Category: Sputnik Armenia

  • Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները. հանդիպման առաջին կադր…

    ❗️ Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները. հանդիպման առաջին կադրերը
    Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
    @ArmeniaSputnik

  • ՀՀ ՊՆ. Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զ…

    ❗️ՀՀ ՊՆ. Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այս պայմաններում հիմարություն է․ Ռոբերտ ՔոչարյանԱյսօ…

    ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այս պայմաններում հիմարություն է․ Ռոբերտ Քոչարյան
    Այսօր պետք է ամեն գնով պահել Մինսկի խումբը, որովհետև եթե հիմա այն լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նման միջազգային ձևաչափ ստեղծել։ Եթե ստեղծվի այլ կարգի, աշխատող բանակցային ֆորմատ, հետո սա լուծարեք, ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
    «Անընդհատ նույն պատմությունն է կրկնվում, անընդհատ նույն պատին են գլխով հարվածում։ Ճակատները մազոլ ա դարձել, բայց արդեն իրենցը չէ, երկրինն է դարձել հարվածներից»։
    @ArmeniaSputnik

  • Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում ասել է՝Չեմ բացառում, որ ՀՀ վարչապետը զանգելու է ՌԴ ն…

    Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում ասել է՝
    ▪️Չեմ բացառում, որ ՀՀ վարչապետը զանգելու է ՌԴ նախագահին, ոնց որ բան չի պատահել, և սկսի կենացներ ասել հայ–ռուսական բարեկամության մասին. Քոչարյանը` աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու մասին | տեսանյութ
    ▪️Այսօր շահարկել այդ ամեն ինչը անբարոյականություն է. Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն շահարկումների մասին, թե Շահրամանյանն է Արցախը հանձնել | տեսանյութ
    ▪️Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն ամուսնացնել. Ռոբերտ Քոչարյանը` Մեղրիի մասին | մանրամասներ
    ▪️Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, և որևէ որոշու հնարավոր չէր կայացնել առանց նրա. Ռոբերտ Քոչարյանը` Մեղրիի շահարկումների մասին։ | տեսանյութ
    ▪️ՀՀ ղեկավարն ասում է` այս սարի համար ես չեմ կռվելու, 9 ամիս ձյուն է, ուրիշն ինչի՞ պիտի գա կռվի. Քոչարյանը` ՀԱՊԿ–ի հանդեպ վերաբերմունքի մասին | տեսանյութ
    ▪️Այսօր ղարաբաղցիների Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհը այդ փաստաթղթից կառչելն է. Ռոբերտ Քոչարյանը` նոյեմբերի 9–ի փաստաթղթի մասին | տեսանյութ
    ▪️Մեր երկրի համար հետևանքներն անկասկած շատ ծանր են լինելու, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել. Ռոբերտ Քոչարյանը` Հայաստանի` Եվրամիություն գնալու մասին | տեսանյութ
    ▪️Իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել. ՀՀ 2–րդ նախագահը` «անցանկալի անձանց» ցուցակի մասին | տեսանյութ
    ▪️Ով բերե՞ց Նիկոլ Փաշինյանին. ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իր և Սերժ Սարգսյանի համակիրների այս հեռավար բանավեճին | տեսանյութ
    ▪️Ես այդ ցանկը որ կարդում էի մամուլում, ասում էի` երանի սենց լիներ. Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց իր ունեցվածքի մասին հարցին | տեսանյութ
    (Լրացվել է)
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԼՂ–ի հանձնումը 2 փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ ՔոչարյանԱռաջին փուլը 2018-20թթ․՝ մի…

    ԼՂ–ի հանձնումը 2 փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
    Առաջին փուլը 2018-20թթ․՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․. ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

    ✔️2019թ․ Փաշինյանը արհամարհեց ԵԱՀԿ ՄԽ առաջարկը և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ «Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ես կինոյի տղան եմ՝ ինչ կուզեմ, կանեմ։ Հետո ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»։
    ✔️2–րդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ ՀՀ–ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա եղել էայն պահին, երբ ՌԴ անհաջողություններ էր ունենում ուկրաինական ճակատում, և ՀՀ իշխանությունը որոշեց`Ռուսաստանը պարտության է գնում։ Այս որոշմամբ զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։
    «Շատերը նեղացած են, թե ինչու ՌԴ–ն պարտավորությունները չկատարեց, բայց փորձենք նայել Ռուսաստանի աչքերով։ Այն կարող էր կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ։ Բայց ո՞ւմ համար` ՀՀ–ի համար, որ ճակատագրական պահին անցել է քո թշնամիների կողմը»։
    @ArmeniaSputnik

  • Հայկական ընկերությունը բեռներ կտեղափոխի իրանական «Չաբահար» նավահանգստով։Եվրասիակ…

    ▪️Հայկական ընկերությունը բեռներ կտեղափոխի իրանական «Չաբահար» նավահանգստով։
    ▪️Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սուբսիդիաներ կհատկացնի գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի նոր նախագծերի համար։
    ▪️ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Անջատե՞լ մարտկոցը, թե ոչ, երբ երկար ժամանակ չեք վարելու մեքենան, կարելի՞ է արդյո…

    Անջատե՞լ մարտկոցը, թե ոչ, երբ երկար ժամանակ չեք վարելու մեքենան, կարելի՞ է արդյոք մեքենայի գործարանային մարտկոցը փոխարինել այլ հզորության մարտկոցով․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ռադիոունկնդիրների հարցերին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Աբովյան time»․ Մյունխենի անվտանգության համաժողովն ու Հայաստանի ապագան․ դեպի ուր…

    «Աբովյան time»․ Մյունխենի անվտանգության համաժողովն ու Հայաստանի ապագան․ դեպի ուր է շարժվում աշխարհը, և ուր՝ մենք
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Պայթյուն է եղել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը, եկեղեցու հոգ…

    📌Պայթյուն է եղել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն
    Վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, հայտնում է shamshyan.com–ը։
    @ArmeniaSputnik