Category: Sputnik Armenia

  • Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում, հենց այսպիսին է լինում. ադրբեջանագետ Տաթև Հայ…

    ▪️Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում, հենց այսպիսին է լինում. ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան
    ▪️Լրիվ անտեղի, գռեհիկ ձևով համեմատության մեջ դրեց Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը»` մի կողմից ցեղասպանության փաստի ուրացման հերթական քայլն անելով, մյուս կողմից էլ հերթական անգամ լեգիտիմացրեց Ադրբեջանի օրակարգը. քաղաքագետ Սուրեն Սուրենյանց
    ▪️1.5 միլիոն հայ ցեղասպանվել է, ողջերն աքսորվել են իրենց տներից: Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել, նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան
    ▪️11 օր առաջ Վիեննայում մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ԲԱՌԱՑԻ ասաց նույն միտքը, ինչ Փաշինյանը հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյան։
    @ArmeniaSputnik

  • Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին. մա…

    Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին. մանդատը վայր դնելու մասին @ArmeniaSputnik–ին ասաց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
    Նոյեմբերի 22–ին ՀՀ վարչապետն ասաց, որ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին դիմել է մանդատները վայր դնելու խնդրանքով։

  • «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ քննչական կոմիտեի նախկին նախագահ …

    ▪️«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը նախաքննական մարմնում պատմել է, որ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդին, օգտվելով օրենքի բացից, մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել Հայաստան, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ։
    ▪️«Փաստ»․ ՔՊ-ի «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին:
    ▪️«Հրապարակ»․ ՔՊ-ի նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, առ այն, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում:
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Իրավունք». Ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների` հերթը մարզպետներինն է։ Սրանով պայմանավորվ…

    ▪️«Իրավունք». Ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների` հերթը մարզպետներինն է։ Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրեական գործ չկախվի գլխներին։
    ▪️«Ժողովուրդ». Գնել Սանոսյանի հեռացումը ՏԿԵ նախարարի պաշտոնից պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Իսկ Շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցու՞մ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: … «․․․չեն աշխատում ՔՊ-ականները, հատուցում է մեր ազգային հարստություն Սևանը»,- գրում է թերթը:
    ▪️«Ժողովուրդ»․ Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում:
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները այս շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն ե…

    ▪️Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները այս շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել։
    ▪️ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ազդարարել է հիպերձայնային մարտական գլխիկով նորագույն բալիստիկ հրթիռներ կիրառելու մասին։
    ▪️Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը X-ում հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել«Մեր չքնա…

    ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
    «Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին ԱՐՄՍԱՏ-1-ի կողմից ուղեծրից արված լուսանկարներում»,–X-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։
    📎Նշենք, որ հոկտեմբերին ԶԼՄ–ները գրել էին, որ Մխիթար Հայրապետյանը ՔՊ նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Հայրապետյանը հերքել էր այդ լուրը, չնայած, որ տևական ժամանակ նախարարությունը խոստանում էր հրապարակել նկարներ, բայց չէր հրապարակում։
    @ArmeniaSputnik

  • Չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին՝ ձայնային ազդանշաններին և վթարայի…

    ▪️Չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը, բախումից հնարավոր չի եղել խուսափել․ ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է․ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ մահվան ելքով վթարի մասին։
    ▪️Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել։
    ▪️«Փյունիկի» հետ խաղը չի կայացել․ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են դաշտ դուրս գալ։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ավարտվել է արևմտյան գերիշխանության դարաշրջանը, գալիս է Եվրասիայի դարը. Վիկտոր Օր…

    Ավարտվել է արևմտյան գերիշխանության դարաշրջանը, գալիս է Եվրասիայի դարը. Վիկտոր Օրբան
    Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ ասիական պետությունները վերածվել են ուժի անկախ կենտրոնների, և Եվրոպան պետք է հարմարվի նոր աշխարհաքաղաքական իրականությանը։
    @ArmeniaSputnik

  • Երևանում անցկացվող բանակային ըմբիշբբերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխ…

    ⚫️Երևանում անցկացվող բանակային ըմբիշբբերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը հայտնի են դարձել չեմպիոնն ու մրցանակակիրները տասը քաշային կարգերում․ ինչպես են ելույթ ունենում հայ ըմբիշները։
    ⚫️Երեկ վերսկսվել է Հայաստանի Fastex Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկում կայացել է երկու հանդիպում։ Իրենց հերթական հանդիպումն են անցկացրել մրցաշարային աղյուսակի գործող և քողարկված առաջատարները՝ «Ուրարտուն» և «Նոան»․ արդյունքների մասին։
    ⚫️Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի ընտրական խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը, և իրավունք ստացավ մասնակցելու անցումային խաղերին, որտեղ հաջողության հասնելու դեպքում կարող է հանդես գալ ավելի բարձր որակավորում ունեցող B լիգայում․ ո՞ր թիմն է լինելու մեր հավաքականի մրցակիցը։
    🔈Մարզական լուրերը մեկնաբանում է Խաչիկ Չախոյանը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ». Թեև արտգործնախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք…

    ▪️«Հրապարակ». Թեև արտգործնախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում և միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։
    ▪️«Հրապարակն» իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն է սպասվում: Թիրախում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն են։
    ▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է:
    ▪️«Ժողովուրդ»․ Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների և կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է: Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը:
    ▪️«Ժողովուրդ»․ Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երևանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երևանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։ Մի քանի ամիս անց, արդեն որպես պատգամավոր, Եղիազարյանը ձեռք է բերել Երևանում բնակարան։ Ուշագրավն այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը՝ ըստ էության վաճառողը, Երևանի քաղաքապետարանն է։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen