Category: Sputnik Armenia

  • Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5…

    ‼️Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով
    📎Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչվել։ Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
    Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
    @ArmeniaSputnik

  • ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբեր…

    ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար. Զբոսաշրջային կոմիտեի նախագահ
    «Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշեց Լուսինե Գևորգյանը։
    @ArmeniaSputnik

  • «Քթի մատիտների» կամ արոմաինհալյատորների իրական վտանգը«Եկեք պարզենք»․ զրույց ալեր…

    «Քթի մատիտների» կամ արոմաինհալյատորների իրական վտանգը
    «Եկեք պարզենք»․ զրույց ալերգոլոգ Սևան Իրիցյանի հետ։
    Արոմաինհալյատորները բավական հասանելի են ու իսկական կիրք են դարձել դեռահասների շրջանում։ Բժիշկները հորդորում են ծնողներին զգոն լինել, քանի որ սարքերը հասանելի են վաճառքի հայտնի հարթակներում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», այն վնաս է թե՛ Հայաստանին և թե՛ Իրանին․ դեսպ…

    ▪️Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», այն վնաս է թե՛ Հայաստանին և թե՛ Իրանին․ դեսպան Սոբհանիի հայտարարությունը։
    ▪️Այն, ինչ հեռարձակվել է, կասկածելի է և բազմաթիվ հարցեր է առաջացնում․ Մեհդի Սոբհանին՝ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող Իրանի քաղաքացիների մասին։
    ▪️Բաքուն իսկապես փակում է Ռուսական տունը․ որն է պատճառը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին միատեսակ են հ…

    🇦🇲🇮🇷Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին միատեսակ են հանդես գալիս. Հայաստանում Իրանի դեսպան | մանրամասն
    Մեհդի Սոբհանին ասուլիսում ասել է նաև․

    ▪️Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան, այն ավելի կարճ է՝ 50 կմ։ Այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ | մանրամասն
    ▪️ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են` Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագիրը դեմ չէ Հայաստան- Իրան հարաբերություններին։ | մանրամասն
    ▪️Հայաստան–Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել Հայաստան–Իրան սահմանի վրա, ասաց Իրանի դեսպանը` անդրադառնալով Սյունիքում սպասվող սահմանազատման գործընթացի մասին հարցին։ | մանրամասն
    ▪️Հայաստանն ու Իրանը աշխատում են համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վրա։
    ▪️Մենք կօգտագործենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները` կանխելու ցանկացած էսկալացիա: | մանրամասն
    ▪️Այն, ինչ հեռարձակվել է, շատ կասկածելի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում և պետք է ուսումնասիրվի. Իրանի դեսպանը՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող Իրանի քաղաքացիների մասին | տեսանյութ
    ▪️Թեհրանը հարգանքով է վերաբերվում Երևանի դիրքորոշմանը՝ դիվերսիֆիկացնել կապերը։ | մանրամասն
    ▪️Չեմ ցանկանում մեկնաբանել Իրանի տարածքով Հայաստան զենքի տարանցման հետ կապված խնդիրների մասին ոչ պաշտոնական լուրերը։ | մանրամասն
    (Լրացված)
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բաքուն ԱՄՆ-ին և Ռուսաստանին ծանուցումներ է ուղարկել Ադրբեջանում USAID-ի և Ռոսսոտ…

    ❗️Բաքուն ԱՄՆ-ին և Ռուսաստանին ծանուցումներ է ուղարկել Ադրբեջանում USAID-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
    @ArmeniaSputnik

  • Վաշինգտոնում Փաշինյանը Հարավային Կովկասի խաղաղությունը կապել է կրոնական հանդուրժ…

    ▪️Վաշինգտոնում Փաշինյանը Հարավային Կովկասի խաղաղությունը կապել է կրոնական հանդուրժողականության հետ և չի խոսել ավերվող հայկական եկեղեցիների և խաչքարերի մասին։
    ▪️Մանրամասներ՝ Մերձավանում գիշերային կրակոցների վերաբերյալ․ ով էր սպանված երիտասարդը։
    ▪️Հունաստանն այս տարվա Եվրատեսիլում հանդես կգա Պոնտոսի հույների ցեղասպանության մասին երգով։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • 4 անձ կալանավորվել է երեկ քաղաքապետարանում ձերբակալված 8 անձանցից, @ArmeniaSputn…

    ❗️4 անձ կալանավորվել է երեկ քաղաքապետարանում ձերբակալված 8 անձանցից, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Կալանավորված 4 անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներն են:

    Sputnik Արմենիա

    ❗️Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայտնում է Ավինյանի մամուլի խոսնակը։
    Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով, գրել է նա։
    Հակակոռուպցիոն կոմիտեից @ArmeniaSputnik–ին…

  • Ծեծկռտուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատի աշխատակիցների միջև․ կան ձերբակ…

    ▪️Ծեծկռտուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատի աշխատակիցների միջև․ կան ձերբակալվածներ։
    ▪️Նոր մանրամասներ Մերձավանում գիշերային կրակոցների վերաբերյալ․ ով էր սպանված երիտասարդը։
    ▪️Իսրայելը ևս լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բիզնեսի ճկունությունը դարձել է կարևոր գործոն ընկերությունների հաջողության համար։…

    Բիզնեսի ճկունությունը դարձել է կարևոր գործոն ընկերությունների հաջողության համար։ Իսկ ի՞նչ է բիզնեսի ճկունությունը․ այս մասին ենք զրուցել բիզնեսի խորհրդատու և փորձագետ Հայկ Մանասյանի հետ։
    Տնտեսական ճգնաժամեր, տեխնոլոգիական նորարարություններ, սպառողների պահանջների փոփոխություն․ այս բոլոր գործոնները ստիպում են ընկերություններին լինել ավելի ճկուն և հարմարվող։
    Հայկ Մանասյանը ներկայացնում է ճկունության բաղադրատարրերը, համաշխարհային բիզնեսի հաջողության և անհաջողության քեյսերը և խորհուրդներ է տալիս, թե ինչեր պետք է անել, որպեսզի բիզնեսը պահպանի իր կայունությունը այս փոփոխվող միջավայրում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen