Category: Sputnik Armenia

  • ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույ…

    ⚫️ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ․ Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասին։
    ⚫️10 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են։
    ⚫️Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավ…

    ⚫️Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավարների, գեներալ Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետները։
    ⚫️Հոկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն են ստացել Արցախից բռնի տեղահանված 3431 անձինք։
    ⚫️Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ՌՀՄ նախագահ, գործարար Արա Աբրահամյանին («Согласие Армения» ընկերություն) պատկանո…

    ՌՀՄ նախագահ, գործարար Արա Աբրահամյանին («Согласие Армения» ընկերություն) պատկանող՝ Երևանի Արամի փողոցում գտնվող տարածքում հատուկ տեխնիկա ու կարմիր բերետավորներ են հայտնվել, որպեսզի ապահովեն հարակից տարածքի սեփականատիրոջ մուտքը։
    Այնտեղ նախատեսվում է հյուրանոց կառուցել։
    «Согласие Армения»-ի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքը կապարակնքված է եղել, քանի որ դատական գործընթացի մեջ են վերը նշված ֆիզանձի հետ։ Վերջինս սերվիտուտի պայմանագիր չունի ու իրավունք չունի անցնել «Согласие Армения»-ին պատկանող տարածքով։
    Ֆիզանձի ներկայացուցիչն իր հերթին է պնդում՝ ոչ մի օրենք չեն խախտում։
    @ArmeniaSputnik

  • Իմ իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, միայն չտես մարդիկ կարող են կպնել պաշտոն…

    Իմ իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, միայն չտես մարդիկ կարող են կպնել պաշտոնին, որպես կյանքի վերջին երազանք. Ռոբերտ Քոչարյան

    «Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, որ ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,–դատարանի բակում ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
    @ArmeniaSputnik

  • Հրաժարականների շարքը շարունակվում է աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Էկոնո…

    ⚫️Հրաժարականների շարքը շարունակվում է աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
    ⚫️«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
    ⚫️Իսրայելական զինուժը երեկ ուշ երեկոյան ռմբակոծել է Բեյրութի կենտրոնական հատվածը․ առնվազն 11 մարդ է զոհվել։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ուրբաթ օրը հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողը։ Այդ պա…

    Ուրբաթ օրը հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողը։ Այդ պարգևին հավակնում է 286 թեկնածու։ Եթե կարծում եք, թե շատ մեծ թիվ է, հիշեցնեմ, որ անցած տարի ավելի քան 350 անուն էր ներկայացվել։ Անխտիր բոլոր թեկնածուների անունները կհրապարակվեն միայն 50 տարուց։
    Իսկ առայժմ հայտնի են միայն այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց անունները հրապարակել են ներկայացնողները․ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկ, ավստրալացի համակարգչային ակտիվիստ Ջուլիան Ասանժ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, ՆԱՏՕ-ի արդեն նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգ և նույնիսկ Դոնալդ Թրամփ։
    Թեկնածուների թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Պաշտոնական հիմնավորումն այսպիսին է՝ «Հայաստանում և մի շարք այլ երկրներում գործող մոտ 50 նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցների ստեղծման եւ աջակցման համար»։
    🔈 Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԱԱԾ աշխատակիցները ֆիզիկայի դասի ժամանակ դասասենյակ են ներխուժել, երեխաների աչքի …

    ⚫️ԱԱԾ աշխատակիցները ֆիզիկայի դասի ժամանակ դասասենյակ են ներխուժել, երեխաների աչքի առաջ ուսուցչին տապալել գետնին և ձերբակալել։
    ⚫️Արցախից բռնի տեղահանվածներն իրենց ավտոմեքենաների սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։
    ⚫️Նոյեմբերի 9-ից ուսուցիչները կամավոր ատեստավորում կկարողանան անցնել նաև էլեկտրոնային եղանակով։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել․ ԱՊՀ գործադ…

    ⚫️Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել․ ԱՊՀ գործադիր քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին։
    ⚫️Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու է իրեն հետաքրքրել՝ Հայաստանում քվադրոբերներկան, թե ոչ։
    ⚫️Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսի կենտրոնում գտնվող շենքին․ կան զոհեր և վիրավորներ։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված՝ ՔՊ վարչության նիստը ե…

    ▪️«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված՝ ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել։ Օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն էր։ Առաջադրումներն ավարտվել են, երկու թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան:
    ▪️«Հրապարակ»․ Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում:
    ▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս նախագահ Վահագն Խաչատուրյանին։
    ▪️«Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը», որը հիմնադրվել է 1950-ականններին և գործում է առ այսօր, կարող է փակվել․ շուրջ 60 աշխատակից մնալու է անգործ:
    ▪️«Իրավունքը» հարցազրույց է հրապարակել Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ, որն անդրադառնում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին՝ այն համարելով երբևէ եղած ամենավատ նախագիծը։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ՌԴ սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից կդադարեն ծառայություն իրականացնել հ…

    ⚡️ՌԴ սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից կդադարեն ծառայություն իրականացնել հայ – իրանական սահմանի անցակետում. այնտեղ կկանգնեն միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
    Ընդ որում, Թուրքիայի, ինչպես և Իրանի հետ սահմանի պահպանությունը ռուսականի հետ միասին ապահովելու են նաև հայ սահմանապահները։
    Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր Մոսկվայում՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման ժամանակ, սոցցանցերում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    @ArmeniaSputnik