Category: Tatev Hayrapetyan

  • #87 Լևոն Եպիսկոպոսյան. Կյանքի տեքստը.ԴՆԹ-ն պատասխանում է պատմության հարցերին.Գեն…

    #87 Լևոն Եպիսկոպոսյան. Կյանքի տեքստը.ԴՆԹ-ն պատասխանում է պատմության հարցերին.
    Գենետիկան՝ ծինաբանությունը, վերջին տասնամյակներում դարձել է պատմության և հնագիտության կարևորագույն գործիքներից մեկը՝ փոխելով մեր պատկերացումները մարդկության անցյալի մասին։ Եթե նախկինում գիտնականները հիմնվում էին հիմնականում գրավոր աղբյուրների և նյութական մշակույթի վրա, ապա այսօր ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերականգնել մարդկային խմբերի ծագումը, տեղաշարժերը և փոխհարաբերությունները։
    Հնագիտական գտածոներից՝ ոսկորներից, ատամներից կամ նույնիսկ հողի նմուշներից, հնարավոր է առանձնացնել հին ԴՆԹ և վերլուծել այն։ Այս մեթոդի միջոցով պարզվում է, թե որտեղից են եկել տվյալ ժողովուրդները, ինչպես են նրանք խառնվել այլ խմբերի հետ և ինչպես են ձևավորվել ժամանակակից ազգերը։ Օրինակ՝ գենետիկական հետազոտությունները ցույց են տվել մեծ միգրացիոն ալիքներ՝ ինչպես նեոլիթյան գյուղատնտեսների տարածումը, այնպես էլ բրոնզի դարի քոչվորների շարժը Եվրասիայում։
    Գենետիկան օգնում է հասկանալ նաև անհատական պատմություններ՝ պարզելով հիվանդությունների տարածումը, ազգակցական կապերը կամ նույնիսկ կոնկրետ հնագույն մարդկանց արտաքին որոշ առանձնահատկությունները։
    Այսօր գենետիկան լրացնում է հնագիտությունն ու պատմությունը՝ ստեղծելով ավելի ամբողջական և գիտականորեն հիմնավորված պատկեր մեր անցյալի մասին։
    Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ:
    ▶️ Դիտել🎙

  • Ժնևում Օմանի դեսպանատանն ընթանում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 3-րդ փո…

    🇮🇷🇺🇲Ժնևում Օմանի դեսպանատանն ընթանում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 3-րդ փուլը:
    Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ բանակցություններում Թեհրանի ներկայացրած առաջարկներն առնչվում են միայն միջուկային ոլորտին և պատժամիջոցների վերացմանը:
    @IRI2day

  • «․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել…

    «․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, և մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում և լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետևաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետևում է, մեր ետևում է և երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունը ուժեղ է, մեր բանակը ուժեղ է, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»։ Սա հատված է Իլհամ Ալիևի երեկվա ելույթից, որը նա հնչեցրել է օկուպացված Մարտունիից։

    Ալիևը տարբեր առիթներով և շատ մեծ ուրախությամբ խոստովանել է, որ Արցախում կազմակերպել է էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Փաստացի այնպես է արել, որ «խաղաղության» մեջ հայեր չլինեն։ Նա նաև բազմիցս և շատ ուղիղ տեքստով խոսել է, որ պատերազմի է գնացել հստակ դիտավորությամբ, նախապատրաստությամբ, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները։ Ինչևէ, մեզ մոտ դեռ այս ուղիղ խոսքերը հասկանալու հետ կապված ոմանք լուրջ բարդություններ ունեն, բայց դա դեռ մի կողմ։

    Այսքանով հանդերձ՝ ադրբեջանցիները, ունենալով ՌԴ քաղաքացիություն, գալիս հանգիստ «գուլյատ» են անում (կներեք այս բառի համար) Հայաստանում, որոշում ենթադրյալ հորական կամ մորական տուն գտնել, վիդեոներ են նկարում, ուրիշ ադրբեջանցիներին ասում՝ արի, «մեր պատմական հողն է», հետո բախտներս դեռ բերում է, որ հետ են գնում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իրենց երևակայած «խաղաղությունը» հասցնեն «անշրջելիության կետին», ինչպես որ խոստանում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ապա ինչ-որ պահից մեր հողից, տնից, հայրենիքից մեզ զրկածները, մեզ փաստացի ցեղասպանության ենթարկածները կգան ու կասեն, որ սա «իրենց պատմական հողն է», մենք ենք սխալ արել, որ այստեղ ենք ապրել։ Շատերին սա դեռ ֆանտաստիկա կարող է թվալ, բայց ցավոք, ով հասցրել է հասկանալ Ալիևի ու նրա «մարդու»՝ ՆՓ-ի քաղաքականությունը, լավ էլ կհասկանա, թե ես ինչ նկատի ունեմ։ Իսկ դա կանխելու գործիքը մեր ձեռքին է՝ մասնակցել ընտրությանը, կատարել ընտրություն և թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում, քանի որ նրա մնալու դեպքում Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ ու մեր պետության համար շատ ճակատագրական ավարտին․․․

  • 1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար…

    1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար Ն.Խրուշչովը ընթերցեց «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը։ Այն նվիրված էր Ի.Ստալինի անհատի պաշտամունքի, զանգվածային ահաբեկչության և 1930-ականների երկրորդ կեսի ֊ 1950-ականների սկզբի հանցագործությունների դատապարտմանը, որոնց մեղքը դրվում էր անձամբ Ստալինի վրա, ինչպես նաև Ստալինի օրոք բռնադատված կուսակցական և ռազմական գործիչների արդարացման խնդրին։ Զեկույցը համարվում է խրուշչովյան ձնհալի սկիզբը և «20-րդ դարի ամենաազդեցիկ զեկույցներից է»։
    Ստալինի քննադատության յուրօրինակ նախապատրաստություն դարձավ համագումարում Ա. Ի. Միկոյանի ելույթը, ով կտրուկ քննադատեց ստալինյան «ՀամԿ(բ)Կ պատմության համառոտ դասընթացը», բացասական գնահատեց Հոկտեմբերյան հեղափոխության, Քաղաքացիական պատերազմի և խորհրդային պետության պատմության վերաբերյալ գրականությունը։ Ճիշտ է, Ստալինը, այդ ելույթում չէր հիշատակվում։
    Ն. Խրուշչովը փակ զեկույցով հանդես եկավ աշխատանքների վերջին օրը՝ փետրվարի 25-ին, առավոտյան փակ նիստում։
    Նրա հիմքում «Պոսպելովի հանձնաժողովի» նախապատրաստած նյութերն են, որը պարունակում էր միայն տեղեկություններ կուսակցական-խորհրդային ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների մասին, չէր շոշափում կոլեկտիվացումը և «կուլակաթափությունը», գերմանական գերությունից վերադառնալուց հետո բռնադատված խորհրդային ռազմագերիների խնդիրը։ Այնուամենայնիվ, զեկույցում հստակ ուրվագծվում էր զանգվածային բռնաճնշումների պատկերը։
    Հանձնաժողովի եզրակացություններից հետևում էր, որ 1937-1938 թվականներին բռնադատվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ, որոնցից 680 հազարը՝ գնդակահարվել։
    Փաստաթղթում հստակ սահմանվում էր Ստալինի անձնական պատասխանատվությունը հարցաքննությունների ժամանակ կտտանքների կիրառման, արտադատական հաշվեհարդարների և գնդակահարությունների համար։
    Մաքուր Պատմություն📖

  • Բացառիկ՝ ես գիտեմ, թե որ երգն է լինելու ՔՊ-ի նախընտրական soundtrack-ը Տեսանյութը…

    Բացառիկ՝ ես գիտեմ, թե որ երգն է լինելու ՔՊ-ի նախընտրական soundtrack-ը 🥹🙏
    Տեսանյութը՝ AI-ի 😌

  • Գերիների հարցն ու խաղաղության գործընթացը պետք է չառանձնացնեին իրարից, դրանք փոխկ…

    Գերիների հարցն ու խաղաղության գործընթացը պետք է չառանձնացնեին իրարից, դրանք փոխկապակցված էին. հիմա միաժամանակ բանակցում են և մի հարցով, և մյուս, այդ պատճառով էլ առաջընթաց չկա:
    https://www.youtube.com/watch?v=viPbc7ly9B0

    Սուր անկյուն 22.02.2026 — ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ — «Սուր թեմա»

    Հետևեք / Follow ⬇️
    Instagram: https://www.instagram.com/armeniatv.o…
    Facebook: https://www.facebook.com/ArmeniaTVMain/
    Vkontakte: https://vk.com/video/@panarmeniantv
    TikTok: https://www.tiktok.com/@panarmeniantv_official
    #ՍուրԱնկյուն #SurAnkyun #ArmenianTV

  • Նկարը՝ AI-ի Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փ…

    Նկարը՝ AI-ի
    Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական…

  • «Սակայն մեր ներկայիս խաղաղության ճանապարհը նշանավորվել է խորը կորստով։ Մենք պետք…

    «Սակայն մեր ներկայիս խաղաղության ճանապարհը նշանավորվել է խորը կորստով։ Մենք պետք է հիշենք պատմական անարդարությունը, որին բախվել են արևմտյան ադրբեջանցիները, ովքեր 1987 թվականից ի վեր բռնի կերպով արմատախիլ են արվել իրենց նախնիների հողերից՝ Հայաստանում։
    Հարյուրավոր գյուղեր դատարկվել են, տներ թալանվել, իսկ սրբավայրերը, այդ թվում՝ Երևանի պատմական Կապույտ մզկիթը, պղծվել են կամ ջնջվել է նրանց ինքնությունը»,- սա մի հատված է Ադրբեջանի «քաղհասարակություն» կոչվող ներկայացուցիչների՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ուղղված նամակից, որը հրապարակվել է Վենսի այցի նախօրեին՝ փետրվարի 9-ին։
    Այս նամակի տակ ստորագրած 45 հոգուց մեկը՝ Ռամիլ Իսկանդարլին (Ռամիլ Իսկանդարլի` Ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ), նման բովանդակությամբ նամակ ստորագրելուց չորս օր հետո՝ փետրվարի 13-ին, գալիս է Հայաստան որպես ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչ՝ «խաղաղության կամուրջ» կառուցելու։
    Ինչ ասեմ՝ ֆարս անելուց գոնե նախապես ստուգեք, որ ՀՀ-ի դեմ անթաքույց զավթողական կոնցեպտի մեջ ոտով գլխով թաթախվածներին չբերեք, մի տեսակ շատ անարդար է ստացվում խաղաղություն բառի ու հայեցակարգի հանդեպ 🙂

  • Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից.Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փո…

    📍Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից.
    ➡️Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ժնևում:
    ➡️Վերջին երկու օրերին Իրանի տարբեր քաղաքների համալսարաններում ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոշ դեպքերում դրանք ուղեկցվել են մերձիշխանական ուսանողների ու ուժայինների հետ բախումներով:
    ➡️ New York Times-ը գրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր սպանության ու պատերազմի դեպքում ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին է վստահել երկրի «գոյատևման ապահովումը»: Խամենեին նաև իր կողմից նշանակվող պաշտոնները զբաղեցնող անձանց համար (օրինակ՝ ԶՈւ հրամկազմ) մինչև 4 փոխարինող է նշանակել և նույնը կարգադրել է ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձանց:
    ➡️Le Figaro-ն էլ գրել է, որ նախկին նախագահ Հասան Ռոհանին, մի քանի հոգևորականներ և նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը հունվարի սկզբին փորձել են իշխանությունից հեռացնել Ալի Խամենեին, սակայն Լարիջանին ձախողել է նրանց պլանները, ինչից հետո Ռոհանիի ու Զարիֆի նկատմամբ մի քանի օր տնային կալանք է կիրառվել: (Ի դեպ, հունվարին լուրեր էին շրջանառվել Ռոհանիի ու Զարիֆի ձերբակալման մասին, սակայն հետագայում դրանք հերքվեցին):
    ➡️Ըստ Financial Times-ի՝ Իրանը ՌԴ հետ զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գաղտնի պայմանագիր է կնքել։ Գործարքի արժեքը 500 մլն եվրո է։ Մատակարարումները նախատեսվում են 2027-2029թթ։
    @IRI2day

  • 1828 թ. փետրվարի 10-ին (22) Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մոտ) Ռուսական կայսրութ…

    1828 թ. փետրվարի 10-ին (22) Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մոտ) Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև հաշտության պայմանագիրը ավարտեց 1826-1828 պատերազմը։
    Ռուսական կողմից այն ստորագրեց Առանձին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Ի. Ֆ. Պասկևիչի, պարսկական կողմից՝ գահաժառանգ արքայազն Աբբաս-Միրզան։
    Պայմանագրի պայմանների մշակմանը և բանակցային գործընթացին ակտիվ մասնակցություն, ինչպես նաև պայմանագրի կետերի կատարման պայմանների պահպանմանը մասնակցել է ռուս բանաստեղծ և դիվանագետ Ա. Ս. Գրիբոյեդովը, ով հետագայում (1828 թվականի ապրիլ) նշանակվեց Պարսկաստանում Ռուսաստանի մինիստր-ռեզիդենտ (դեսպան)։
    Հաշտության կնքման մասին ազդարարեց ռուսական թնդանոթների 101 համազարկը։
    Պայմանագրով՝
    Ռուսաստանի և Պարսկաստանի միջև խաղաղություն հաստատվեց;
    Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը;
    Պետությունների միջև նոր սահմանը անցնում էր Արաքս գետով;
    Պարսկաստանի վրա դրվում էր 10 մլն թուման (20 մլն ռուբլի արծաթով) ռազմատուգանք;
    Ռուսաստանը և Պարսկաստանը իրենց համար ապահովում էին Կասպից ծովում առևտրային նավագնացության ազատ իրավունք, իսկ Ռուսաստանը իրենց համար ապահովում էր Կասպից ծովում ռազմածովային նավատորմ ունենալու բացառիկ (մենաշնորհային) իրավունք;
    Իրանական Ադրբեջանի բոլոր բնակիչներին, ովքեր համագործակցություն և օգնություն են ցուցաբերել Ռուսական բանակին պատերազմի ընթացքում, երաշխավորվում էր ներում։ Երաշխավորվում էր բնակիչների ազատ անցումը Պարսկաստանից Ռուսաստան և հակառակը 1 տարվա ընթացքում՝ 5 տարվա ընթացքում իրենց գույքը տնօրինելու իրավունքով։
    Շահ Աբբասի կողմից 1605 թ. Հայաստանից Պարսկաստան բռնի տեղահանված հայերի սերունդներից տասնյակ հազարավոր մարդիկ վերադարձան Արեւելյան Հայաստան։
    Մաքուր Պատմություն📖