Category: Sputnik Armenia

  • Սպիտակում երկրաշարժից հետո 45 հետցնցում է գրանցվել այս պահի դրությամբ, որոնցից ա…

    ▪️Սպիտակում երկրաշարժից հետո 45 հետցնցում է գրանցվել այս պահի դրությամբ, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդ։
    ▪️Ալիևի օգնական Հաջիևի գրառումը Տիգրան Աբրահամյանը որակել է ևս մեկ նախապայմանի պաշտոնականացում։
    ▪️Կանանց տոնին Փաշինյանը խոսել է տղաների կրթության մասին։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ինչ նվեր չէին ցանկանա ստանալ կանայք Մարտի 8–ին և որն է նրանց համար ամենատպավորիչ…

    Ինչ նվեր չէին ցանկանա ստանալ կանայք Մարտի 8–ին և որն է նրանց համար ամենատպավորիչ նվերը, @ArmeniaSputnik–ը փորձել է պարզել Երևանի փողոցներում հանդիպած կանանցից և աղջիկներից։

  • Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից@ArmeniaSputnik…

    Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
    @ArmeniaSputnik

  • Օգնում է հաղթահարել տխրությունն ու Արցախի կարոտը. Ստեփանակերտի ռուսական դրամատիկ…

    Օգնում է հաղթահարել տխրությունն ու Արցախի կարոտը. Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան և դերասանուհիներ Վերոնիկա Տոնյանը ու Շողեր Սարգսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատմել են, թե ինչպես են շարունակում ապրել և աշխատել Լեռնային Ղարաբաղից հեռանալուց հետո։
    2023 թվականի աշնանից թատրոնը մշակել է երկու նոր ներկայացում՝ «Վտանգավոր շրջադարձը» և «Իրանական կոնֆերանսը»։
    «Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը դեռ չունի իր սեփական տարածքը, իսկ վարձակալածներն այնքան էլ հարմար չեն աշխատելու համար, բայց դա չի խանգարում գործել, նոր ձևաչափեր ներկայացնել, նաև մեկնել փառատոների»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ժաննա Կրիկորովան։
    🎦ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Փաստ» օրաթերթի տեղեկություններով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի…

    ▪️«Փաստ» օրաթերթի տեղեկություններով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգելու իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նույնպես նախագիծը ԱԺ-ի քննարկմանը չներկայացնել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման համար հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները:
    ▪️«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել Ռուսաստանի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները և մասնակցել բոլոր միջոցառումներին ու հանդիպումներին։
    «Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում և որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»։
    ▪️«Հրապարակ»․ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել․ գրում է թերթը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը։
    ▪️«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած ու գլխավորած «Ժառանգություն» կուսակցության նախագահ:
    ▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությու…

    «Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունը». Օսկանյանը Միրզոյանի երեկվա ելույթից հետո Հայաստանի իշխանություններին մեղադրել է վախկոտության մեջ.
    Նախկին արտգործնախարարը հիշեցրել է ԼՂՀ նախկին նախագահի խոսքերը, որը դատարանում հայտարարեց, որ Արցախի ինքնորոշումը քրեական և դատական գործընթացի առարկա չէ։
    «Սահակյանը համարձակվել է ասել դա՝ չնայած բանտում տիրող խոշտանգումներին ու ճնշումներին, իսկ Հայաստանի ղեկավարությունը վախենում է բարձրացնել բանտարկյալների թեման»,– տեսաուղերձում նշել է Օսկանյանը։
    Նախկին նախարարը վստահ է, որ ոչինչ չի արվում հայերին գերությունից ազատելու համար, իսկ ԱԳՆ-ի վերջին օրերի հայտարարություններն ու ելույթներն ընդամենը ժողովրդական բողոքի ու զայրույթի արդյունք են։
    @ArmeniaSputnik

  • Сегодня в мире формируется новый миропорядок, где неоглобалисты стремительно уст…

    Сегодня в мире формируется новый миропорядок, где неоглобалисты стремительно уступают консерваторам. Если Армения отказывается принять новые реалии, тогда будущее нашей страны становится туманным. Эту тему политический аналитик Арман Абовян обсуждает с чрезвычайным и полномочным послом Аветом Адонцем, прежде занимавшим пост заместителя главы МИД Армении.
    Дипломат считает, что попытки построить политический курс на волне русофобии генерирует для нас очень большие риски. По его мнению, политика Армении должна быть гибкой и предельно честной.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ իրենց ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բա…

    Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ իրենց ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։
    Չնայած նրանք գրում են, որ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը և մյուսները հայտարարել են, թե նրանց նկատմամբ խոշտանգումներ չկան, բայց հրապարակված որոշ նկարներն այլ բանի մասին են վկայում։
    @ArmeniaSputnik
  • Այսօր ժամը 15.00-ին հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անունի…

    Այսօր ժամը 15.00-ին հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անունից նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը
    Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիային՝ լիազորելով ՀՀ անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
    Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը և հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար:
    @ArmeniaSputnik

  • Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար․ Ադրբեջանական բեռնատարները կ…

    ▪️Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համարԱդրբեջանական բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա». առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։
    ▪️ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ում կալանքի տակ է, նրան սպառնում է արտաքսում. Armenpress-ին հայտնել են ԱՄՆ-ի պատկան մարմինները։
    ▪️Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ քանի դեռ Կիևը չի ցուցաբերել խաղաղ բանակցությունների հանձնառություն։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen