Category: Sputnik Armenia

  • Վաշինգտոնն ու Կիևը համաձայնեցրել են օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը, հայտ…

    ▪️Վաշինգտոնն ու Կիևը համաձայնեցրել են օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը, հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:
    ▪️Օջալանը իր կողմնակիցներին կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը և լուծարել կուսակցությունը:
    ▪️Մարտի 1-ի գիշերը, մարտի 2-ին ու 4-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյա…

    Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյանը ՀՀ վարչապետին պահանջ հղեց
    «Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»,– ֆեյսբուքյան եթերի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
    Նախկին նախարարը նաև կոչ արեց Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կյանքը լրջորեն վտանգված է:

  • Ձյուն, սառույց, անփորձ վարորդներ․ ինչպես վարել մերկասառույցի պայմաններում․ «Ավտո…

    Ձյուն, սառույց, անփորձ վարորդներ․ ինչպես վարել մերկասառույցի պայմաններում․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արդեն 6 օր է` Վարդան Ղուկասյանի (Դոգ) գտնվելու վայրը անհայտ է, հայտնում է ԴՕԿ կո…

    Արդեն 6 օր է` Վարդան Ղուկասյանի (Դոգ) գտնվելու վայրը անհայտ է, հայտնում է ԴՕԿ կուսակցության լրատվական էջը։
    «Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում»,–գրված է նրանց ֆեյսբուքյան էջում։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Սկանդալային հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ), որը բնակվում է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է։
    Ինչպես հայտնում է usarmenianews.com-ը, նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ…

  • Բնություն արձակված Կովկասյան ազնվացեղ եղջերուները վայելում են «Դիլիջան» ազգային …

    Բնություն արձակված Կովկասյան ազնվացեղ եղջերուները վայելում են «Դիլիջան» ազգային պարկի հեքիաթային ձմեռը. սոցցանցում տեսանյութ է հրապարակել ‹‹Դիլիջան›› ազգային պարկը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Փաստ»․ «Արշակ Կարապետյանը սենսացիոն բացահայտումներ է անում»․ Գեներալ-մայոր Արշա…

    ▪️«Փաստ»․ «Արշակ Կարապետյանը սենսացիոն բացահայտումներ է անում»․ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու չստացվեց իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ, նշել է, որ հնարավոր չէր աշխատել այն պայմաններում, երբ անընդհատ նահանջի հրամաններ ես ստանում, երբ թշնամու դիպուկահարների կրակոցների պարագայում պատասխան կրակ չբացելու հրաման ես ստանում, գերի չվերցնելու հրաման ես ստանում:
    ▪️«Փաստ»․ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Դեռևս 2023-ի հունվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել և փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։
    ▪️«Հրապարակն» անդրադարձել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրմանը։
    ▪️«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնում է ՔՊ-ական պատգամավորների ու նախարարների հետ Փաշինյանի փակ հանդիպմանը: Թերթի աղբյուրները հայտնել են, որ Փաշինյանը մոտ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով կուսակիցների հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում:
    ▪️«Ժողովուրդ»․ «Ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել. ուր են տանում թելերը»․ թերթը անդրադարձել է վերջերս ֆեդերացիայում անցկացված ստուգումներին։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ փաստաբա…

    ▪️Հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ փաստաբանը դիմել է միջազգային կազմակերպություններին։ «Եթե լռենք, ոչ մի հայ ապահով չի լինի». Ռուբեն Վարդանյանի որդին կոչով դիմել է հայությանը։
    ▪️Բաքվում Արցախի ղեկավարների «դատը»՝ պատմությունը կեղծելու գործընթացի մաս․ Կոնստանտին Զատուլինի գնահատականը:
    ▪️Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին եվրապատգամավորները կողմ են քվեարկել, ՔՊ-ն՝ դեմ։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` ա…

    Միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով. Արման Թաթոյանը` Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների մասին
    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
    Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականացնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար, գրել է ՀՀ նախկին ՄԻՊ–ը:
    @ArmeniaSputnik

  • «Հեքիաթի գլխավոր հերոսը Մետաղադրամն է, որը պատմում է իր կյանքը արքաների՝ Տիգրան …

    «Հեքիաթի գլխավոր հերոսը Մետաղադրամն է, որը պատմում է իր կյանքը արքաների՝ Տիգրան Մեծի, Արտավազդ արքայի օրոք»։

    «Ուրիշ նորություններում» հեքիաթագիր, ռեժիսոր և հրապարակախոս Արփի Մաղաքյանը պատմել է՝ ինչու և ինչպես է գրում, խոսել է սպասվող շնորհադեսի մասին․ ներկայացնելու է իր «Արտավազդ արքայի հեքիաթը» և «Տիգրան Մեծի հեքիաթը»։
    Հեքիաթների հերոսներին գրողն ընտրել է նաև հարցումների միջոցով․ մարդիկ նշել են թագավորների, արքաների անուններ։
    Ծնված լինելով հեքիաթասացների ընտանիքում՝ Արփին խոսել է հեքիաթի դաստիարակչական և խրատական դերի մասին․ ասում է, որ իրենց շփումները շատ անգամ եղել են հեքիաթների միջոցով։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen