Category: Tatev Hayrapetyan

  • Իրանագետ Ժաննա Վարդանյանը մի քանի վարկած է առաջարկում: Կարծում եմ հետաքրքիր կլին…

    Իրանագետ Ժաննա Վարդանյանը մի քանի վարկած է առաջարկում: Կարծում եմ հետաքրքիր կլինի կարդալ
    https://t.me/IRI2day/1331

    Իրանն այսօր

    📌Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին
    Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարվածներ հասցրել, Իրանից՝ հերքում։
    Դիտարկենք երկու տարբերակն էլ.
    Տարբերակ 1-ին Իրանն է հարվածել
    Ա) Իրանը կարող էր հարվածել՝ ունենալով մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն…

  • Այս դաժան ու բարդ օրերին Հյուսիսային Կորեային «չխաղացնելու» թեմայով հումորների պ…

    Այս դաժան ու բարդ օրերին Հյուսիսային Կորեային «չխաղացնելու» թեմայով հումորների պակաս չկա 😏

  • Այսօր որձաքարե տղամարդ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է… Խառը ժամանակներ են, սերու…

    Այսօր որձաքարե տղամարդ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է… Խառը ժամանակներ են, սերունդներ կանցնեն, բայց Վազգենի կերպարը ու դերակատարումը եղել ու մնալու է բացառիկ նորանկախ Հայաստանի պատմության մեջ 🇦🇲
    «Տղամարդու քիչ մնացած՝ որձաքարե տեսակից է Պողոս Սահակյանը։ Քոքով մայր հողին ձուլված, զարմանալի կամքի, զարմանալի ուժի տեր, փշոտ, իրասածի, նույնքան էլ՝ զարմանալի նրբանկատ ու լավատես։ Այդ լավատեսությունը հատկապես է զարմացնում. ախր, շատ դժվար կյանք է ապրել։ Եղել են սարսափելի ժամանակներ, երբ սևին սև ասելու համար մարդը կյանքով է վարձահատույց եղել։ Պողոս Սահակյանն այդ սարսափելի ժամանակների զոհերից է։ Կյանքի լավագույն տարիները բանտերում ու աքսորում են անցել։ Ինչե՞ր միայն չի քաշել։ Մեկ է, էլի սևին սպիտակ ասել չի սովորել։ Ու իր դժվար կյանքի համար չի փոշմանել։ Չի տրտնջում։ Միայն հայրաբար մեզ՝ հիմիկվաններիս, մի քիչ նախանձում է. «Լավ ժամանակներում եք ապրում»։ Հանդիմանում է նաև. «Շատ եք առաջ գնացել՝ լավ եք արել։ Մենակ թե բարձրացել, հողից կտրվել եք, հողին չեք ուզում տիրություն անել…»։
    https://granish.org/amentank-pargevy/

  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։Արաղչին հերքել է…

    📍Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։
    Արաղչին հերքել է Նախիջևանի ուղղությամբ որևէ «արկի» արձակումը և նշել, որ Իրանի ԶՈւ-ն ուսումնասիրում է այս դեպքը։
    Նա ևս ակնարկել է, որ միջադեպը կարող է Իսրայելի կողմից կազմակերպված լինել՝ Իրանի և հարևանների միջև հարաբերությունները խաթարելու նպատակով։
    @IRI2day

  • «Նաև պետք է նշեմ, որ այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ Իրանի փոխարտգործնախարարը…

    📍«Նաև պետք է նշեմ, որ այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ Իրանի փոխարտգործնախարարը զանգահարել է Բաքու և Ադրբեջանից օգնություն խնդրել Լիբանանում մնացած Իրանի դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցում, քանի որ նրանք չէին կարող դա անել։ Ինձ տեղեկացրին այդ մասին։ Ես անմիջապես հրաման տվեցի օգնություն ցուցաբերել և ինքնաթիռ ուղարկել։ Նրանք նույնիսկ ասացին, որ պատրաստ են վճարել դրա համար։ Ես ասացի, որ անհրաժեշտ չէ. եթե մենք հիմա օգնություն չտրամադրենք այսպիսի դժվարին ժամանակներում, ապա ե՞րբ պետք է օգնություն տրամադրենք։ Այս ամենի դիմաց՝ Նախիջևանին հարվածել տգեղ, վախկոտ և անամոթ ձևով։ Այս բիծը երբեք չի ջնջվի նրանց տգեղ դեմքից։ Հետևաբար, դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը բերվել են առաջին մակարդակի զորահավաքի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Այսքանը առայժմ»։
    📍«Մենք ադրբեջանական ժողովրդին կտեղեկացնենք իրադարձությունների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարության հայտարարությունն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ ստիպված կլինի բախվել մեր երկաթե բռունցքին»։
    Կարճ կասեմ իմ գնահատականը․ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու։ Ամեն դեպքում սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում․․․

  • Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է, որ Իրանն Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է արձակել։«Սիոնիստակ…

    Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է, որ Իրանն Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է արձակել։
    «Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ գործողությունն իրականացվել է այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։
    @IRI2day

  • Ադրբեջանի ՊՆ-ի հայտարությունը… Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանից արձակվա…

    Ադրբեջանի ՊՆ-ի հայտարությունը…
    Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Սա իրենց տելեգրամ ալիքների տարածած տեսանյութն է:

  • Այս թեմայով Իրանից արձագանք չկա դեռ…https://t.me/IRI2day/1326 Ադրբեջանական աղբյո…

    Այս թեմայով Իրանից արձագանք չկա դեռ…
    https://t.me/IRI2day/1326
    Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Սա իրենց տելեգրամ ալիքների տարածած տեսանյութն է:

    Իրանն այսօր

    Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։
    Իրանական կողմից հաստատում կամ հերքում չկա։
    @IRI2day

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին։…

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին։

  • «Մուտիտների», ստերի, զրպարտանքների հարցերով մասնագիտացած «Քանդենք պետությունը» կ…

    «Մուտիտների», ստերի, զրպարտանքների հարցերով մասնագիտացած «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մեկ օր է, ինչ որևէ ձևով չեն կարողանում փաստական պատասխան տալ Արման Թաթոյանի կողմից՝ Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներխուժման թեմայով հրապարակումներին։
    Մարդը կոնկրետ նկարներով, փաստերով ցույց է տվել։ Դուք էլ տարեք, ցույց տվեք, որ խաբում է, եթե դա այդպես է։ Սուտը կարելի է արագ հերքել, եթե դա իրապես սուտ է։
    Ոչ մի ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, չի կարող նորմալ համարել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, առավել ևս՝ երբ հռչակում եք, իբր գնում եք խաղաղության։ Կամ չհռչակեք էլ՝ դա նորմալ չէ։ Դե փաստերով ապացուցեք, որ ինքնիշխանության, անկախության և այլ սիրուն բառերի ներքո քայլ առ քայլ չեք ապահովում ադրբեջանական զորքերի ամրացումը ՀՀ սուվերեն տարածքում։ Թե՞ մենակ խաբելու ու գցելու հարցում եք վարպետ։ Եթե Թաթոյանը ստում է, ապացուցեք։ Դեռևս դաշտում առկա են նրա ներկայացրած ապացույցները։ Դրանց հակափաստարկ այս պահին չկա։ Եթե կա, ՀՀ քաղաքացին դա պետք է տեսնի։
    Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն…