Category: Tatev Hayrapetyan

  • Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունն…

    Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ 😳
    Այս անհեթեթ թվացող վերնագրի միակ արձագանքը կարող է լինել՝ ի՞նչի մասին եք խոսում առհասարակ։ Պատմեմ համաշխարհային զարգացումներից դուրս, բայց ադրբեջանական հանրային դաշտում մեծ աղմուկ հանած այս պատմությունը։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական հանրային դաշտը փոթորկվում է Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի կնոջ շուրջ առաջացած սկանդալի շուրջ։
    Այսպես, ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Մեհման Հուսեյնովը, ով հիմա Ադրբեջանից դուրս է, փաստացի փախչում է ադրբեջանական իշխանություններից, որպեսզի ողջ մնա, մեկ ամիս է, ինչ հրապարակումների շարք է սկսել Ալիևի հարսի մասին։ Նա ամեն տեսանյութում ներկայացնում է լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ (ես դրանց իսկության հետ կապված որևէ դիտարկում անել չեմ կարող, քանի որ չունեմ այդ հնարավորությունները), որոնցում Ալիևի հարսի անցյալն է ներկայացվում։ Վերջինս՝ ըստ Մեհման Հուսեյնովի նյութերի, ուկրաինուհի մարմնավաճառ է եղել։ Նա ոչ թե Գոդ Նիսանովի աղջիկն է, ինչպես ոմանք փորձում են Ադրբեջանում ներկայացնել, այլ ոմն Գոնչարի դուստր է։ Կարճ ասած՝ այդ ամբողջը վերաբերում է այդ աղջկա անցյալին, ապրած-չապրածին, որի շուրջ լուրջ սկանդալ է հասունացել։
    Նրանք, ովքեր մի քիչ գիտեն Ադրբեջանը, կհասկանան, որ ընտանիքի անդամի շուրջ այս թեմայի առաջացումը, մեղմ ասած, խնդրահարույց է Ալիևի համար։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական մամուլը տևական ժամանակ հենց ռուսական հատուկ ծառայություններին էր մեղադրում Մեհմանի գործունեության համար։ Իրենց մոտ ևս շատ տարածված է ամենուր «ռըսի շպիոն» փնտրելու ձեռագիրը։
    Սակայն վերջերս ադրբեջանական իշխանական պրոպագանդայի երևակայությունը անպատկերացնելի սահմանների է հասել․ նրանք այս սկանդալը որոշել են կապել Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի ու բարեկամների հետ՝ իբրև գումար է ծախսվում Ալիևների դեմ սա իրագործելու համար։ Պատկերացրեք՝ բանտում, գերության մեջ նստած Ռուբենը, ըստ նրանց, ինչպիսի «օպերացիաներ» է կազմակերպում Ալիևների ընտանիքի դեմ։ Ընդ որում, ռուսական հետք էին տեսել նաև Վաշինգտոնում Ադրբեջանի ղեկավարի դեմ ընդդիմադիրների ակցիաների մեջ։ Այդտեղ ևս «գտել էին» Վարդանյանի ընտանիքի հետքը։ Մի խոսքով, իրենք իրենց երևակայության ձեռքին կրակն են ընկել։
    Ադրբեջանի ղեկավարը մի բան չի հասկացել՝ ինքը այնքան է ցավեցրել, բանտարկել, ստորացրել ընդդիմադիրներին, որ նրանցից շատերը այլևս կորցնելու բան չունեն, լցված են անսահման ատելությամբ ու ընդունակ են տարբեր քայլերի։ Ասեմ նաև, որ հենց նույն ընդդիմադիրների և նրանց ընտանիքի անդամների դեմ շատ հաճախ կիրառվել է սեռական կյանքի հետ կապված տեսանյութերի հրապարակման գործելաոճը։ Կարճ ասած՝ Ալիևի վարչակարգի մեթոդները հենց իր ընտանիքի դեմ են ուղղվել։ Ընդ որում, Մեհման Հուսեյնովի ամեն տեսանյութ Ալիևի հարսի և ընտանիքի մասին սկսվում է հետևյալ բառերով․ «ես դեռ ողջ եմ․․․»։
    Ամեն դեպքում, սա ևս մեկ դրվագ է հարևան երկրի և այդ երկրի ղեկավարի խոցելիության չափը հասկանալու համար։

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի տևողությունն ի սկզբանե չորսից…

    📌Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի տևողությունն ի սկզբանե չորսից հինգ շաբաթ է նախատեսվել՝ հավելելով, որ ԱՄՆ զինված ուժերն ունեն «դրանից շատ ավելի երկար շարունակելու կարողություն»։
    📍Ցամաքային զորքերի կիրառման մասով նա ընդգծել է, որ «մյուս նախագահների նման» չի ասում, թե «ցամաքային զորքեր չեն լինելու», այլ ասում է՝ «հավանաբար դրանց կարիքը չկա»։
    📍Անդրադառնալով նրան, որ ամերիկացիների 43%-ը հավանություն չի տալիս Իրանին հասցվող հարվածներին՝ Թրամփը հասկացրել է, որ դա իրեն չի անհանգստացնում՝ նշելով, որ ինքը «պետք է անի այն, ինչ ճիշտ է»։
    📍Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն, ռազմական հարձակումից բացի, այլ քայլեր ձեռնարկում է՝ «օգնելու իրանցի ժողովրդին վարչակարգից հետ վերցնել իրենց երկրի վերահսկողությունը», Թրամփը պատասխանել է. «Այո՛։
    Մենք իսկապես անում ենք դա։ Բայց հենց հիմա մենք ուզում ենք, որ բոլորը մնան ներսում։ Այնտեղ՝ դրսում, անվտանգ չէ։ Եվ շուտով ավելի վտանգավոր է դառնալու։ Մենք դեռ չենք էլ սկսել նրանց ուժգին հարվածել։ Մեծ ալիքը դեռ չի եղել։ Մեծ հարվածը շուտով կլինի»։
    @IRI2day

  • Իրանագետ Ժաննա Վարդանյանը ամփոփ ներկայացրել է մեր հարեւանությամբ ընթացող զարգացո…

    Իրանագետ Ժաննա Վարդանյանը ամփոփ ներկայացրել է մեր հարեւանությամբ ընթացող զարգացումները…
    https://t.me/IRI2day/1306

    Իրանն այսօր

    📌Ալիքում 4 ամփոփում եմ արել կեսգիշերից հետո։ Դրանք կարող եք կարդալ, եթե նոր եք արթնացել ու չեք հասցրել ծանոթանալ իրավիճակին։
    1. Իրանում նոր գերագույն առաջնորդին խոստացել են ընտրել 1-2 օրում։ Մինչ այդ երկիրը ղեկավարում է եռյակ խորհուրդը՝ երկրի նախագահ, դատական…

  • Մի քանի օր առաջ հարցազրույց եմ տվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների, դրանց՝ մեզ …

    Մի քանի օր առաջ հարցազրույց եմ տվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների, դրանց՝ մեզ վրա ունեցած ազդեցության, հնարավոր անելիքների և այլ հարցերի մասին։ Եթե ցանկանաք կտրվել ակտիվ զարգացումների լրահոսից, ապա ուրախ կլինեմ, եթե դիտեք այս հարցազրույցը։ Բարի դիտում ☺️
    https://www.youtube.com/watch?v=sl_QeAX-hbY&list=PLwjbeVOP1LaNPgTQVphu0NJViupFLEFkg

  • Իրանից եկող տեսանյութերը հակադիր բովանդակությունն ունեն։ Մի դեպքում մարդիկ սգում…

    📌Իրանից եկող տեսանյութերը հակադիր բովանդակությունն ունեն։ Մի դեպքում մարդիկ սգում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը, մյուս դեպքում՝ տոնում։
    📍Վերջինիս համատեքստում այս պատերազմը հունիսյանից տարբերվում է նաև նրանով, որ եթե այն ժամանակ անգամ ընդդիմադիր շերտի համար էր անընդունելի Իրանի վրա հարձակումը, հիմա նրանց առնվազն մի հատված այս հարձակումն ընկալում ու ներկայացնում է որպես ոչ թե երկրի, այլ ռեժիմի դեմ գործողություն, ըստ այդմ էլ՝ արդարացնում են ու տոնում։ «ԱՄՆ կողմից իրանցիներին ռեժիմից փրկելու» օրակարգը հատկապես բյուրեղացավ հունվարյան ցույցերի ժամանակ։
    📍Գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ հարաբերակցություն ունեն համակարգի աջակիցներն ու ընդդիմադիրները երկրի ներսում (երկրից դուրս պատկերն ավելի պարզ է՝ մեծապես ընդդիմադիր են)։ Այդ հարաբերակցությունը ևս կարող է ազդել երկրի հետագա ընթացքի վրա։
    📍Եթե վերջնանպատակը համակարգի փոփոխությունն է, ապա համակարգի վերարտադրման դեպքում՝ լինի դա նույն մոդելի պահպանմամբ, թե վերափոխմամբ (բայց նույն դեմքերով), ապա ընդվզումների հավանականությունը մեծանում է։
    📍Սրա վրա առաջին հերթին կազդի նաև այն, թե որքան կտևեն Իրանի դեմ գործողությունները, և ինչ ու ովքեր կլինեն թիրախում։ Մասնավորապես՝ արդյո՞ք կշարունակվեն թիրախավորել ղեկավարությանը, այդ թվում՝ նոր, ի՞սկ տնտեսական ենթակառուցվածքները։ Վերջինս իր հերթին տնտեսական ճգնաժամի խորացում է նշանակելու ու էլի բողոքի ալիքի պարարտ հող է ստեղծելու։
    @IRI2day

  • Առաջնորդության ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական…

    📍Առաջնորդության ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին, Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին։
    Հ.Գ մեր դաշտում տարածվում է, որ Արաֆին նշանակվել է գերագույն առաջնորդի պաշտոնակատար։ Արաֆին պարզապես նշանակվել է ժամանակավոր խորհրդում Պահապանների խորհրդի ներկայացուցիչ և ոչ թե առաջնորդի պաշտոնակատար։
    @IRI2day

  • Հարգելի լսարան, տարընթերցումներից խուսափելու համար ավելացնեմ նաև հեղինակի գրառմա…

    Հարգելի լսարան, տարընթերցումներից խուսափելու համար ավելացնեմ նաև հեղինակի գրառման այս հատվածը իր մեկնաբանության բաժնից՝ «Փիթեր Գիրնուսը Օմանի արտաքին գործերի նախարարության անդամ չէ։ Նա կիբերանվտանգության մասնագետ է։ Ամբողջ գրառումը իրադարձությունների հորինված ներկայացում է, որոնք ձևավորվել են բաց աղբյուրներից ստացվող տեղեկատվության հիման վրա»։
    https://thehill.com/policy/international/5759623-iran-nuclear-deal-stockpiling/amp/
    Փետրվարի 28. Lockheed Martin՝ աճ։ Northrop Grumman՝ աճ։ RTX՝ աճ։ Dow ֆյուչերսներ՝ անկում վեց հարյուր քսաներկու միավորով։ Ոսկի՝ հինգ հազար երկու հարյուր իննսունվեց դոլար։ AInvest-ի վերլուծաբանը հրապարակել է «Իրանը հարվածում է. մարտավարական խաղեր» վերնագրով…

    Iran agreed to ‘zero stockpiling’ of nuclear material in US talks: Omani foreign minister

    Oman’s foreign minister said Friday that Iran is offering to give up stockpiling enriched uranium as part of a deal with the U.S. related to its nuclear program. Foreign Minister Badr al-Busaidi is…

  • Հաստատվում է նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, պաշտպանության խորհրդի քարտու…

    Հաստատվում է նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի սպանությունը։
    @IRI2day

  • Բարդ օր էր․․․ Իրականում շատ ծանր է հետևել քո հարևանությամբ ընթացող ողբերգություն…

    Բարդ օր էր․․․ Իրականում շատ ծանր է հետևել քո հարևանությամբ ընթացող ողբերգություններին։ Հատկապես դաժան էր լսել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհերի մասին։ Երեխաները ոչ մի մեղք չունեն, որ մեծ «ձյաձաները» որոշել են չպայմանավորվել ու կռիվ-կռիվ խաղալ։ Պատերազմը շատ-շատ զզվելի բան է։ Ափսոս, որ վերջին վեց տարում դա դառնում է մեր կյանքի ու լրահոսի անբաժան մասը․․․ Էդ իրողության մեջ ամենից բարդ բանը եղել ու մնում է մարդ մնալը։

  • Հինգ կետ որպես օրվա ամփոփում`1. ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից անցել է …

    Հինգ կետ որպես օրվա ամփոփում`
    1. ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից անցել է 12 ժամից ավելի։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաստատել են, որ նախահարձակ են եղել։ Հայտարարված նպատակներն են․
    -Իրանի միջուկային ծրագրի կասեցում և հրթիռային կարողությունների վերացում,
    -Իրանի ղեկավարության հեռացում, նոր վարչակազմի ձևավորման համար պայմանների ստեղծում։
    Հարվածները եղել են Իրանի 32 նահանգներից 24-ում, հիմնականում թիրախավորվել են ռազմական ենթակառուցվածքներ, հրթիռային բազաներ, նավեր, ինչպես նաև քաղաքական և ռազմական ղեկավարությունը։
    2. Հայտարարվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մինչև հարվածների մեկնարկը Թեհրանից հեռացել էր ապահով վայր։ Օրվա մեջ հաստատվել է, որ ավիահարվածներից ոչնչացվել է Իրանի առաջնորդի նստավայրը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա փեսան (դստեր ամուսինը) և հարսը (որդու կինը) սպանվել են։
    Ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար եղել են տեղեկություններ, որ Խամենեին նույնպես զոհվել է։ Օրվա վերջում այդ լուրերը շատացել են։ Վերջնական հայտնի չէ՝ նա մահացել է, թե ոչ։
    3. Ցավալի հարվածներից մեկը հասցվել է Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին, մահացել է 85 մարդ, որոնց մեծ մասը եղել են աշակերտները։
    Առհասարակ ավիահարվածների հետևանքով 200-ից ավելի զոհ կա Իրանում։ Վիրավորվել է 700-ից ավելի մարդ։
    4. Իսրայելի և ԱՄՆ-ի առաջին հարվածներին հետևել են Իրանի հարվածները։ Դրանք ուղղված են եղել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իրանական հարվածների հետևանքով պայթյուններ են եղել Իսրայելի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի տարածքներում։
    Երկրների մեծ մասը փորձել է ՀՕՊ միջոցներով վնասազերծել իրանական հրթիռները, սակայն դրանց մի մասն այնուամենայնիվ հասել է թիրախներին։
    Սա իր հերթին առաջացնում է վտանգ, որ արաբական երկրներն էլ կարող են պատասխան ներգրավվածություն ունենալ։
    5. Իրանի ավելի ազդեցիկ քայլը եղել է Հորմուզի նեղուցը փակելու որոշումը։ Այդ նեղուցով է անցնում արաբական երկրներից դուրս եկող նավթի մեծ մասը, և այդ նեղուցի փակումը մեծ ազդեցություն է ունենում նավթի շարժի վրա։
    Դրանից բացի, Իրանի հետ դաշնակցող հութիներն էլ որոշել են կրկին հարձակումներ գործել Կարմիր ծովով անցնող ոչ բարեկամական երկրների նավերի և Իսրայելի վրա։
    @IRI2day