Category: Tatev Hayrapetyan

  • Շատ ավելի լավ է, երբ մեր հարցերը մենք ենք լուծում… Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞…

    Շատ ավելի լավ է, երբ մեր հարցերը մենք ենք լուծում…
    Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞ր, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել…

  • Ուզում ե՞ք Ադրբեջանից հետաքրքիր լուր հայտնեմ Իրենց մոտ մինչև հիմա կովիդով պայմա…

    Ուզում ե՞ք Ադրբեջանից հետաքրքիր լուր հայտնեմ 🥹
    Իրենց մոտ մինչև հիմա կովիդով պայմանավորված կարանտինային ռեժիմ է, իրենց ցամաքային սահմանները փակ են, այսօր էլ այդ կարանտինը երկարաձգվեց մինչև 2026-ի հուլիսի 1-ը։

  • Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազը առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վե…

    Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազը առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետության» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը և ողջ պետական ռեսուրսը ինչպես են դրվել ի սպաս «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի։
    Ադրբեջանցի լրագրողը կոչ էր անում «Ազերթաջ» գործակալությանը այդքան հաճախ չկոչել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, ի վերջո՝ մեկը կա Հայաստանում, ով այդ ամենը ուսումնասիրում է։ Ես, իհարկե, ուրախ կլինեի, որ ադրբեջանական պետական լրատվականները դադարեին մեր երկիրը կոչել զավթողական անվամբ, բայց ի հեճուկս լրագրողի կոչի՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը մարտ ամսվա առաջին կեսին Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ է կոչել արդեն 15 անգամ։
    Ինչ ասեմ՝ կարելի է այս ամենը չտեսնելու տալ, բայց դրանից բարդ ու վտանգավոր իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջան պետությունը մեր տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը զուրկ է որևէ պատմական հենքից՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է իրենց պատկերացրած «խաղաղությունը»․․․
    Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր…

  • Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգե…

    Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ: Գերմանացի փիլիսոփա Կանտը մի լավ խոսք ուներ. ասում էր՝ անհեթեթ հարցեր տվողը նման է որձ այծին կթել ցանկացողին: Իսկ այդ հարցերին պատասխանողները՝ տակը մաղ պահողներին:
    Խոսեք բովանդակային օրակարգերից, բանակից, պետության զարգացման ձեր տեսլականից:
    Հարցը պարզ է՝ առաջիկա ընտրությունը ազգային պետություն ունենալ եւ չունենալու մասին է: Շատ վատ է իհարկե, որ 3 տասնամյակ անց նման վիճակում ենք հայտվել, բայց դե: Պետք է անցնենք այս փորձությունը, ափսոս է մեր սիրուն Հայաստանը…

  • #89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.Ժայռապատկե…

    #89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.
    Ժայռապատկերները մարդկության ամենահին մշակութային հետքերից են։ Դրանք քարերի և ժայռերի վրա փորագրված կամ նկարագրված պատկերներ են, որոնք ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ։ Այս պատկերներում կարելի է տեսնել որսի տեսարաններ, կենդանիներ, մարդկանց, աստղային նշաններ և տարբեր խորհրդանշաններ։
    Ժայռապատկերները ոչ միայն արվեստի վաղ ձև են, այլև կարևոր աղբյուր են հնագետների և պատմաբանների համար, քանի որ դրանք պատմում են հին մարդկանց կյանքի, հավատալիքների և աշխարհի ընկալման մասին։
    Հայաստանի տարածքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահայտնիները գտնվում են Գեղամա լեռներում, Ուխտասարում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքի շրջակայքում։ Դրանց մեծ մասը ստեղծվել է մ.թ.ա. IV–I հազարամյակներում։ Այս պատկերներում հաճախ հանդիպում են որսորդական տեսարաններ, արեգակի նշաններ, կենդանիներ՝ այծեր, եղջերուներ, ինչպես նաև ծիսական պարեր հիշեցնող պատկերներ։
    Ժայռապատկերները հաճախ դիտվում են որպես հին աշխարհի հաղորդակցության ձև․ դրանց միջոցով մարդիկ փոխանցում էին տեղեկություն, հիշողություն և հավատալիքներ հաջորդ սերունդներին։ Այդ պատճառով ժայռապատկերները կարելի է համարել մարդկության մշակութային հիշողության ամենահին «արխիվներից» մեկը։
    Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ:
    ▶️ Դիտել🎙

  • Ադրբեջանի շահերի անթաքույց սպասարկու լինելու խոստովանական անկեղծ արշավի շրջանակն…

    Ադրբեջանի շահերի անթաքույց սպասարկու լինելու խոստովանական անկեղծ արշավի շրջանակներում շատ արդար կլինի «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական եռյակի մեջ ընդգրկել ադրբեջանցի մարդասպան և գնդապետ Ռամիլ Սաֆարովին: Լրիվ նույն արժեքային դաշտում է ՔՊ-ի հետ…
    ⚡️Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․…

  • Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել Հ…

    Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում:
    «Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես անհանգստացնող օրինաչափություն՝ անկախ ակադեմիական կարծիքների լռեցում քաղաքական նկատառումներից ելնելով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա կապված է ոչ այնքան թանգարանի կառավարման, որքան Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշման փոփոխության հետ, որպեսզի նրա աշխատանքը համապատասխանեցվի աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, հատկապես հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի ֆոնին՝ Ադրբեջանի հետ կապված վայրագությունների վերաբերյան անաչառ քննարկումից խուսափելու ցանկությամբ։

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է, ուրացման և աղավաղման դեմ հենակետ։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Դոկտոր Գզոյանի հարկադիր հեռանալը վախեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար․օբյեկտիվ հետազոտությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ»,-նշված է նամակում:
    Հղումը՝
    https://www.facebook.com/share/1E3tw12uT1/?mibextid=wwXIfr

  • Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞ր, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել… Իրանը Ալ…

    Ձեր կարծիքով Վենսը տեղյակ չէ՞ր, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել…
    Իրանը Ալիևի համար Նիկոլ չի, որ ինչ ուզի՝ անի, վախեցավ, ոտքը «գազից հանեց»․ Տաթև Հայրապետյան

  • Ուղիղ տեքստով ասում է՝ ես Ալիեւի մարդն եմ, այլ կերպ ասած՝ կոլաբորանտ եմ, էլ ո՞նց…

    Ուղիղ տեքստով ասում է՝ ես Ալիեւի մարդն եմ, այլ կերպ ասած՝ կոլաբորանտ եմ, էլ ո՞նց ասի, որ հասկանանք…
    Կամ հեռացնում ենք «Քանդենք պետությունը» կուսակցությունը կամ Հայաստանից «Հ» տառն էլ չեն թողի: ՀՀ քաղաքացիներն են այս հարցը լուծողը: Ու սա բնավ չափազանցություն չի, ցավոք…
    Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…

  • Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ը…

    Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր հանրային դաշտի և մտավորականության ուսերին։ Մեր հակառակորդը մեզ շատ պարզ է ասում իր ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է տեսնել դրանք և կանխել՝ ժամանակին, քանի դեռ ուշ չէ։
    https://www.aravot.am/2026/03/11/1543770/