քնել ու Մոնթեի համար բանաստեղծություն է գրել»,– պրեմիերայի օրը պատմել է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։
    Երաժշտության հեղինակը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի համահեղինակ Սուսաննա Հովհանիսյանն է, բառերը գրել է բանաստեղծ Ավետ Բարսեղյանը։ Երգը կատարում են Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հասմիկ Բաղդասարյանը։
    @ArmeniaSputnik

  • «Ավելի լավ է այսօր հոգեբանի հետ աշխատել, քան վաղը հոգեբույժի»․ հոգեբանԻնչու են ա…

    «Ավելի լավ է այսօր հոգեբանի հետ աշխատել, քան վաղը հոգեբույժի»․ հոգեբան
    Ինչու են աճում խաղամոլության, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահման, ընտանեկան բռնության դեպքերը ու այլ դեստրուկտիվ վարքի ձևերը, ինչպես նաև ինքնասպանության, ինքնախեղումների, ագրեսիայի դրսևորումները․ «Ուրիշ նորություններում» պարզաբանել է Հոգեբանական գիտությունների թեկնածու, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր և գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։
    Հոգեբանն անդրադարձել է նաև հայկական մենթալիթետով ու կարծրատիպերով պայմանավորված՝ հոգեկան հիվանդ կամ տկարամտությամբ տառապող հարազատին թաքցնելու խնդրին, բացատրել՝ ինչպես են որոշում երկրի ապահովության, անվտանգության և հոգեկան առողջության ինդեկսը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա «Մարգարա» անցակետով անցնելով` …

    📌🇦🇲🇸🇾Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա
    «Մարգարա» անցակետով անցնելով` բեռնատարներն օգնությունը սիրիացի ժողովրդին են հասցնելու Թուրքիայի տարածքով` ցամաքային ճանապարհով։
    @ArmeniaSputnik

  • «Հրապարակ» թերթի տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամ…

    ▪️«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը և մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ «Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության և մի քիչ էլ Ալիևի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը»:
    ▪️«Ժողովուրդ»․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:
    ▪️«Իրավունք» թերթը ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրներին հղումով գրում է, որ Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։
    ▪️«Հրապարակ»․ «ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերևս համատեղելով երկու գործառույթները և պետության հաշվին նաև ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից տեսանյութ է հրապարակել»,- գրում է թերթը և պարզաբանում:
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ծառահատում չենք իրականացնում, իրականացնում ենք հիվանդ, ծեր ծառերի փոխարինում։ Եթ…

    Ծառահատում չենք իրականացնում, իրականացնում ենք հիվանդ, ծեր ծառերի փոխարինում։ Եթե չերիտասարդացնենք Երևանի կանաչ ֆոնդը, ապա մի 5 տարուց կունենաք անապատացած քաղաք․ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում իրականացվող աշխատանքները։
    Բեգոյանը խոսել է նաև մայրաքաղաքի կանաչապատման այլ ծրագրերց, այդ թվում մեծ դժգոհություններ առաջացրածներից։
    📌Երևանի քաղաքապետարանը շարունակում է Թումանյան փողոցում անցյալ տարվանից սկսված ծառահատման ու նոր ծառատեսակների տնկման աշխատանքները։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ սահմանին կրակոցների մաս…

    ▪️ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ սահմանին կրակոցների մասին։
    ▪️Երկրաշարժ Սպիտակի մոտ։ Ցնցումները զգացվել են Լոռիում, Շիրակում և Արագածոտնում։
    ▪️Թուրքիայում հակաիշխանական ցույցերը շարունակվում են։ Իշխանությունը հայտարարել է, որ իրավիճակն ապակայունացվում է դրսից։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen