Category: Sputnik Armenia

  • Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հերթական անգամ ուշադրությու…

    Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունների վրա, որոնք էլ ավելի են նմանվում թուրքական ժխտողականությունը տարածողների հայտարարություններին:
    🔺Փաշինյանն անտեսում է թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից տասնամյակներ շարունակ իրականացված Հայոց ցեղասպանության պատմական ուսումնասիրությունները, և ի թիվս այլոց, խոչընդոտում է արդարության համար շարունակվող պայքարին։ Նա ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ, հատկապես ՝ Արցախում հայերի վերջին ցեղասպանության և Ադրբեջանի կողմից ՀՀ–ին սպառնացող վտանգների ներքո:
    🔺Հուսով ենք` ՀՀ վարչապետը կպարզաբանի ցեղասպանության մասին իր հայտարարությունները և ջանքեր կգործադրի ապագայում իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն թույլ չտալու համար, ասված է հայտարարության մեջ:
    @ArmeniaSputnik

  • Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-վրացական սահմանի սահմա…

    ▪️Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-վրացական սահմանի սահմանազատում․ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
    ▪️Օդանավակայանների ելքերն ու մուտքերը կտեսահսկվեն. ՆԳՆ–ը կարող է հասանելիություն ստանալ սահմանային անցակետերի բոլոր տեսախցիկներին։
    ▪️Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռին բախված ինքնաթիռում ռուսաստանցի գեղասահորդներ են եղել։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամր…

    ▪️Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար. Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
    ▪️Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարաձգվի ևս երկու տարով․ դեսպանների որոշումը պետք է հաստատվի նաև ԱԳՆ-ների մակարդակով։
    ▪️Վաշինգտոնի երկնքում բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ 60 ուղևորներով ինքնաթիռն ընկել է գետը, բոլոր ուղևորները զոհվել են։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ժողովուրդ»․ Տրանսպորտի սակագինը 150 դրամ սահմանելու որոշումը ընդունվել է ՔՊ վար…

    ▪️«Ժողովուրդ»․ Տրանսպորտի սակագինը 150 դրամ սահմանելու որոշումը ընդունվել է ՔՊ վարչության վերջին նիստում։ «Այսպիսով՝ երկար ու բուռն քննարկումներից հետո որոշել են ռիսկի չգնալ ու հասարակության «նյարդերի» հետ չխաղալ, այն էլ՝ ընտրությունների շեմին»,- գրում է թերթը:
    ▪️«Հրապարակ»․ Իշխող կուսակցության անդամներն արձանագրել են, որ տրանսպորտային «ռեֆորմը» չեն կարողանում ժողովրդին «կերցնել» որպես բարեփոխում, և դա կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրացնել, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձևերով քերել ժողովրդից։
    ▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: Թերթի տեղեկություններով` սև ամպեր են կուտակվել պատգամավորներ Արփի Դավոյանի և Լուսինե Բադալյանի գլխին։ Նրանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:
    ▪️«Հրապարակը» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 3-7-ը նախանշված այցին ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Ըստ թերթի՝ հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որևէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։
    🔈Այլ մանրամասներ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Երևանում տրանսպորտի ուղեվարձը փետրվարի 1-ից կդառնա 150 դրամ․ հայտարարել է քաղաքա…

    ▪️Երևանում տրանսպորտի ուղեվարձը փետրվարի 1-ից կդառնա 150 դրամ․ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
    ▪️Պարեկների կողմից ենթադրյալ հանցագործության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
    ▪️Ուկրաինայում հակամարտությունը կարող է 1,5-2 երկու ամսից ավարտվել, եթե ավարտվեն հատկացվող գումարներն ու փամփուշտները․ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • 150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Երևանի քա…

    150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Երևանի քաղաքապետը հետքայլ է անում
    Փետրվարի մեկից Երևանի իշխանությունը պատրաստվում էր գործողության մեջ դնել հասարակական տրանսպորտի սակագների նոր համակարգը, որով 1 ուղևորության արժեքը կրկնակի բարձր էր` 300 դրամ։
    @ArmeniaSputnik

  • Инвестиционные обязательства ЮКЖД выполняет с опережением — интервью Гендиректор…

    Инвестиционные обязательства ЮКЖД выполняет с опережением — интервью Гендиректора ЮКЖД Алексея Мельникова
    ▫️Ускоренная перевозка
    ▫️Сотрудничество с Ираном
    ▫️О пассажирах и планах
    Армения заявила о готовности разблокировки транспортных коммуникаций. В этом вопросе немаловажную роль играет железная дорога. Имеющаяся инфраструктура на сегодняшний день способна обеспечить транспортировку порядка 8 млн тонн груза. Более того, ЮКЖД с партнерами в Грузии разработали продукт — ускоренный контейнерный поезд. Об этом и многом другом Гендиректор ЮКЖД Алексей Мельников рассказал в интервью Sputnik Армения.
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Եռաբլ…

    ▪️Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Եռաբլուր։
    ▪️Տեղեկատվական անվտանգության մասնագետը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին։
    ▪️Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը. Իլհամ Ալիևը՝ տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ
    ▪️Իրանի արտգործնախարարն առաջարկել է պաղեստինցիներին վերաբնակեցնելու փոխարեն իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արմեն Դուլյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 18:00-20:00 «Զոլեր…

    Արմեն Դուլյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 18:00-20:00 «Զոլեր» սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում (Շահումյան):
    Հուղարկավորությունը՝ հունվարի 30-ին, ժամը 13:00, Ջրաշեն-Մուշական գերեզմանատանը (Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մոտակա հասցեն՝ Մուշական 5-րդ փողոց):
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բաքվի դատարանը մերժել է Արցախի պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի փ…

    Բաքվի դատարանը մերժել է Արցախի պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը` գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։
    Վարդանյանի գործը քննվում է առանձին։
    @ArmeniaSputnik