Category: Suren Surenyants

  • Ելույթ ԲՀԿ Աբովյանի նախընտրական հանրահավաքումhttps://youtu.be/fQv7aT7D_Uo?si=fWU…

    Ելույթ ԲՀԿ Աբովյանի նախընտրական հանրահավաքում
    https://youtu.be/fQv7aT7D_Uo?si=fWUL_G8GcCWpJrxD

    ՔՊ-ն նվաստացուցիչ քաղաքականություն է վարում, ստորացուցիչ զիջումների առաջ են մեզ կանգնեցրել

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Թեժ պոդքաստhttps://www.youtube.com/live/iLL_K0r-Z_c?si=k0ZiSUb8naJPwPRgԹեժ պոդքա…

    Թեժ պոդքաստ քարոզարշավի շուրջ՝ Սուրենյանցի հետ. ՀԻՄԱ

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Հերթական հետաքրքիր եթերը Իմնեմնիմիի եթերումhttps://www.youtube.com/live/CUNnuOTw…

    Հերթական հետաքրքիր եթերը Իմնեմնիմիի եթերում
    https://www.youtube.com/live/CUNnuOTwIbI?si=0sKGgTeWoPp0pMFM

    Live. Մակրոնը երգում է, Հայաստանում՝ մանկшպղծություն, ծեծ, ավտովթարներ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #281

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է պրոքսի պատերազմի տ…

    Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է պրոքսի պատերազմի տարածք:
    168TV-ին հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/eayV_ZvKzrg?si=YgI75Tpo7tTLxVeo

  • Ժողովուրդը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է Տապանը՝ իր արժանապատվության խորհրդով, թե՞ Ալ…

    Ժողովուրդը պետք է որոշի՝ ընտրո՞ւմ է Տապանը՝ իր արժանապատվության խորհրդով, թե՞ Ալիևի մեջլիսի ծաղրածուին:
    24TV-ի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/DfWxMThYk9k?si=CZ2vKKzUp-f4Uqfc

  • Արայիկ Հարությունյանը շատ լավ գիտի, որ շուտով հայտնվելու է իզգոյի կարգավիճակում …

    Արայիկ Հարությունյանը շատ լավ գիտի, որ շուտով հայտնվելու է իզգոյի կարգավիճակում ու դրանով են պայմանավորված նրա վայրահաչոցները Գագիկ Ծառուկյանի դեմ:
    LiveNews-ի հարցազրույցի ամբողջական տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/live/41atEs4X4MI?si=7ImytKLEpZRskebC

  • Կարճ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մասին. ● այն ձևակերպեց…

    Կարճ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մասին.
    ● այն ձևակերպեց, որ Հայաստանում սկսվում է պրոքսի պատերազմ(առայժմ տեղեկատվական մակարդակում) ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Դրա «գաղափարական» հիմքերը ձևակերպեց Մակրոնը՝ իր ցինիկ ելույթներով,
    ● որևէ կերպ չնպաստեց Հայաստանի եվրաինտեգրմանը. ԵՄ-ի օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց,
    ● այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր,
    ● հերթական անգամ ի ցույց դրվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում դրված նվաստացուցիչ մոդելը. Ալիևը Արցախի ժողովրդին մեղադրեց «սեպարատիզմի» մեջ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանեց «պատերազմական հանցագործներ», ինչին ի պատասխան լսեց Նիկոլ Փաշինյանի շողոքորթ հայտարարությունը՝ 2028-ին Բաքվում հյուրընկալվելու մասին:

  • Արայիկի քինախնդիր վախերը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը …

    Արայիկի քինախնդիր վախերը
    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լեհաստանի և Հայաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկի և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարը՝ արված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սկզբում:
    «Եռագլուխ հրեշի մի գլխի՝ Գագիկ Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոն ասում էր՝ куда вы (Армения) денетесь? Էս սրտիկներն իր ու իր ընկերոջ համար են»,- կից գրել է Հարությունյանը:
    Մարդը կարող է լինել մանկամիտ ու քինախնդիր: Դա անձնական խնդիր է: Բայց երբ նման որակներով մեկը պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն  է զբաղեցնում, դա արդեն ոչ թե անձնական, այլ՝ պետական մասշտաբի ողբերգություն է։
    Ու ինչքան էլ բովանդակային այս ոչնչությունները «եվրոպական հանդերձանք» հագնեն, դա ամենևին, բնավ չի ծածկում նրանց բարոյական սնանկությունը, քաղաքական դատարկությունը, մանրախնդիր քինախնդրությունը:
    Եթե Արայիկի պատկերացումները, ֆանտազիան «դդումային» շրջանակը հաղթահարելու պոտենցիալ ունենային, նրա մոտ բանականությունը կհաղթեր գյադայական պրիմիտիվ քինախնդրությանը:
    Բայց նա գիտի, որ ՀԱՕԿ-ի ու սպորտի գործերին պետական փնթի միջամտության հետևանքով՝ շուտով իզգոյ է դառնալու հենց պատկան միջազգային կառույցների արձագանքի, սանկցիաների հետևանքով:
    Հենց սա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանը մի հերոսի անուն գիտի. քնում- արթնանում է՝ Ծառուկյանի անունը անգիր արած:
    Եվ իսկապես՝ куда вы денетесь?
    Շատ շուտով կստանաք մեր ժողովրդի քաղաքական ապտակը, իսկ մեր լուզեր հերոսը՝ նաև միջազգային մարզական կառույցների «սիրալիր ողջույնը»:

  • Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ Եվրոպական քաղաքական համայնք…

    🔴 Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ
    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։
    Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։
    Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ:
    Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար:
    Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։
    Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։
    Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողովը։

  • Ուշագրավ է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի ոչ թե երևանյան այցը, այլ դրա ժամանակ…

    Ուշագրավ է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի ոչ թե երևանյան այցը, այլ դրա ժամանակահատվածը: Սա իրականում այց էր՝ ի աջակցություն Փաշինյանի քարոզարշավի:
    Euromedia24-ի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/lFAxGXAnBS0?si=sU9UOLKI4LDMjAXd