Category: Sputnik Armenia

  • Իշխող կուսակցությունը Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար կնշանակի «նախնական ընտրությ…

    ▪️Իշխող կուսակցությունը Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար կնշանակի «նախնական ընտրություններով»։
    ▪️Ազգային Ժողովի նախագահի և Քննչական կոմիտեի խոսնակները օրը սկսել են հերքումներով։
    ▪️Իսրայելի և Լիբանանի «Հզբոլլահի» միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է Հովիկ Աղազարյանին․ թերթը ման…

    ▪️«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է Հովիկ Աղազարյանին․ թերթը մանրամասներ է ներկայացնում հանդիպումից, որը թերթի տեղեկությամբ՝ տևել է մոտ 40 րոպե:
    ▪️«Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել։
    ▪️«Ժողովուրդ»․ sms-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանին, որը կուսակցության, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, և մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։
    ▪️«Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ է ղեկավար չունի, առաջիկայում կպատրաստվի Կոմիտեի նախագահի ընտրություններին, որը երկարատև գործընթաց է։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է»։Փաշինյանի անցկացրած…

    «Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է»։
    Փաշինյանի անցկացրած զուգահեռը Արևմտյան Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» միջև քննադատությունների ալիք է բարձրացրել հանրային ու քաղաքական հարթակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է Արևմտյան Հայաստան եզրույթի առաջացման պատմական պատճառները։
    📌Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մասին Ադրբեջանում կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» տերմինը համեմատել էր Արևմտյան Հայաստան տեղանվան հետ` ասելով. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք»։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ» թերթը իր աղբյուրներից տեղեկացել է, որ «Քաղաքացիական պայմանագրում» քիչ…

    ▪️«Հրապարակ» թերթը իր աղբյուրներից տեղեկացել է, որ «Քաղաքացիական պայմանագրում» քիչ չեն նաև Հովիկ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել:
    ▪️«Հրապարակը» անդրադառնում է նաև մարզպետների սպասվող պաշտոնանկությունների թեմային՝ հիշեցնելով, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա զայրացել էր և զգուշացրել, որ այլևս չի հանդուրժելու ծրագրերի ժամկետների խախտում։ Նիստից հետո, թերթի տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել:
    ▪️«Փաստ» թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»։ Խնդիրը ծագել է ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատելու՝ Փաշինյանի նախաձեռնության հետևանքով։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել․ «Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն»։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արարատ Միրզոյանը շտապել է շնորհավորել Մակա Բոտչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործե…

    ▪️Արարատ Միրզոյանը շտապել է շնորհավորել Մակա Բոտչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում «նշանակվելու» կապակցությամբ, մինչդեռ նախարարական կաբինետը դեռ ձևավորված չէ։
    ▪️Հունաստանը Հայաստանին կփոխանցի ռուսական արտադրության իր հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրները։
    ▪️Օդերևութաբանները զգուշացնում են՝ Հյուսիս–արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Ձյան տեղումները կլինեն զգալի։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ազգին անդեմ, անհայրենիք հոտի վերածելու փորձերը անխուսափելիորեն բերելու են պետակա…

    Ազգին անդեմ, անհայրենիք հոտի վերածելու փորձերը անխուսափելիորեն բերելու են պետականության կորստի. «Աբովյան Time»
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու…

    Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

  • Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, համադ…

    ▪️Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
    ▪️Պաշտոնական այցով վաղը Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
    ▪️ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարվող հակահետևակային ականները, որոնք Օտտավայի կոնվենցիայով արգելված են ամբողջ աշխարհում, մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար․ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
    ▪️Օդի ջերմաստիճանը Հայաստանում նոյեմբերի 26-ից 28-ը աստիճանաբար կնվազի 6-ից 10 աստիճանով։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացում է անցնում. նոր սարքավորումների տեղա…

    Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացում է անցնում. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի վատ եղանակային պայմանների պատճառով չվերթների չեղարկումները:
    Այս մասին @ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում ասաց օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

  • Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թ…

    Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չի տվել այցելել Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները
    Գենսերը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Արցախի նախկին պետնախարարը Բաքվի բանտում է պահվում արդեն ավելի քան մեկ տարի։
    Ընտանիքի անդամները հայտարարում են, որ նա խոշտանգվել է։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից
    Գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ Լեռնային Ղարաբաղի…