Category: Tatev Hayrapetyan

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, հայտարարել է. «Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես դե ֆակտո Ռուսաստանի արբանյակ»:
    2017-ից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է թեկուզ միայն իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը Հայաստան կատարած այցերի առումով:
    https://hetq.am/hy/article/181207?fbclid=IwY2xjawRliq1leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeEDYhDX95507jHRzkk_gIHk_cpIeqPZtcaupqme82n31jVIivWDsgD2VMsJQ_aem_dU8E9fY5LYKY8y4W0yjROg

    Մակրոնի հայտարարությունն անհիմն է. ֆրանսիացի պետական այրերը 1996-ից այցելում են Հայաստան, մյուս եվրոպացի ղեկավարները՝ նույնպես

    2017-ից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է թեկուզ միայն իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների…

  • Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հա…

    Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարթակն օգտագործեց Արցախի և Արցախի հայերի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմները, բլոկադան, էթնիկ զտումը, Բաքվում հայ գերիների առկայությունը և այլ հանցագործությունները որպես «խաղաղությանը» միտված քայլեր ներկայացնելու համար։ Նա նաև որոշեց իր խորը դժգոհությունն արտահայտել այն եվրոպական կառույցների հանդեպ, որոնք տարբեր կերպ Ադրբեջանին հիշեցնում են իր հանցանքների մասին։ Այն, որ Ալիևը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպես «խաղաղություն» և «հաջողություն», Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է։ Վերջինս այս հարցում Ալիևի մեծագույն աջակիցն է։
    Ի պատասխան Ալիևի ելույթի՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել էր․ «ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»։

    Ալիևի այսօրվա ելույթի մի հատվածը ներկայացնում եմ թարգմանաբար․

    «Սակայն, ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերում նույն մոտեցումը։ Դրանց թվում են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից։ Ի դեպ, ես՝ որպես ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա ղեկավար և խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի ակտիվ անդամներից մեկն էի։ Մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում երբեք որևէ սահմանափակման տակ չի եղել մինչև 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում։
    Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանին, այս մարմինը, խաղաղության գործընթացին աջակցելու փոխարեն, նախընտրում է այն խաթարել։ 2021 թվականի մայիսից՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց, մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք լի են վիրավորանքներով և ստերով Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 բանաձև. սա արդեն մի տեսակ մոլուցք է։ Վերջինը ընդունվել է ընդամենը չորս օր առաջ՝ դիտավորյալ, գագաթնաժողովից անմիջապես առաջ։ Որոշ անդամ պետությունների հիմնարար խնդիրները, ինչպիսիք են քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակությունը և անօթևանությունը, լուծելու փոխարեն, Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտություն և ստեր։ Եվ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ է դրել անջատողականությանը և պատասխանատվության է ենթարկել ռազմական հանցագործներին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին որոշեց պաշտոնապես կասեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը և սկսել Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման ընթացակարգերը․․․»։

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղյակ չի, որ պետք է մենա…

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղյակ չի, որ պետք է մենակ Արագածին նայի 😒

  • – Ստացվում է, որ Փաշինյանի սպառնալիքն այդքան էլ իրատեսական չէ, ու որ պատերազմը կ…

    – Ստացվում է, որ Փաշինյանի սպառնալիքն այդքան էլ իրատեսական չէ, ու որ պատերազմը կամ խաղաղությունը բնավ կապված չէ՞ անձերից:

    – Իրականում, 44-օրյա պատերազմին Ադրբեջանի կողմից նախորդել էր հսկայական դիվանագիտական աշխատանք, ու նման լայնածավալ պատերազմի հետ կապված ձեռք էր բերվել որոշակի ստատուս քվո, այսինքն՝ որոշակի չեզոքություն: Դա սովորական, իրենց կյանքով ապրող քաղաքացիներին բացատրելը բավականին բարդ է, որ միջազգային հարաբերություններում խոշոր, լայնածավալ պատերազմները տեղի են ունենում բավականին բարդ համաձայնությունների ձեռքբերումից հետո, որպես այդպիսին դա հեշտ չէ: 
    Եթե, օրինակ՝ լիներ կանխատեսում, որ ամերիկյան վարչակարգ է կտրուկ փոխվելու, ապա այդ դեպքում ես կասեի, որ տարածաշրջանում ռիսկերը մեծանալու են, որովհետև այս պահի դրությամբ նույն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, անցած տարվա գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին, մենք ունեցանք իրական պատերազմական իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համաձայնեց խաղաղության պայմանագրի բոլոր կետերին ու անգամ պատրաստ էր արագորեն միակողմանի ստորագրել: Այդ ժամանակ Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը կտրուկ աճեց, ու այդ ամենը կասեցվեց Սպիտակ տան միջնորդության շնորհիվ: 
    Մինչ այդ նման զսպող ոչ պակաս դերակատարում ուներ Իրանը, այսինքն՝ Փաշինյանի կառավարման տարբեր փուլերում Ադրբեջանը հստակ ագրեսիվ դրսևորումներ է ունեցել, որոնք տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, պայմանավորված զսպվել են՝ ի բարօրություն մեզ: 
    Կան երկու կարևոր հարցեր, որոնց պատասխանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն տալիս. ի՞նչ կլինի Հայաստանի հետ իրավացիորեն, եթե դուք մնաք, արդյոք չե՞ք պատրաստվում ապահովել ադրբեջանցիների մուտքը Հայաստան Ալիևի հրամանով, որտեղ նրանք անկարգություններ կհրահրեն: 
    Ի՞նչ եք դուք արել վերջին վեց տարիների ընթացքում, որ, եթե, օրինակ՝ իշխանություն փոխվի, ապա Ադրբեջանը կարող է հարձակվել, ու դա աղետալի հետևանքներ ունենա: Սա նշանակում է, որ դուք կատարյալ ձախողված քաղաքական ուժ եք, որ Հայաստանն այդ վիճակին եք հասցրել, ու ավելի շուտ պետք է հեռանաք, որովհետև դա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև ձեր հայտարարությունը նշանակում է, որ դուք այն կարգի չեք աշխատել, որ Հայաստանը կարող է նման իրավիճակում հայտնվել: 
    Այս մարդիկ պատասխանատու են ոչ միայն իրենց կառավարման ժամանակաշրջանի համար, այլ նաև դրան հաջորդող փուլերի համար: Այդ ինչպե՛ս է, որ իրենք մինչև հիմա Արցախի մասով մեղքը փորձում են բարդել նախկինների վրա, հիմա նշանակում է, որ դուք չեք աշխատել, բանակը չեք պատրաստել ու հաջորդ իշխանությանը կանգնեցնելու եք փաստի առաջ: 
    https://medialab.am/315756/

    Չեմ բացառում, որ Ալիևն ինչ-որ փուլում լարվածություն ստեղծի, երբ տեսնի, որ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում. Տաթևիկ Հայրապետյան…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, տևական ժամանակ է, ինչ իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են, որ եթե հունիսի 7-ին ՔՊ-ն չստանա…

  • Շատերի համար Մայիսի 1-ը պարզապես գարնանային տոն է կամ հերթական ոչ աշխատանքային օ…

    Շատերի համար Մայիսի 1-ը պարզապես գարնանային տոն է կամ հերթական ոչ աշխատանքային օրը, սակայն այս ամսաթվի հետևում թաքնված է մարդկային կյանքերի, արդարության համար պայքարի և դրամատիկ իրադարձությունների մի ամբողջ պատմություն։
    🇦🇺 1856 թ. ապրիլի 21-ին Ավստրալիայի բանվորները առաջին անգամ կազմակերպեցին զանգվածային գործադուլ՝ պահանջելով սահմանել 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։
    🇺🇸 Ավստրալիացիների օրինակով ոգեշնչված՝ 1886 թ. մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպեցին մի շարք ցույցեր։ Կենտրոնը Չիկագոն էր։ Ցույցը ցրելու ընթացքում սպանվեց 6 ցուցարար։
    🌍 1889 թ. հուլիսին Փարիզում գումարված II Ինտերնացիոնալի կոնգրեսը, ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների և ամերիկացի բանվորների առաջարկով, մայիսի 1-ը հռչակեց Աշխատավորների համաշխարհային համերաշխության օր։
    Առաջին անգամ այն համաշխարհային մասշտաբով նշվեց 1890 թվականին՝ 8-ժամյա աշխատանքային օրվա և սոցիալական արդարության պահանջներով։
    Հայաստանում այս տոնը, սկսվեց նշվել 1919թ․
    Մաքուր Պատմություն📖

  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, իր հարցազրույցում շատ կարեւոր ու մար…

    Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, իր հարցազրույցում շատ կարեւոր ու մարդկային կողմեր է շոշափում մեր գերիների եւ նրանց ընտանիքների հետ կապված:
    — Առաջիկա օրերին Երեւանը կարեւոր միջազգային հանդիպումների հարթակ է դառնալու։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք բարձրաձայնելու հայ գերիների հումանիտար հարցը ոչ թե որպես քաղաքական թեմա, այլ իբրեւ իրենց հարազատներին սպասող ընտանիքներին հուզող խնդիր։
    — Այո՛, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Բայց ինձ համար դա ոչ թե քաղաքական հնարավորություն է, այլ առիթ՝ զրույցի թեմա դարձնել կոնկրետ մարդկանց։ Երբ Երեւան են գալիս այնպիսի երկրների առաջնորդներ, ովքեր խոսում են խաղաղության, կայունության եւ վստահության մասին, կարեւոր է, որ այդ մեծ բառերի կողքին չկորչեն նրանք, ովքեր արդեն գրեթե երեք տարի բաժանված են իրենց ընտանիքներից։
    Այսօր հայ գերիների ընտանիքները քաղաքական ժեստի մասին չեն խնդրում։ Մենք խնդրում ենք մեր հարազատներին տեսնելու հնարավորություն ընձեռել։ Համոզվելու, որ նրանք ողջ են, որ նրանց հետ արժանապատիվ են վարվում, որ նրանք մոռացված չեն։
    Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կբարձրացնի այս հարցը առաջիկա հանդիպումների ժամանակ։ Ոչ թե մեղադրանքների տեսքով, ոչ թե հակամարտությունը սրելու համար, այլ որպես հումանիտար հարց։ Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ։
    Ընտանիքի համար սպասման յուրաքանչյուր օրը վերացական ժամանակ չէ։ Դա մի օր է, երբ երեխան մեծանում է առանց հոր, կինն ապրում է առանց ամուսնու, տարեց ծնողները սպասում են զանգի, իսկ անազատության մեջ գտնվող մարդը չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ իր հարազատներին։
    Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը կարեւոր տոն է Հայաստանի համար, պետությունը ցույց կտա իր ռազմական ուժը եւ կխոսի քաղաքացիների առջեւ հաշվետվության մասին։ Այդ հաշվետվության մեջ պետք է տեղ գտնվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր այսօր գտնվում են գերության մեջ։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ծառայել են իրենց երկրին, սպաներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն եղել Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Կարելի՞ է նման օրը խոսել միայն ուժի մասին եւ չխոսել նրանց մասին, ում այդ ուժը պետք է պաշտպանի։ Ինձ համար սա արարողակարգի հարց չէ։ Դա ինքներս մեր առջեւ ազնիվ լինելու հարց է։
    Ես կցանկանայի դիմել նրանց, ովքեր մասնակցելու են առաջիկա միջազգային հանդիպումներին. խնդրում եմ, այս թեման մի՛ ընկալեք որպես մեծ քաղաքականության անհարմար «հավելված»։ Նման հարցերը ցույց են տալիս, թե որքանով ենք մենք իրականում պատրաստ խաղաղություն կառուցել ոչ միայն պետությունների, այլեւ մարդկային ճակատագրերի մակարդակով։
    https://mediamax.am/am/news/society/60723/

  • Տեղ էր գնում, գար https://t.me/armeniasputnik/96711Sputnik ԱրմենիաԱյսօր` ժամը 0…

    Տեղ էր գնում, գար 🥹 🦓
    https://t.me/armeniasputnik/96711

    Sputnik Արմենիա

    Այսօր` ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում. shamshyan.com
    Կենդանաբանական այգու աշխատակիցները, մի քանի քաղաքացիների օգնությամբ, կարողացել են բռնել զեբրին ու վերադարձնել…

  • Ապշում եմ Մայր Աթոռի վրա, դժվա՞ր էր ողջունել Փաշազադեենց հայտատարությունը, ասել …

    Ապշում եմ Մայր Աթոռի վրա, դժվա՞ր էր ողջունել Փաշազադեենց հայտատարությունը, ասել լավ եք արել քանդել եք մեր եկեղեցին, մեզ դեռ քիչ է, շարունակեք այդ ոգով, չէ՞ որ դա հանուն «խաղաղության» ու «բարիդրացիության» է արվում։
    Անհեթեթ է չէ՞ հնչում գրածս, բայց ՀՀ ղեկավարությունը հենց դա է անում…
    https://t.me/twentyfournews/291184

    24News

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ…

  • Կարճ՝ այսօրվա ասուլիսում հնչած հակահայկական ու մանիպոպլյատիվ մտքերի մասին Փաշինյ…

    Կարճ՝ այսօրվա ասուլիսում հնչած հակահայկական ու մանիպոպլյատիվ մտքերի մասին 😏
    Փաշինյանը հենց այսքան մեդալ կունենար, եթե Ալիևի երազանքների ցուցակի կատարումը ընդդեմ Հայաստանի ու հայկական ինքնության լիներ սպորտաձև 🧘
    Նկարը՝ AI-ի

  • Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը: Հակատրամաբանական իրավիճակն ա…

    ‼️Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը:
    Հակատրամաբանական իրավիճակն այն է, երբ մշակութային հարուստ ժառանգություն, պատմություն, խորը արմատներ և իրավունքներ ունեցող կողմն ուղղակի ավիրում ու ոչնչացնում է իր ունեցածը, իսկ այդ ամենից զուրկ կողմը հորինում է դա՝ մեր հաշվին, առանց հիմքի ու հենքի։
    Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային։ Կարևորը՝ հայկական պետության և մշակույթի դեմ ուղղված վտանգի անունը դնում են «խաղաղություն»՝ դրանով իսկ փչացնելով անգամ շատ մեծ կարևորություն ունեցող այդ բառը․․․