Category: Sputnik Armenia

  • «Պետությունը փորձում է ներպետական դատարանների միջոցով չեզոքացնել արբիտրի որոշում…

    «Պետությունը փորձում է ներպետական դատարանների միջոցով չեզոքացնել արբիտրի որոշումը, ինչն անթույլատրելի է»։



    Ինչ է ի արբիտրաժային դատարանը և կարո՞ղ է արդյոք այդ դատարանի պարտադիր կատարման որոշումը նաև պարտադիր չլինել․ հարցն ուղղել ենք Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին։
    📌Հայաստանի կառավարությունը, համենայն դեպս այսօր, չի պատրաստվում կատարել Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը։ Հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ վերջերս ընդունած օրենքների դրույթները կիրառելուց և այն բռնագրավելու հետագա քայլերից։ Արբիտրաժը երզրակացրել էր, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում, թե դրանք համապատասխանում են Կիպրոսի հետ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին։ Ու թեև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը նշում է, որ իր որոշումը ենթակա է պարտադիր կատարման, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների պարզաբանումներից դատելով դա այնքան էլ այդպես չէ․ դեռ ելքեր են փնտրում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Կներեք, բայց անհեթեթություն է»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Շահե ծայրագ…

    «Կներեք, բայց անհեթեթություն է»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի նոր առաջարկները՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարած պայքարի շրջանակում։

    «Խոսել մի բանի մասին, որը զուտ մարդկային բան է, դա նշանակում է եկեղեցին դարձնել կուսակցական ինչ–որ կանտորա, ինչ–որ վարչության գրասենյակ»։

    📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքում ներկայացրել է իր կազմած նոր ծրագիրը․ ըստ դրա՝ «Վեհարանն ազատելուց հետո կաթողիկոսական տեղապահ է նշանակվելու ամունացյալ բարեվարք քահանա, որը, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։ Փաշինյանի երկրորդ առաջարկը եկեղեցական կանոնագիրքը՝ «Կանոնագիրք հայոց»–ը փոխելն է։ Նրա պատկերացրած կանոնագիրքը կլինի աշխարհաբար, քանի որ, կարծում է՝ քանի որ հավատացյալների մեծ մասը գրաբարին չի տիրապետում և հետևաբար տեղյակ չեն դրանում գրված կանոններին։ Առաջարկ երրորդ՝ նոր կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգ…

    ⚡️Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում ▪️Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` ՀՀ կառավարության և Կիպրոսի…

  • «Տարիներ շարունակ իշխանությունները քարոզել են, որ ԵՄ-ն կերաշխավորի Հայաստանի անվ…

    «Տարիներ շարունակ իշխանությունները քարոզել են, որ ԵՄ-ն կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը․ դա բացարձակ սուտ քարոզչություն է։ ԵՄ-ն ինքն իրենով որևէ անվտանգության բաղադրիչ չունի, և ԵՄ անդամ պետությունները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև ՆԱՏՕ-ն է այդ անվտանգությունը տալիս»։

    Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։

    «Հետևաբար եկեք փաստենք, որ քաղաքացիների կարծիքը՝ անդամակցության ցանկությունը, հիմնված է բացառապես որոշ ուժերի խաբեության վրա, թե ԵՄ-ն անվտանգություն կբերի Հայաստանին։ Պետք է ի վերջո հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները։ Եվ խոսքը ամենևին էլ այն մասին չէ, թե ԵՄ-ն վատ կառույց է»։

    📌Անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցումների համեմատ, Եվրամիությանն անդամակցելուն կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 9%-ով։ Արևմտյան ինստիտուտներից մեկի օրերս անցկացրած հարցումների համաձայն՝ եթե Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ապա շարքային քաղաքացիների 49%-ը կողմ կքվեարկեր, իսկ 15%-ը՝ դեմ: Հարցվածների 31%-ն էլ նշել է, որ ընդհանրապես չէր մասնակցի քվեարկությանը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ կառավարությունն արձագանքել է դատարանի վճռին. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտ…

    ▪️ՀՀ կառավարությունն արձագանքել է դատարանի վճռին. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակներ։ Կառավարությունից…

  • «Պետությունը բանկային համակարգի նկատմամբ ունի կողմնակալ վերաբերմունք․ կառավարութ…

    «Պետությունը բանկային համակարգի նկատմամբ ունի կողմնակալ վերաբերմունք․ կառավարությունը, որը բազմիցս խոսում է բյուջեում նոր եկամուտներ գեներացնելու մասին, որևէ քայլ չի ձեռնարկում բանկային համակարգը լրացուցիչ հարկելու ուղղությամբ»։

    Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
    📌Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է առևտրային բանկերի այս տարվա առաջին կիսամյակի գործունեության հիմնական ցուցանիշները, ըստ որի` համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 10.3 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 960 միլիարդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 5․5 տոկոսով՝ կազմելով 11 տրիլիոն 614 միլիարդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են 10.3 տոկոսով՝ կազմելով 6 տրիլիոն 925 միլիարդ դրամ։ Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 201 միլիարդ դրամի շահույթ։ Այս ցուցանիշներին զուգահեռ որոշ բանկեր նույնիսկ սպասարկման վճարներ են գանձում իրենց իսկ հաճախորդների միջև փոխանցումների դեպքում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Թրամփը ասում է՝ «հրաշք է լինելու, մոտեցել ենք խաղաղության պայմանագրին»․ մենք ար…

    «Թրամփը ասում է՝ «հրաշք է լինելու, մոտեցել ենք խաղաղության պայմանագրին»․ մենք արդեն սովորել ենք նման հայտարարություններին։ Սկզբում ուկրաինական էր, հետո իրանա–իսրայելական պատերազմի շուրջ, հիմա էլ հետաքրքրության թիրախ դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունները»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

    «Սկզբից հայտարարություն է արվում, հետո սկսում են այդ հայտարարության բովանդակությունը ապահովելու գործով զբաղվել․ եթե հայտարարել են, որ լինելու է խաղաղություն ԱՄՆ քավորությամբ, ապա ամեն ինչ անելու են, որ գոնե մոտ լինեն այդ արդյունքին։ Թրամփը մարտավարություն ունի` ինքը սկսում է հայտարարել ինչ-որ ցնցող հաղթանակի մասին, հետո սկսում է ճնշում գործադրել թույլ օղակի վրա։ Տվյալ պարագայում հայ–ադրբեջանական հարաբերություններում պարզ է՝ թույլ օղակը Հայաստանն է»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հոդերը սիրում են շարժվել, բայց մենք նստակյաց կյանքով ենք ապրում, մենք օգտագործո…

    «Հոդերը սիրում են շարժվել, բայց մենք նստակյաց կյանքով ենք ապրում, մենք օգտագործում ենք սնունդ, որի որակը միանշանակ այն չէ, ինչ տարիներ առաջ։ Հոդերի մաշվածությունը՝ արթրոզը, կարելի է բաժանել 4 մակարդակի. 1–2-րդ մակարդակներում հնարավոր է գործընթացը կանգնեցնել, որոշ դեպքերում` վերականգնել, սակայն 3–4-րդ մակարդակներում կոնսերվատիվ միջոցները չեն գործում և անհրաժեշտ է վիրահատություն»։

    Իսկ ինչպես չհասնել վիրահատարան․ «Ուրիշ նորություններում» օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Գևորգյանը զգուշացնում է՝ շաբաթական 5 րոպե հոդացավն արդեն ուղիղ ցուցիչ է բժիշկին դիմելու:

    «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տարածքի բնակլիմայական պայմանները հանգեցնում են վիտամին D-ի և յոդի պակասին, ինչը վատ է անդրադառնում ոսկրային համակարգի վրա»։

    Բժիշկն ասում է՝ հոդերի խնդիրը երիտասարդացել է, ու կարևորում է ակտիվ կենսակերպը՝ օրինակ բերելով մի բուժառու տարեց կնոջ, որը 92 տարեկանում առավոտյան վազքի ժամանակ կոնքազդրային կոտրվածք ստանալուց և վիրահատական միջամտությունից հետո 93-ում կրկին զբաղվում է վազքով։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վստահ եմ, որ Վեհափառը երբեք հրաժարական չի տա, չի գնա երբեք այս քայլին։ Ոնց որ թ…

    «Վստահ եմ, որ Վեհափառը երբեք հրաժարական չի տա, չի գնա երբեք այս քայլին։ Ոնց որ թե լավ չեն գիտակցում այս պահը։ Եկեղեցին աշխարհիկ կառույց չէ, այլ աստվածային ծագում ունեցող հոգևոր կառույց է և կոչված է սպասարկելու հանրության կրոնական ակնկալիքները»։



    Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հայաստանը խաղից դուրս վիճակում է հայտնվում իր իսկ տարածքում՝ ինչքան էլ ասեն որ …

    «Հայաստանը խաղից դուրս վիճակում է հայտնվում իր իսկ տարածքում՝ ինչքան էլ ասեն որ այնտեղ ՀՀ օրենսդրությունն է գործում, ինչքան էլ երրորդ կողմը ՀՀ օրեսնդրությամբ գործի»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։ Նա հիշեցնում է՝ այժմ քննարկվում է նաև Կասպյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ական բազայի կամ առնվազն թուրքական ռազմական բազայի տեղակայումը, իսկ դա արդեն նոր ներվ է առաջացնում և՛ Իրանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ռուսաստանի մոտ։

    «Կարևոր է հասկանալ, որ դրանց սպասարկման կարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM