Category: Tatev Hayrapetyan

  • Հայկական գենոֆոնդի ձևավորումը սկսվել է 6000 տարի առաջ․ Լևոն Եպիսկոպոսյան #87 Լևո…

    Հայկական գենոֆոնդի ձևավորումը սկսվել է 6000 տարի առաջ․ Լևոն Եպիսկոպոսյան
    #87 Լևոն Եպիսկոպոսյան. Կյանքի տեքստը.ԴՆԹ-ն պատասխանում է պատմության հարցերին. Գենետիկան՝ ծինաբանությունը, վերջին տասնամյակներում դարձել է պատմության և հնագիտության կարևորագույն գործիքներից մեկը՝ փոխելով մեր պատկերացումները մարդկության անցյալի մասին։ Եթե նախկինում…

  • Tatev Hayrapetyan pinned «Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռու…

    Tatev Hayrapetyan pinned «Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»․․․ Արդեն երկու օր է, ինչ «Քանդենք պետությունը» կուսակցության անդամները՝ իրենց ղեկավարի հետ միասին, պատերազմի սպառնալիքների տարափ են թափում հայ հանրության գլխին։ Փաստացի ասում են՝ Ալիևին կասենք՝…»

  • Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»․․․Արդեն երկու օր է,…

    Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»․․․
    Արդեն երկու օր է, ինչ «Քանդենք պետությունը» կուսակցության անդամները՝ իրենց ղեկավարի հետ միասին, պատերազմի սպառնալիքների տարափ են թափում հայ հանրության գլխին։ Փաստացի ասում են՝ Ալիևին կասենք՝ կհարձակվի Հայաստանի վրա, եթե չգնաք, ՔՊ-ին ձայն չտաք։ Դե իրենք էլ Ալիևի օգնությամբ պետք է մնան իշխանության, որ Հայաստանը պահեն թույլ ու կզած։ Ինչևէ, մեզ սպառնում են Ալիևի «երկաթյա բռունցքով»։ Ութ տարվա մեջ դրան հասան իշխանական «մուտիլովշիկները»։ Մեր քթի տակ 2022 թվականից հյուսվել է հստակ զավթողական հայեցակարգ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ, բայց դա հեչ, այ որ ՔՊ-ն չլինի իշխանության, Ալիևը այնքան կբարկանա, որ կհարձակվի Հայաստանի վրա․ սա է «Քանդենք պետության» նախընտրական խոսույթը։

    Փաստացի, այս մարդկանց համար ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը որևէ նշանակություն չունեն։ Իրենք կարող են շաբաթվա մեջ երեք օր ասել, որ «աննախադեպ խաղաղություն» են բերել, հետո՝ չորս օր սպառնալ նոր պատերազմով։ Իրենց համար սրանք պարզապես դատարկ բառեր են։ Իրենց կառավարման ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, ունեցել ենք պատերազմ, որտեղ կային հերոսություն, անձնազոհություն, անսահման ցավ, անպատկերացնելի վիշտ, նաև սեր, ընկերություն, կարեկցանք, ապրումակցում։ Բացի այդ, իրենք այդքանից հետո չեն բավարարվում մեր հայրենակիցների ու արժանապատվության համար իրենց կյանքը տված հերոսների կռիվն արժեզրկելով։ Հիմա արդեն սեփական իշխանության պահպանման համար սահմանում են բարոյազրկության և ստորության նոր նշաձողեր․ խաղում են մեր ճակատագրերի, կյանքերի, առողջության, նյարդերի հետ։ Վախեցնում են հայ զինվորի ծնողին՝ պահելով նրան մշտական սարսափի մեջ։

    Ընդ որում, ԱՄՆ միջնորդության պայմաններում անգամ Ալիևը ռիսկ չի անում նման ակնհայտ սպառնալիքներ հնչեցնել։ Փոխարենը հսկայական ռեսուրս կդնի մեր դեմ զավթողական ծրագրեր գծելու համար, իսկ ՔՊ-ն էլ կզբաղվի դրանց «լեգիտիմացմամբ»։
    Կամ Հայաստանը կմնա թույլ, անպաշտպան, չի ունենա պատմություն, իրավունք, ինքնություն ու դեմք, կամ՝ իբր մեզ վրա կհարձակվեն։ Սա է այն կեղծ ու տխմար դիլեման, որ հրամցվում է հայ հանրությանը։ Մեզ բազմաթիվ նման անհեթեթ դիլեմաներ են հրամցվել, որոնց նպատակը մեզ խեղճ ու վախեցած պահելն է։

    Պատերազմը վախենալու բան է․ դժվար թե գտնվի մեկը, ով չի վախենում պատերազմից։ Բայց վախեցնելով, սարսափ տարածելով, ի վերջո հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմը չես կանխում, այլ ընդամենը մարդկանց դարձնում ես անպաշտպան՝ իրենց պետության դեմ հյուսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում․․․

  • Էն անհարմար պահը, որ անգամ Ալիևի ասածն ես փորձում «մուտիտ» անես կամ «ֆռացնես», բ…

    Էն անհարմար պահը, որ անգամ Ալիևի ասածն ես փորձում «մուտիտ» անես կամ «ֆռացնես», բայց չի ստացվում․ մեկը կա՝ Ալիևի բոլոր ասածները պահում է ու հիշում 😏
    «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգն ի հայտ է եկել Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Սա Փաշինյանի՝ Արցախի հարցում վարած քաղաքականության ուղիղ հետևանք է, որը չեզոքացնելու փոխարեն Փաշինյանը գերադասում է «արդարացնել» իր սիրելի Իլհամ Գեյդարիչին, ասում է՝ մարդ է էլի, նեղված է, թող ինչ ուզում է ասի, մեր երկիրը ոնց ուզում է՝ կոչի, ինչ կա որ

  • Օֆ աման եսիմ էհ …

    Օֆ աման եսիմ էհ 😏🥹😁

  • ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է առաջիկայում ժամանակա…

    ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է առաջիկայում ժամանակավորապես վերացնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Խոսքն արդեն իսկ արտահանման համար ծովում գտնվող 140 մլն բարել նավթի մասին է։
    «Դա մոտ 10 օրվա կամ երկու շաբաթվա պաշար է։ Ըստ էության, մենք կօգտագործենք իրանական բարելները հենց իրանցիների դեմ՝ առաջիկա 10-14 օրվա ընթացքում գները ցածր պահելու համար, քանի դեռ շարունակում ենք այս արշավը»,- ասել է նախարարը։
    @IRI2day

  • Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին …

    Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի։ Մի օր գալիս են հետևներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։ Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։ Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։
    Ալիևի մարդը՝ գերագույն գլխավոր «մուտիլովշիկը», Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով գալիս է՝ լավ կամ ոչ այնքան լավ, բայց որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է, հասնում ջանին։
    Մարդը, ով 2018-ին եկավ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում բերեց երեք պատերազմ, փաստացի ցեղասպանություն, բերեց մեր գլխին Ալիևի զավթողական հայեցակարգ, բերեց ստորացում ու նվաստացում, համաձայնվեց դառնալ Ալիևի մարդը՝ մենակ, որ մնա իշխանության ու ապահովի Հայաստանի հատակին ընկած մնալը։ Չի ստացվելու․ Հայաստանը ոտքի է կանգնելու, թեկուզ մենակ հենց այն պատճառով, որ իր ճակատին հակառակորդն ուղիղ ասել է, որ գալու է հետևից, ու այս անգամ պետք է այդ չարաբաստիկ օրը կանխել՝ ուժեղ լինելով, ոչ թե հարևան «լավ տղերքի» կամ հակառակորդի՝ գոյություն չունեցող բարի կամքի վրա հույս դնելով․․․
    Ալիևի ու Փաշինյանի թեզերը այնքան հաճախ են կրկնվում, կարծես նույն մարդն է գրում իրենց ասելիքը։ Երկուսի խոսքն էլ ուղղված է ոչ միայն Արցախի, այլ արդեն անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ…

  • Ալիևի ու Փաշինյանի թեզերը այնքան հաճախ են կրկնվում, կարծես նույն մարդն է գրում ի…

    Ալիևի ու Փաշինյանի թեզերը այնքան հաճախ են կրկնվում, կարծես նույն մարդն է գրում իրենց ասելիքը։ Երկուսի խոսքն էլ ուղղված է ոչ միայն Արցախի, այլ արդեն անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ…

  • Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայ…

    ❗️Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները:
    📍Իսրայելը երեկ հարվածել էր «Հարավային Փարս»-ին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի «Ռաս Լաֆֆան» հեղուկացված բնական գազի կայանին (ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը): Հարվածից հետո Կատարն անցանկալի անձ է ճանաչել ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդին:
    📍Կատարից բացի, Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ու մյուս հարևանները «Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար ունեն զգալի կարողություններ»:
    ❗️«Հարավային Փարս»-ի թիրախավորումից հետո դադարեցվել է դեպի Իրաք իրանական բնական գազի մատակարարումը: Իրաքից բացի, Թեհրանը գազ է արտահանում նաև Թուրքիային, Հայաստանին: Ադրբեջանի հետ էլ Թուրքմենստանից սվոփ մատակարարումներ էին իրականացվում, որը դադարեցվել էր 2024-ին: Թուրքմենստանից սվոփ է իրականացվում նաև դեպի Իրաք:
    🔸Բայց Իրանի գազի արտահանումները մեծ ծավալներով չեն. արդյունահանվող գազը հիմնականում ուղղվում է ներքին սպառմանը (որը շատ մեծ է) ու անգամ չի բավարարում, հատկապես՝ սաստիկ ձմռան դեպքում: Մասնավորապես խնդրահարույց են հյուսիսային նահանգները: Այդ պատճառով էլ Իրանը Թուրքմենստանից գազ էր ներկրում: Պարտքերի պատճառով Աշխաբադը դադարեցրել էր մատկարարումը, հետո Իրանը վճարել էր պարտքը ու նորից բանակցում էին մատկարարումները վերականգնելու շուրջ: Գազի ներկրման շուրջ Իրանը հուշագիր է կնքել նաև ՌԴ հետ:
    🔸Հաշվի առնելով Իրանի գազային ենթակառուցվածքների թիրախավորումից հետո արդյունահանման ու ներքին սպառման հետ կապված հնարավոր խնդիրները՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել Հայաստան գազի արտահանումները, որի դեպքում գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:
    @IRI2day

  • Այս զավթողական ծրագիրը խելացի աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ալիեւի մեծագույ…

    Այս զավթողական ծրագիրը խելացի աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ալիեւի մեծագույն գլխացավանքը:
    https://youtu.be/Ls-79ytV7Sw?si=m6wW8-QhrBbFVANm
    Աշխարհում ընթանում է նարատիվների (պատումների) պատերազմ։ Տարբեր հակադիր կողմեր պայքարում են, թե ում նարատիվն է գերակա, ումն է ընկալելի։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները հրաժարվում են ունենալ նարատիվ, հրաժարվում են պատմել մեր պետության դեմ տեղի ունեցած ու…

    «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ»՝ ՇՈՒՐԹԻՆ, ԱՉՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ԲԱՔՈՒՆ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԻ

    Հայաստանին բենզին ու նավթ առաջարկող, խաղաղասեր ձեւացող Ալիեւը շարունակում է հսկայական ռեսուրսներ է ծախսել Արեւմտյան Ադրբեջան ծավալապաշտական իր ծրագիրը առաջ մղելու համար: Օր չկա , որ ադրբեջանական մամուլում «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի թեմայով հրապարակումներ…